Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն պաշտոնապես սպառնաց նոր հարձակումով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռախաղն ու հայերիս սպասումները…

Հայաստանում անդորր է, պատերազմ չկա, սահմանին որերորդ օրն է թշնամու գնդակից զինվոր չի զոհվում, գերի չի ընկնում (բայց խաղաղ պայմաններում զորամասերում գրեթե ամենօրյա ռեժիմով գոնե մեկ զոհ լինում է):

Ամենուր կյանքը եռում է, սոցիումը ֆեստիվառում է:

Իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը մեզ ծաղրում է, երկիր է շենացնում, միլիտարիզացնում, ռազմական արսենալն է վերբեռնում, զօրուգիշեր իր կամքն ու օրակարգն է մեզ թելադրում, սպառնում, ստիպում գնալ միակողմանի զիջումների:

Ընդ որում, այսօր Բաքուն վերստին պաշտոնապես սպառնաց նոր հարձակումով:

Այս անգամ էլ պատճառ-պատրվակը՝ Հայաստան-ԱՄՆ զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության ու ԵՄ-ի կողմից տասը միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումն է:

Ըստ Բաքվի՝ վերջիններս այդկերպ դրդում են Հայաստանին սադրանքներ իրականացնել և պատրաստվել հաջորդ պատերազմի, հետևաբար՝ նրանք էլ ինքնապաշտպանության նպատակով իրենց զինանոցում առկա բոլոր միջոցներով կձեռնարկեն անհրաժեշտ պատասխան գործողություններ։

Ինչ խոսք, Բաքուն հոխորտում ու նոր հարձակման համար «հիմքեր» ու առիթներ է ստեղծում:

Միաժամանակ բարձրաձայնում է, որ Ադրբեջանը մտադիր չէ կնքել «խաղաղության պայմանագիր» քանի դեռ ՀՀ Սահմանադրությունն ու հռչակագիրը չի փոխվել, «Մինսկի խումբը» չի լուծարվել, ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի երաշխիքներ չեն տրամադրվել ու քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել:

Ինչևէ, խաղաղության օրակարգը տապալված է, թեև «խաղաղության պայմանագիր» կոչված լակմուսի թուղթը 90%-ով պատրաստ է:

Չնայած «խաղաղության օրակարգը» պառաժ ու իմիտացիա է, այդուհանդերձ, «խաբս-խախանդության» օրակարգը օրվա իմպերատիվ է:

Ի դեպ՝ «սպասված» հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասով էլ , եթե մեկ օր առաջ Սերդար Քըլըչը Մարգարայի անցակետում հայտարարում էր, թե բանակցությունները շարունակելու են առանց նախապայմանների, ապա այսօր

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարում է, որ «որպես նախապայման Հայաստան - Թուրքիա սահմանը կբացվի, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն:

Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը։

Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»:

Սա էլ այն ուղեղ լվացողների ու «կոնսպիրոլոգ-բայղուշների» համար, ովքեր ասում էին, թե թուրք-ադրբեջանական հարաբերություններում «ճաքեր» ու ճգնաժամեր կան, մանավանդ Էրդողանի վերջին «սենսացիոն» խոստովանական հայտարարությունից և այն Բաքվի կողմից «անհիմն» որակելուց հետո, թե պետք է ուղիղ խոսել թուրքերի հետ, որ նրանք տարբեր պետություններ են, որոնց հետ հնարավոր է առանձին հարաբերվել ու առանց նախապայմանների համաձայնություններ ձեռք բերել:

Ու՞մ պարզ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:

Որ այդ հարաբերությունների կարգավորումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից ու վերջնարդյունքից:

Որ մինչ չբավարարվեն ալիևյան պահանջները, Թուրքիան մատը մատին չի տալու:

Որ միայն սահմաների բացման, այլ ոչ թե ողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունների ստեղծման Թուրքիայի նախապայմանը Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ապահովումն է:

Որ անգամ այն բավարարելուց հետո, Թուրքիայի համար հաջորդ նախապայման է դառնալու Բաքվի վերոնշածս պայմանների կյանքի կոչումը:

Իսկ հետո, առաջ կգան նոր ու թարմ պայմաններ:

