Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատագրեցինք Շուշին. մի հերոսամարտի պատմություն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Շուշիի օպերացիայի հրամանատար, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը

– Մինչև Շուշիի ազատագրումը մեր կորուստները շատ էին, մենք ավելի շատ նահանջում էինք: Շուշին ազատագրելու որոշումը վա–բանկ գնա՞լ էր նշանակում, թե, այնուամենայնիվ, պահը հասունացել էր:

– Շուշիի ժամանակ վա–բանկ գնալ չէր կարելի: Կարող էինք շատ վատ վիճակում հայտնվել: Այդ ժամանակ հստակ գիտակցում կար` կամ պետք է պարտվենք, կամ հաղթենք: Չէիր կարող ասել, որ հաղթելը հեշտ է լինելու: Բայց գիտեիր, որ իրավունք չունես պարտվելու:

Մտածում էինք, որ Շուշիի ազատագրումը կտևի 3–4 օր: Ու եթե 3–4 օրից չվերցնեինք, պետք է շրջապատեինք, օղակի մեջ առնեինք քաղաքը:

Ես եկա Հայաստան` ղեկավարության հետ գործողությունը համաձայնեցնելու: Ղեկավարությունը համաձայնեց, բայց հարցրեց, որքան զինվոր ունեմ (այդ օրերին Կոմանդոսը եղել է ԼՂ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը,– խմբ.), ադրբեջանցիները քանիսն են: Այն ժամանակ Ղարաբաղում ընդհանուր առմամբ կար 6700 զինվոր, Շուշիի ազատագրման համար նախատեսել էինք 2500 զինվոր, թեպետ հետո բժիշկներ և այլք միացան, թիվը հասավ 3000–ի: Հարցրին` իսկ որքա՞ն պետք է ունենաս: Ռազմական օրենքներով` այդ տեղանքը ազատագրելու համար պետք է ունենայինք 7500– 10000 զինվոր: Հարցրին զենքի քանակը: Երբ տեսան, թե որքան քիչ է, ասացին` սպասիր, զենք կտանք, ավելի լավ կպատրաստվենք, հետո միայն կազատագրենք: Վերադարձա Ղարաբաղ: Ղարաբաղի ղեկավարության հետ էլ խորհրդակցեցինք, զեկուցեցի երևանյան հանդիպումների մասին:

Ղարաբաղի ղեկավարությունը որոշեց, որ սպասել չենք կարող: Պատրաստվելը մի քանի ամիս կտևեր: Իսկ Շուշիից ամեն օր գնդակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը: ԼՂ Պաշտպանության կոմիտեի ղեկավարը, ով այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր, հարցրեց ինձ` պատրա՞ստ ես: Ասացի` այո: Ու նա հարձակման հրամանն ստորագրեց:

Մի փոքր նկատառում: Իհարկե, շատ բան կախված է քաղաքականությունից: Կան բաներ, որոնք այլ կերպ չէինք կարող անել, քանի որ կար քաղաքականություն ասածը: Այն ժամանակ Թուրքիայի ղեկավարը Դեմիրելն էր, Ռուսաստանինը` հարբած Ելցինը: Ու Հայաստանի ղեկավարները չէին կարող բացահայտ ասել, որ պետք է Շուշին վերցնել:

Շուշին ազատագրելու մի քանի օր էինք որոշել: Տարբեր հանգամանքներից ելնելով` այդ օրը մի քանի անգամ փոխեցինք: Ու այդ վերջին հանդիպման ժամանակ որոշեցինք, որ վերջնական օր նշանակվում է մայիսի 5–ը: Բայց մայիսի 5–ին չկարողացանք` ձյուն եկավ: Փոխեցինք ամսի 7–ին, այդ օրը գնացինք դիրքեր, իսկ ամսի 8–ի գիշերը ժամը 2:30 սկսեցինք ռմբակոծել թշնամու դիրքերը` «Գրադով», գնդացիրներով, ինչով ունեինք: 26,5 ժամ հետո մտանք Շուշի:

– Այդքան հե՞շտ ստացվեց:

– Հեշտ չստացվեց: Առավոտյան շուտ մեր տանկը խփեցին: Այն զրահահար արկ չուներ: Մի փոքր խուճապ առաջացավ: Բայց գիտեք` մեր հաջողության գաղտնիքը ո՞րն էր` մեր մարտական ոգին էր, արդեն ձեռք բերված մարտական փորձն ու գիտելիքները` Շուշիից առաջ մի քանի քաղաքներ էինք ազատել, այդ թվում` Խոջալուն:

