Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղինակություն՝ փաստված գործերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասում են՝ կադրերը որոշում են ամեն ինչ: Համաձայնե՛ք՝ դժվար է վիճարկել այս տեսակետը, մանավանդ, երբ աչքիդ առաջ ունես այնպիսի փայլուն օրինակներ, որոնց առկայությունը զուտ ֆիզիկապես թույլ չի տալիս չհամաձայնվել այս մտքին: Որքան էլ հաճախ քննադատաբար վերաբերվենք կառավարությանը, փորձենք մատնացույց անել այն բացթողումներն ու խութերը, որ հաճախ տեղ են գտնում հայրենի իշխանավորների աշխատանքային գործունեության մեջ, աչք փակել լավի, դրականի, գովելիի վրա մենք, պարզապես, չենք կարող:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասին, թերևս, բազմիցս է խոսվել, հատկապես շատ են քննարկվել վերջին տարիների' այս գերատեսչության ունեցած խոշորագույն ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք, առանց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անմիջական միջամտության ու նրա՝ ղեկավարման բարձր ունակությունների, պարզապես անհնարին կդառնային: Այս մարդը, եթե նկատած կլինեք, կառավարությունում այն քչերից է, որոնք ամեն կերպ աշխատում են հնարավորինս հեռու մնալ գերակտիվ քաղաքական գործունեություն ծավալելուց՝ փոխարենը կենտրոնանալով շատ ավելի կարևոր ու պետության համար առավել շոշափելի բաների վրա՝ կոնկրետ ոլորտ կայացնելով: Իսկ այն, որ հենց Արմեն Երիցյանի անվան հետ է կապված մեր երկրում Արտակարգ իրավիճակների նախարարության՝ որպես կարևորագույն պետական հաստատության կայացումն ու ծաղկումը, առանձնապես նորություն չէ. հենց նրա օրոք էր, որ, թո՛ղ ներվի ասել, մանավանդ հասարակության շրջանում ինչ-որ երկրորդական համարում ունեցող երբեմնի այս կառույցն այնպիսի թափով սկսեց զարգանալ, որ շատ ու շատ նախարարություններ և դրանց ղեկավարներ պարզապես կերազեին՝ ընդունակ լինելու գոնե ինչ-որ չափով ոտք մեկնել ներկայիս ԱԻՆ-ի հետ: Երիցյանը գործնականում զրոյից կառուցեց այս նախարարությունն ու այն դարձրեց յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը, նախարարություն, որ պատրաստ է, բառիս բուն իմաստով, հարկ եղած դեպքում և մարդու մատից փուշ հանել:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ մարտի 18-ին, ուղղակի պարզ ձեռքբերում ոչ մի կերպ չես համարի. Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում տեղի է ունեցել «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ Նախագահը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ պաշտպանության նախարարը: Նշենք, որ ողջ տարածաշրջանում «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» առաջինը և միակն է իր տեսակի մեջ և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարություններին համատեղել ուժերը, կոորդինացնել երկու երկրի համատեղ քայլերը և իրականացնել նորագույն մշակումներ: Ակնկալվում է, որ հայ և ռուս փրկարարների փոխգործակցությունը կնպաստի տարբեր ստորաբաժանումների մակարդակների բարձրացմանը, ինչպես նաև երկու երկրի միջև եղած փոխհասկացվածությանը: Տեղեկության կարգով նշենք, որ Հայաստանն աշխարհում ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 34-րդ անդամ պետությունն է, հանգամանք, որն իրականություն է դարձել բացառապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ և վկայում է մեր երկրի միջագային հեղինակության մասին:

Հանկարծ մի միտք անցավ գլխներովս. տեսնես՝ այս հոդվածն ընթերցելիս ի՞նչ կմտածեն այն պետական չինովնիկները, որոնց մասին մամուլում հոդվածները, որպես կանոն, ունենում են բացասական երանգ, որոնք կա՛մ քննադատվում են, կա՛մ պախարակվում… Սիրելի՛ չինովնիկներ, եթե ցանկանում եք դառնալ ոչ միայն մամուլի, այլև ժողովրդի սիրելին, վերանայե՛ք ձեր գործելաոճն ու օրինա՛կ վերցրեք նրանից, ով գործնականում է փաստել իր ունեցած բարձր մարդկային ու մասնագիտական որակներն ու ունակությունները, այլ ոչ թե զբաղվեք զուր տեղը «ջուր ծեծելով». խնայե՛ք թե՛ ձեր, թե՛ մեր նյարդերը…

Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ
Ամենադիտված