Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցը լուծված չէ. Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում սահմանազատում անցկացնելուց հետո էլ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության շուրջ որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, և նույնիսկ քննադատում է ԵՄ մեղմիկ հայտարարություններն այդ կապակցությամբ։

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, ով առաջիկայում կլքի այդ պաշտոնը, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Կլաարն անդրադարձել է նաև Բաքվի առաջ քաշած կեղծ թեզերին, նկատել, որ երբեմն խաղաղության հասնելու համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։
«Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի»,- նշել է Տոյվո Կլաարը, միաժամանակ հավելել, թե առաջնայինը արցախցի հայերի վերադարձի խնդիրն է։ Պաշտոնական Բաքուն անմիջապես է արձագանքել Կլաարին, անուշադրության մատնել նրա հարցազրույցում առկա ադրբեջանամետ մոտեցումները, կողմնակալ որակել որոշ հայտարարությունները՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող։

Ըստ Բաքվի, Կլաարի խոսքը հարված է այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է: Ավելին, Ադրբեջանը ադրբեջանցիների վերադարձի մասին ճամարտակելով իսպառ բացառում է արցախցիների վերադարձի հնարավորությունը, ինչը ապացուցում է, որ այդ երկիրը բոլորովին էլ չի մտածում ոչ խաղաղության պայմանագիր կնքելու, ոչ էլ փոխզիջումների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախօրեին «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում էր նշել, որ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ Ըստ գեներալ-մայորի, հարցն այնպես են ձգել, որ առաջիկայում դրա լուծումը չի տեսնում։ Արշակ Կարապետյանը նշել է, նույնիսկ եթե Հայաստանի օրվա իշխանությունն ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։

«Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր կա, գոյություն ունի հայատյացության շնորհիվ։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանում ներքին իրավիճակը կտրուկ սրվելու է»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Աղբյուրը՝ Past.am 

Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Ամենադիտված