Զինվորների` զոհվելու պատրաստակամությունը զարմանալի երևույթ է մեր ժողովրդի մեջ: Խնդիրը հստակ էր` պետք է Շուշին ազատագրել, ու կապ չուներ` զոհվելու էինք, թե ոչ:

– Իսկ ադրբեջանցիներն սպասո՞ւմ էին հարձակմանը, թե հանկարծակիի եկան:

– Գիտեք, թե մենք, թե ադրբեջանցիներն օգտվում էինք կապի սովետական տեխնիկայից: Ինչ մենք էինք խոսում, նրանք էին լսում, ինչ նրանք էին խոսում, մենք էինք լսում: Մենք որոշեցինք օգտվել այդ հանգամանքից, նրանց մոլորեցնել, նաև` խուճապի մատնել: Շուշին ազատագրելու մի քանի օր նշանակեցինք: Ու կապի միջոցով հայտնեցինք: Առաջինը ապրիլի 24–ին էր: Հետո փոխեցինք օրը: Ռադիոկապով հայտարարեցինք, որ ապրիլի 26–ին ենք հարձակվելու, հետո` 28–ին: Նրանք մտածեցին` ինչ–որ խաղ ենք անում, ու իրենց ապահովագրելու համար որոշեցին առաջինն իրենք հարձակվել: Մենք ռադիոխաղ էինք անում, ուզում էինք նրանց մոլորեցնել, բայց իրենց նախահարձակ այդ գործողությամբ քիչ մնաց Ստեփանակերտը գրավեին:

Հաջորդ անգամ արդեն նրանք սպասում էին, որ հարձակվելու ենք մայիսի 5–ին: Բայց 5–ին չգնացինք, 6–ին չգնացինք, 7–ին էլ մինչև երեկո սուսուփուս մեր դիրքերում նստած էինք:

– Իսկ նրանք սպառազինության առումով, թերևս, ավելի՞ ուժեղ էին, ավելի շատ տեխնիկա ու զինվո՞ր ունեին:

– Այո, մենք նրանց բոլոր տվյալները գիտեինք ամենայն մանրամասնությամբ: Մենք զենք–զինամթերք, տեխնիկա շատ քիչ ունեինք, ուստի պետք է նրանցը շատ լավ իմանայինք: Պետք է իմանայինք նրանց դիրքերը, այդ դիրքերում ինչ ունեն, ինչը որ կետում է տեղակայված: Մենք գիտեինք նրանց հրամանատարների անունները, նրանց փոխհարաբերությունները: Շուշիում կար աֆղանական գումարտակ: Նրանք իրենց շատ լկտի էին պահում, թեպետ կռվող տղերք էին: Շուշիի հրամանատարը գնդապետ Էլբրուս Օրուջևն էր, ով նրանց հետ ռազբորկաների մեջ էր: Ի դեպ, Օրուջևի հարազատ եղբայրն էլ Աղդամում էր, էլի գնդապետ էր:

Զենք շատ ունեին, Աղդամի պահեստներն էլ իրենցն էին: Շատ Գրադներ ունեին` երբ սրտներն ուզում էր` կրակում էին: Մենք ուղղակի նրանց խաբեցինք, մոլորեցրինք:

– Այդ ինչպե՞ս:

– Մեր ռազմական պլանի համաձայն` Խոջալուն ազատելուց հետո պետք է ազատեինք Ջանհասան–Քյոսալարը: Իսկ նրանք լավ գիտեին մեր ծրագիրը, քանի որ, ինչպես ասացի, ռադիոկապով անընդհատ իրար գաղտնալսում էինք: Ու մինչև բուն հարձակումը Շուշիի վրա, մեր զինվորներն անընդհատ բարձրանում ու կրակում էին հենց Քյոսալարի ուղղությամբ` տպավորություն ստեղծելով, թե մեր հիմնական հարձակման ուղղությունը պետք է լինի դա:

– Ռազմական առումով` Շուշիի ազատագրման դժվարությունը ո՞րն էր:

