Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել․ պատմության այս օրը (30 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896– ծնվել է հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը հանդիսացող Սեդրակ Շարիմանյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։

-Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։

2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել։

2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչներն առանց որևէ որոշում ցույց տալու Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:

2016-Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է ՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» անհրաժեշտության մասին և առաջարկել զենքը վայր դնել և առանց դիմադրության իշխանություններին հանձվել:

2018- հայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։

2019 –վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

1502 –Կոլոմբոսն առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ:

1729 –հիմնադրվել է Մերելենդ նահանգի ամենամեծ քաղաքը և ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի անվանվել Բալթիմոր:

1792 – երգելով Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզեցիներն արդյունքում կոչել են «Մարսելիոզ», որը ներկայումս Ֆրանսիայի ազգային հիմն է:

1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում Տորոնտո):

1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեն:

1840 –Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինն արգելել է օգտագործել «Բելոռուսիա» տեղանունը, փոխարինելով այն «Հյուսիս-Արևմտյան տարածքի գուբերնիա» անվանումով:

1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկն Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:

1862 –ծնվել է ռուս ռազմական գործիչ Նիկոլայ Յուդենիչը:

1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը  մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:

1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:

1898 –վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:

 1900 –Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:

1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են  «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:

1938 –նացիստական Գերմանիան Գերմանական արծվի երկաթե խաչով պարգևատրել է ամերիկյան մեքենաշինական մագնատ Հենրի Ֆորդին:

1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:

1944 –սկսվել է  «Բլյուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանագապետ եղած ժամանակում Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

1948– ծնվել է ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:

1967 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող  «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ հանդիսացող Ալֆրեդ Կրուպպը:

1972- գործարկվել է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը:

1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

1984– NBC հեռուստաընկերությամբ սկսվել է «Սանտա-Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:

1992 –ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան:

2006 –իսրայել-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցնելը բերել է 28 մարդու մահվան:

Կ. Խաչիկյան

57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Ամենադիտված