Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թերմոս

ՖՈՏՈ

 Թերմոսը  մթերքի ջերմաստիճանը մինչև 24 ժամ հաստատուն պահող անոթ է։ Իսկ որտեղի՞ց է մեր կյանք մտել «թերմոս» բառը և ամուր նստել մեր կենցաղում: Այն թե ով է այն մարդը, որն  առաջինն է այդ անոթին տվել թերմոս անունը՝ հայտնի չէ: Այնուամենայնիվ, եթե  մտածենք այն մասին, որ այդ ջերմաստիճանը պահպանող անոթի  անունը համընկնում է անգլիական «THERMOS» ընկերության անվան հետ՝ որոշ բաներ պարզ են դառնում:

Պարզվում է ամենակարևորը` «թերմոս»  սովորական բառն առաջացել է «Թերմոս» հատուկ  անունից:  Իսկ ինչպես է եղել դա: Թերմոսների պատմությունը սկսել է շոթլանդացի ֆիզիկոս և քիմիկոս սեր Ջեյմս Դևվարը  1892 թվականին, երբ գիտական հասարակության դատին է ներկայացրել կրկնակի պատերով հետաքրքիր մի անոթ, որի պատերի միջև գտնվող  ծավալից  օդը դուրս էր մղված: Ինչի՞  համար էր ստեղծված արհեստականորեն վակուում: Պարզվում է, որ ստեղծված վակուումի պատճառով արտաքին պատերի ջերմաստիճանը դադաղ է ազդում անոթի ներքին ծավալի ջերմաստիճանի վրա, քանի որ նրանց միջև չկա ջերմությունը փոխանցող մատերիա: Հետևաբար վստահորեն կարելի է փաստել, որ  անոթի մեջ լցվող հեղուկն անկախ արտաքին ջերմաստիճանից երկար ժամանակ կպահպանի իր նախկին   ջերմաստիճանը:

Այնուամենայնիվ, գործնականում «Դևարի անոթ»-ի սկզբունքով պատրաստված ջերմամեկուսիչ անոթները ամբողջականորեն չեն պահպանում ներքին անոթի ջերմաստիճանը, քանի որ  երկու անոթները գործնականում ի վերջո միաձուլվում են միմյանց  հետ, որն էլ հենց հնարավոր է դարձնում ջերմափոխանցումը:

Բայց THERMOS-ի ինժեներների համար սա անլուծելի խնդիր չէր և նրանք հաղթահարել են դա: Ընկերությունը մշակել է բազմաթիվ եզակի տեխնոլոգիաներ: Իր կառուցողական գտածոների և տարբեր հատուկ նյութերի օգտագործման շնորհիվ THERMOS-ի արտադրանքը գրեթե մրցակիցներ չունի: Այն ժամանակ ոչ Դևարը, և ոչ էլ գիտական համայնքը չէին կարծում, որ նոր գյուտը լայնորեն կօգտագործվի առօրյա կյանքում: Ապրանքների արդյունաբերական արտադրության մեջ «Դևարի անոթի»  սկզբունքի օգտագործման արտոնագրային իրավունքը կարողացել է գրանցել Ռեյնոլդ Բերգերը 1904 թվականին: Նա հարմարավետության համար կատարելագործել է «Դևարի անոթը»՝ այն ծածկել մետաղական պատյանով, ստեղծել հերմետիկ կափարիչ և անգամ արտաքին կափարիչ-բաժակ:

Ապա Բերգերը մրցույթ  է հայտարարել նոր հայտնագործության արտադրության ապրանքային նշանը որոշելու համար: Հաղթել է Մյունխենի մի բնակիչ, որն առաջարկել է  Тhermos անվանումը (հուներեն  therme — տաք): Բերգերը հիմնել Тhermos-Gesellschaft m.b.H. (Тhermos GmbH) ընկերությունը, որը 1904 թվականի մարտից սկսել է գործել և արտադրել ներկայումս մեզ շատ ծանոթ  թերմոսները:
 
Կ. Խաչիկյան

Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները
Ամենադիտված