– Շուշիի ազատագրման պլանի համաձայն` ունեինք 5 խմբավորում, յուրաքանչյուրում` 500 հոգի: Ու հարձակումը նախաձեռնեցինք ոչ թե կոնկրետ Շուշիի ուղղությամբ, այլ 40 կմ–ի վրա: Հյուսիս–արևմտյան` Ջանհասան–Քյոսալարի ուղղության հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, արևելյան ուղղությանը` Արկադի Կարապետյանը, հյուսիսային ուղղությանը` Վալերի Չիտչյանը, հարավային` Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր, իսկ պահուստային խմբավորման հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր` 26–ի Յուրան: Ադրբեջանցիները չէին սպասում, որ նման լայնամասշտաբ հարձակում կիրականացնենք: Ընդ որում, նրանք մտածեցին, թե մեր թիրախը ոչ թե Շուշին է, այլ Ջանհասան–Քյոսալարը: Դրա համար մի մեծ զորախումբ Շուշիից հանեցին, ուղարկեցին դեպի Քյոսալար: Սեյրան Օհանյանի վիճակը վատացավ, բայց Յուրան իր ռեզերվային խմբով հետևից խփեց, և ամեն ինչ հաջող ավարտվեց:

– Իսկ ռազմական պլանն ո՞վ էր մշակել:

– Պլանը մշակվում էր շտաբում, շտաբի պետը Ֆելիքս Գզողյանն էր: Այնտեղ կար օպերատիվ ծառայություն` հետախույզներ, կապավորներ, հրետանավորներ, սակրավորներ: Ու բոլորն իրենց մասով ստացված տեղեկատվությունը փոխանցում էին մեզ: Շատ մեծ գործ արեցին հետախույզները: Զօրուգիշեր գնում, հետևում էին ու գալիս տեղեկություններ էին տալիս: Իմ պարտականությունն էր` հավատալ կամ չհավատալ այդ տեղեկություններին: Ի դեպ, առնվազն երեք անգամ նույն ինֆորմացիան ստուգել էի տալիս: Այդ մանրամասն և հիմնավոր աշխատանքը բերեց նրան, որ մենք թշնամու մասին գիտեինք ամեն ինչ` ով է հրամանատարը, որ կուսակցությունից է, ինչ հարաբերություններ ունի մյուս հրամանատարների ու զինվորների հետ, որ ջոկատը ինչ զենք–զինամթերք ունի, ինչը որտեղ է տեղակայված:

Եվ մշակեցինք պլանը: Առանձնացրինք ուղղությունները, նշանակվեցին հրամանատարները, գծեցինք–մշակեցինք օպերացիայի մանրամասները:

– Սովորաբար ասում են, որ Շուշիից հետո սկսվեց մեր հաջողությունների շրջանը…

– Ոչ, սկսվեց ձախողումների շրջանը: Մենք հանձնեցինք Շահումյանը, Մարտակերտը: Շուշիի ազատագրումից մեկ ամիս էր անցել: Հավաքվեցին դաշնակցականները, ՀՀՇ–ականները, որոշում–քննարկում էին` ով պետք է դառնա ԼՂ ղեկավար, ու մոռացան, որ կռվի մեջ ենք: Իրար դեմ դուրս եկան: Ես միջամտեցի: Դրա արդյունքում դաշնակցականներն ասացին, որ ես ՀՀՇ եմ, ՀՀՇ–ն ասաց, որ ես դաշնակ եմ:

Քաղաքական այդ խաղերի հետևանքով ստիպված եղանք հանձնել Շահումյանն ու Մարտակերտը: Մեկ տարի հետո կարողացանք վերադարձնել Մարտակերտը: Այդ ժամանակ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ: Նրան ռազմական ուժ էր անհրաժեշտ` տեղում վիճակը վերահսկելու համար: Մարտակերտում Հուսեյնով անունով հրամանատար կար, նա հանեց զորքը Մարտակերտից, գնաց Ադրբեջան, որ օգնի Ալիևին: Այդ ժամանակ մենք հաջողացրինք նորից ազատագրել Մարտակերտը:

– Հիմա շատերն ասում են, որ հենց իրենք են ազատագրել Շուշին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:

– Ազատագրումից մեկ ամիս չէր անցել, որ ասացին` հրամանատարը եղել է մի մարդ, ով ընդհանրապես Շուշիում չէր էլ եղել: Գալիս էր քարտեզի վրա մի տառ էր դնում, գնում: Այդ խաղերն սկսվեցին առաջին օրվանից: Ու շղթայական ռեակցիայի պես գնաց: Վերջերս մեկը եկել, դիմում էր գրել, թե ես եմ ազատագրել Լաչինը, հետո Շուշին, հետո էլ Ստեփանակերտը:

Կարևորն այն է, որ ժողովուրդը գիտի, ժողովուրդը հասկացավ, թե ով ով է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին
Ամենադիտված