Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է, պետք է համարձակ ու խիզախ լինենք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր իրականության մեջ մշտապես բարձրաձայնում ենք խնդիրների մասին, բայց ավելի հաճախ չենք մատնանշում այն ուղիները, որոնցով երկիրը պետք է դուրս գա մղձավանջից: Ո՞րը պետք է լինի մեր շոգեքարշը: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն ասում է՝ շոգեքարշը պետք է լինի ապագա Հայաստանի տեսլականը:

«Քննադատել կառավարությանը կարելի է և պետք է, հայհոյել չի կարելի: Տարիների ընթացքում հրապարակը լցվեց հայհոյանքով, որը փակեց ապագա Հայաստանի տեսլականի ուրվագիծն անգամ: Կոպիտ, կոշտ խոսքեր, հայհոյախառն արտահայտություններ երկուստեք են հնչում՝ և՛ կառավարությունից, և՛ կառավարությանն ուղղված: Սա անհանդուրժելի մի վիճակ է: Ի՞նչն է հատկապես ցավալի: Այս ընթացքում չխոսվեց, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել: Ոչ ոք այդ խիզախությունը չունեցավ և չասաց, թե ապագա Հայաստանում ինչ պետք է լինի ու ինչ չպետք է լինի: Հող հանձնելը քաղաքականություն չէ, ստրկությունը ազգային նպատակ չէ: Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, մեր էության հետ կապ չունեցող օտարածին մի վիճակ է, որը մերժում ենք ազգովի: Բայց ինչո՞ւ չի կատարվում որևէ փոփոխություն: Ժողովուրդը կարկամած նայում է, թե ինչ է կատարվում հրապարակում: Ժողովուրդը չի ուզում միայն ներկա վարչակազմի քննադատությունը լսել, նույնիսկ հոգնել է: Երբ որևէ մեկը հանդես է գալիս քննադատությամբ, չեմ լսում նրան, որովհետև արդեն ամեն ինչ ասված է: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Նա մշակութային ոլորտի օրինակն է բերում իբրև մի մարդ, որը կյանքում, ինչպես ինքն է նշում, ուրիշ ոչ մի գործով չի զբաղվել, բացառապես մշակութային գործունեություն է ծավալել: «Թերթ ենք տպագրել, ստեղծել ենք լավագույն մշակութային միությունը, որը չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում ճանաչվում է լավագույն ստեղծագործական միություն: Համահայկական գրողների միությունն այսօր ամենաակտիվ ու եռանդուն գործող կառույցն է: Միշտ ասել եմ, որ Հայաստանի մշակութային հիմնախնդիրները հնարավոր է լուծել մեկ ամսում: Կարող ենք մեկ ամսում լուծել, բայց 34 տարի է՝ դրանք չեն լուծվում: Ոչ մի անգամ որևէ մեկը չասաց՝ ինչպե՞ս ենք դա անելու: Սա է խնդիրը: Խնդիրների լուծման ուղիները պետք է նախանշվեն բոլոր բնագավառներում:

Մարդիկ, որոնք հրապարակներում խոսում են, պետք է ասեն, որ, օրինակ՝ ստեղծելու ենք մի երկիր, որտեղ կոռուպցիան ոչնչանալու է իսպառ, այն պարզ պատճառով, որ կոռուպցիան ունի մեկ աղբյուր՝ կառավարությունը: Եթե կառավարությունում հայտնվեն արդար մարդիկ, հասարակությունում կվերանա կոռուպցիան: Արդար մարդիկ ոչ մի զիջում չեն անի, կպատժեն մեղավորներին, բայց Հայաստանում հանցավոր մարդիկ «հարգանքի արժանի են» առ այսօր: Ուզում եմ ապագա Հայաստանի մասին խոսք լսել, բայց մարդիկ դրա մասին չեն խոսում: Ինչպե՞ս են զարգացնելու մեր տնտեսությունը: Կարող եմ մանրամասն ու ճշգրիտ ասել, թե ինչպես պետք է զարգացնել հայ մշակույթը: Եվ այսպես՝ մշակույթի ոլորտում մնալու են միայն առաջին դեմքերը, երկրորդական, երրորդական, տասնվեցերորդական դեմքերն անհետանալու են հայ մշակույթից, նրանք գործ չունեն հայ գրականության, երաժշտության և այլնի հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերհիշում է Սոս Սարգսյանի՝ դեռ տարիներ առաջ արտահայտած միտքը: «Ասում էր՝ մեր մշակութային դաշտը լցվել է մոլախոտով, քաղհան անող է պետք: Իբր սիրում ենք Սոս Սարգսյանին: Իր պատգամը կատարեցի՞նք, ոչ: Այսօր հայ մշակութային դաշտը մոլախոտով լեցուն տարածք է, որտեղ կարող ես մեկ-երկու ծաղիկ գտնել: Եթե դաշտը մաքրում ենք, ստացվում է, որ Հայաստանն ունի ոչ թե ութ հազար գրող, ինչպես այսօր է, այլ ունի տասը գրող: Մի՞թե բարդ է այդ տասը գրողի համար ստեղծագործական լավ պայմաններ ստեղծել:Հայաստանն ունի հրաշալի գեղանկարիչներ, մի՞թե բարդ է տաղանդավոր մարդկանց առջև ճանապարհ բացել դեպի Եվրոպա, որ աշխարհը ճանաչի նրանց:

