Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին. պատմության այս օրը (28 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պերու՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի կնքման օր, Ուկրաինա՝ Կիևյան Ռուսիայի կնքման օր, Սան-Մարինո՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին։

1928 –ծնվել է  սփյուռքահայ հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը։ 

1937– ծնվել է ֆրանսիահայ հայտնի կինոռժիսոր Ֆրանսիս Վեբերը:

1938-գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը։

1987 –ծնվել է շախմատիստ, գրոսմաստեր Արման Փաշիկյանը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իռլանդիայի հետ։

2000 –վախճանվել է  հայ խորհրդային բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։ 2006- Ստամբուլի դատարանն արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, որը մեղադրվել էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու» մեջ:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ  ցուցարարների կողմից արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

2018-սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից։

2019- Բաղրամյանի պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել, որի համար փող է դուրս գրվել պետական բյուջեից: Նախաձեռնության հեղինակը եղել է պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ 

2021- ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Հայկական կողմից եղել է 3 զոհ, 4 վիրավոր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754 —առաջին անգամ կայացել է ֆրանսիայի թագավորի թագադրում Սեն-Դենի բազիլիկայում, Հռոմի պապ Ստեֆան 2-րդը թագադրել է Պիպին Կարճահասակին։ 1165 —ծնվել է իսլամական աստվածաբան, սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1586 —սեր Թոմաս Հերրիոտը Մեծ Բրիտանիա և Իռլանդիա է բերել կարտոֆիլը։

1697 —կազակ հիսունապետ Վլադիմիր Ատլասովի արշավախումբը ափ է իջել Կամչատկա գետի ափին, որով իսկ սկսվել է Կամչատկա թերակղզու միացումը Ռուսական կայսրությանը։

1741– վախճանվել է իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ Անտոնիո Վիվալդին:

1741 - Վիտաուս Բերինգի նավը հասել է Ալյասկայի ափերին։

1750 –վախճանվել է  գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվել Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, այդ թվում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը և Լուի Անտուան Սեն-Ժուստը։

1804 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը։

1814 - Պերսի Բիշի Շելլին (բանաստեղծ)  տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ («Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»-ի հեղինակ) Անգլիայից փախել է Ֆրանսիա։ 

1821– Պերուն հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1851 —առաջին անգամ լուսանկարվել է (արտատպվել է դագգերոտիպի վրա) լրիվ արևային խավարումը։

1858-առաջին անգամ մատնահետքերը օգտագործվել են որպես նույնականացման ապացույց։

-Ֆրանսիացի լուսանկարիչ և ծաղրանկարիչ Ֆելիքս Նադալը, որը 1855 թվականին արտոնագրել էր աէրոլուսանկարչությունը որպես քարտեզագրման մեթոդ, իրականացրել է իր առաջին աէրոլուսանկարումը օդապարիկից։

1862 —Մոնտանա նահանգում (ԱՄՆ) հայտնաբերվել է ոսկի, որը առաջացրել է ոսկու տենդ։

1878 —ռուսական զորքերի կողմից Վառնան ազատագրվել է Օսմանյան կայսրությունից։

1896– ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվել է Մայամի քաղաքը:

1914–Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային։ Սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1916 —Անգլիայում արգելվել է օփիումի և կոկաինի ներկրումը։

1928 – Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը։

1929 - ծնվել է  ամերիկացի լրագրողուհի, ԱՄՆ-ի նախագահ Քեննեդու կին  Ժաքլին Քեննեդին։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակվել է ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմի  № 227 «Ոչ մի քայլ հետ» հրամանը։ 

1951 - տեղի է ունեցել Ուոլթ Դիսնեյի «Ալիսան հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։

1954– ծնվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը:

1976– Չինաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 655 000 մարդ:

1978 —ոսկու գինը առաջին անգամ գերազանցել 200 դոլլարը մեկ ունցիայի համար։ 

1980-Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղի է ունեցել երգահան Վլադիմիր Վիսոցկու թաղումը բազմահազար մարդկանց մասնակցությամբ։

1984 - Լոս Անջելեսում բացվում են 13-րդ օլիմպիական խաղերը։

1992– Աֆղանստանում արգելվել է կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:

1993 - Անդորրան դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշմամբ Բոմբեյ քաղաքն ստացել է Մումբայ անունը:

2019 —վախճանվել է ռուս լրագրող, հեռուստա-ռադիոհաղորդավար Վլադիմիր Կարա-Մուրզան։

 Կ.Խաչիկյան

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իրաքը պատժամիջոցներ է կիրառել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահի» և Եմենի հուսիթների դեմ Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան
Ամենադիտված