Այնպես որ բավ է ինքնաբավարարվեք ու ձեր կեղծ «ձեռքբերումները» պերճախոս պնդումներով որպես հաղաթանակ ներկայացնեք սեփական ժողովրդին, այ՛ դիլետանտ-դեմագոգներ:

Դուք քմահաճույքներ, ցանկություններ բավարարող ու պատվեր կատարող եք:

Դուք այնքան չկաք, որ հավասարը հավասարի պես ձեզ դիտարկեն, ձեզ լուրջ վերաբերվեն, իրենց թույլ չտան մանևրել, մանիպուլյացիայի ենթարկել:

Դուք այնքան չկաք, որ եթե ձեզ հրամցվում է նախապայման, ինչպես օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» ապահովումն է, պահանջեք, որ Թուրքիան էլ Հայաստանին տրամադրի անխափան ելք դեպի բաց ծով, ինչպես նախատեսված է միջազգային իրավունքով ու 3 կոնվենցիաներով:

Ցամաքային երկրներին դեպի ծով ելք տրամադրելու 1945, 1957 և 1969թթ. կոնվենցիաները վավերացնելով՝ Թուրքիան պարտավորվել է դեպի ծով անվճար ելք տալ Հայաստանին:

Ինչպես նա դա անում է «Մոնտրյոյի» 1936թ.-ի կոնվենցիայով՝ Բոսֆորով ու Դարդանելիով ելումուտ ապահովելով տարբեր երկների նավերի համար:

Չէ, ո՞նց կլինի Թուրքիային հիշեցնեն նման պարտավորության մասին, առավել ևս այն ներկայացնեն որպես պահանջ:

Ո՞նց կլինի պնդեն, որ հայ-թուրքական երկուստեք պայմանավորվածությունների ու հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղ չունի ու պետք է բացառվի Ադրբեջանի ֆակտորը:

Որ այլապես պրոցեսներն անիմաստ են ու ժամավաճառություն:

Չեք ասի, որովհետև տկար, անկամ կամակատար եք:

Իսկ իշխանական տաշտամանից սնվող փսևդոարևմտամետ զանգվածին, ովքեր տենչում են հիմա էլ Հայաստանը պորտալարով կապել Արևմուտքին, նրանց հետ կապում Հայաստանի փրկությունը, մնում է կրկին բացատրել, որ Արևմուտքը որևէ լծակ, առավել ևս ցանկություն չունի զսպելու Ադրբեջանին, իսկ Թուրքիան նրանց հավատարիմ գործընկերն է տարածաշրանում:

Միակ բանը, որն Արևմուտքն անում է վերջին երկու-երեք տարիներին՝ Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերություններում կրկին ու կրկին նշաձողի իջեցման գնալու, բարդ որոշումներ ու ծանր զիջումներ կայացնելու պարտադրանքն է:

Դրա մասին էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի վերջին հայտարարությունը:

Որ Արմուտքը որպես «բարի կամքի դրսևորում և անշահախնդիր օգնություն», փորձում է օգնել հայ ժողովրդին՝ դուրս բերելով նրան ռուսական ուղեծրից ու կախվածությունից:

ինչպես անկեղծ ու շիտակ ասում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ «Ղարաբաղի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ ՌԴ-ից․ մենք էլ դրա կյանքի կոչման ու դիվեսիֆիկացման պայմաններ ենք ստեղծում»:

Հասկանալի է, որ վերջիններիս կոնկրետ նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելը, իրենց Ռուսաստանով փոխարինելն ու Հայաստանը որպես հակառուսական գործիք կիրառելն է:

Այդպիսինները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ պետք է այս մի կողմի հետ կապերը խզել ու կապեր հաստատել միայն այն մյուս կողմի հետ։

Ավելին՝ չեն հասկանում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որքան էլ որ դեմոնստրացնում են իրենց տարաձայնություններն ու անտագոնիզմը, միևնույն է, ինտենսիվ շփվում են, համաձայնությունների գալիս, հարցերին լուծումներ տալիս:

Այնպես որ անհեռատեսությունը, քաղաքական հաշվարկների բացակայությունը, քաղաքական մտքի թշվառությունը, մարտնչող տգիտությունը, անմեղսունակությունն ու գավառական շուստրիությունը տնաքանդություն է…

Իսկ մենք շարունակ այս ամենի ականտեսն ենք ու կրողը…

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդու
Ամենադիտված