Խորհրդային Հայաստանում այդ սկզբունքն էր գործում: Վահագն Դավթյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Սերո Խանզադյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Պարույր Սևակ, կարելի է անվերջ անուններ թվել, այս մարդիկ մշակութային հրաշալի քաղաքականության շնորհիվ դարձան հայ գրականության առաջին դեմքերը: 70-ական թվականներին էլ Հայաստանի գրողների միությունն ուներ 500 անդամ, բայց մշակույթի նախարարությունը նրանց բոլորին չէր կանգնեցնում ժողովրդի առաջ: Նույն քաղաքականությունն էր գիտության մեջ: 70-80-ական թթ. ունեինք հայագիտության փայլուն դեմքեր՝ Էդվարդ Աղայան, Էդվարդ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, այլ ոլորտներում՝ Մխիթար Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Վիկտոր Համբարձումյան: Ասացի, թե ինչ փոփոխություններ եմ ուզում մշակույթի ոլորտում, մյուսներն էլ պետք է ասեն, թե ինչ փոփոխություններ են ուզում կատարել այլ ոլորտներում»,-ընդգծում է գրականագետը:

Վստահ է՝ այսօր պետք է բոլոր ոլորտների լավագույն կադրերին համախմբել, նրանք պետք է լինեն կառավարությունում, ոչ թե խնդրին չտիրապետող մարդիկ: «Լավագույնները պետք է ծրագրեր առաջադրեն և խոսեն այն մասին, թե ինչպես են խնդիրները լուծելու: Պետք է համարձակ ու խիզախ լինենք, Հայաստանում այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է»: Փոփոխություններ են կատարվում կրթական համակարգում: «Հայոց պատմությունը» փոխարինվում է «Հայաստանի պատմությամբ», Հայ գրականության դպրոցական ծրագրերն են փոփոխվում, հայ հեղինակները փոխարինվում են արտասահմանյան հեղինակներով:

Կարծես ամեն ինչ արվում է երիտասարդների շրջանում պատմական հիշողությունը հետին պլան մղելու համար: «Արտասահմանը հարցեր ունի Հայաստանի հետ: Շատ երկրներ, ուժեր կան, որոնք ուզում են Հայաստանի վիթխարի ներուժը ոչնչացնել, Հայաստանը պահել վանդակի մեջ: Դա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը չէ, ճիշտ է, նրանք Հայաստանի առաջին թշնամիներն են: Աշխարհի նպատակը սա է, իսկ ո՞րն է մեր նպատակը, առաջ քաշենք մեր նպատակը և այն իրականություն դարձնենք: Մեղադրել ժողովրդին անտարբերության մեջ չի կարելի, այդ նույն ժողովուրդն է, որ հազարավոր զոհերի գնով պահեց իր երկիրը: Որևէ քաղաքական գործիչ երկի՞ր է պահել, ամբողջ օրը հեռուստացույցով խոսում են քաղաքական շատախոսները: Գիտեմ մեկ ճշմարտություն. հայրենասիրությունը հայրենի հողն է, ով հող է տալիս, նա հայրենասեր չէ, ով հիմնավորում է, որ պետք է Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք, նա հայրենասեր չէ: Սա է հստակ գաղափարը, մեկ ճշմարտության հավատավոր լինենք: Ոչ թե մեղադրենք ժողովրդին, այլ կարողանանք լինել լավ հովիվ ժողովրդի համար: Այդ հովիվն է, որ չկա: Մեզ լավ հովիվ է պետք, քաղաքական դեմք, որ առաջնորդի, դա լինելու պարագայում ժողովուրդը կանի այն, ինչը հիմնավոր կներկայացնեն:

Ինչո՞ւ ժողովուրդը պետք է ձայն տա կամ հետևի մեկին, ով չի ասում, թե ինչպիսին է պատկերացնում վաղվա Հայաստանը, չի ասում, թե վաղն ինչ է անելու: Քաղաքական գործիչները, կուսակցությունները պետք է հասկանան, որ պետք է գործ անել ժողովրդի համար, օգուտ տալ նրան, բայց իրենք խոսողներ են: Ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը կլսի՞ միայն խոսողներին: Երբեք: Ինձ զայրացնում է նաև այն, որ փոխանակ խոսեն այսօրվա վիճակի մասին, խոսում են անցյալի մասին: Այսօր ունենք կոնկրետ իրավիճակ, որն ունի կոնկրետ պատասխանատու: Գիտենք, թե ինչ պատճառով այս աղետը եկավ մեր գլխին, հիմա պետք է շտկենք: Հետ դառնալու և քննադատելու իմաստը չեմ տեսնում»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված