Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քուչակ գյուղում տեղի ունեցած ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից մեկը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, այնտեղ մահացածի և վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գասպարյանը:

Վթարի հետևանքով Ս. Գասպարյանն ու նրա ուղևորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Արամայիս Ղուկասյանն ու Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վարդուշ Լազարյանը տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Ղուկասյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Հիվանդանոց են տեղափոխվել ևս 3 հոգի, սակայն նրանք առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 66 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում` քարերի վրա:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց էին տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով:  

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել էին պարեկները:

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի«Եթե ​​Իրանը որևէ բան անի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, նրանք հարված կստանան ԱՄՆ-ի կողմից ՔՍԱՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՃՏՊ Երևանում. 2 կմ-նոց խցանում է առաջացելՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցերԻնչպիսի եղանակ է սպասվում մարտի 10-15-ըԱրոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը կրճատել են նավթի արտադրությունը Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառով Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Նավթի գինը կտրուկ ընկել է Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Հրդեհ՝ Կարբիի ձորումՍպանության դեպք՝ մարտի 8-ին․ կա ձերբակալված Ի՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունըԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համարՓաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» Կյանքից անժամանակ հեռացել է Ակուլ ԱվետիսյանըԹմրանյութ պահելու կասկածանքով Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի Արևելագետը հնարավոր է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերսկսումըԹուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Տրուխանը հերքել է Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը. «Նրանք անմիջապես կստանան դա»Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արարատի մարզումՀայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը Շատ ավելի վտանգավոր է, երբ մարդիկ դադարում են ճանաչել կապն իրենց անցյալի հետ. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ նշված հասցեներումՈ՞վ է պատվիրել հարվածը Նախիջևանին. Ադրբեջանցիները քրդերի փոխարենԻրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Ծեծկռտուք՝ Բժշկական համալսարանի դիմացՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Հայաստանի և Վրաստանի իշխանությունները պատերազմի ժամանակ խնջույքի մեջ են. «Թրամփի ճանապարհը» ավելի կարևոր է, քան Թեհրանի վրա հարվածներըՋորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա»  մրցանակի ստեղծումը. պատմության այս օրը (10 մարտ)Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ իրավիճակը՝ ՀՀ տարածքում Ռուբլին թանկացել էՈչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Մարտի 10-ին, 11-ին, 13-ին, 16-ին և 17-ին լույս չի լինելու Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ»
Ամենադիտված