Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կողմնորոշվել է ատոմակայանի հարցում դեպի Արևմուտք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար առանձին ընկերություն կստեղծվի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ընկերությունը կհամապատասխանի ԱԷՄԳ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ 2024 թվականի համար ծախսերը կկազմեն 200 մլն դրամ (մոտ 500 հազար դոլար)։

Փաստաթղթում նշվում է, թե նոր կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը։

Կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում, ինչպես ավելի վաղ հայտնել էին, բանակցություններ են վարել ԱՄՆ, ՌԴ և Հարավային Կորեայի ընկերությունների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին քաղաքական վեկտորը փոխող Փաշինյանը կողմնորոշվել է դեպի Արևմուտք։

Չի բացառվում, որ շարժական ատոմակայան ձեռքբերելու որոշում կայացվի Հարավային Կորեայից։ Նախօրեին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, թե ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։

«Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկն ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։

Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»:

Գերատեսչությունը չի նշում ամերիկյան ընկերության անվանումը։ Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։ 

Կարինե Գալստյան

Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ
Ամենադիտված