Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ դրանք իսկապես լուրջ և կապակցված հնարավորություններ են։

Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին։

«Հայաստանն արդեն իսկ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր անել, սահմանները պետք է բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել․ դա կլինի զգալի, դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ 

Փաուերը տեղեկացրեց, որ այս պահին կամ մի քանի ժամից Վաշինգտոնում անցկացվելու է եռակողմ հանդիպում պետքարտուղար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։ 

«Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, որոշները չափազանց զգայուն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից միանշանակ է այն, որ կողմերը գիտակցում են, որ բացվելիք հնարավորությունները չի կարելի բաց թողնել»,- ասաց Փաուերը։ 

Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով Հայաստանի անկախությունն ու դիմակայունությունը։ 

«Մենք խոսեցինք մի շարք ծրագրերի մասին՝ կապված պարենային անվտանգության, էներգետիկայի զարգացման, ռազմավարական խոցելիությունից խուսափելու անհրաժեշտության հետ։ Երեկ ես հնարավորություն ունեցա խորամուխ լինելու էներգետիկայի ոլորտում Հայաստանի որդեգրած ռազմավարության մեջ։ Ինչպես հայտնի է, որոշվել է շատ ավելի շատ օգտագործել վերականգնողական էներգետիկան, արևային էներգետիկան, նախատեսվում է իրականացնել հարմարվողականության միջոցառումներ, այսինքն՝ միջուկային կախվածությունն այնպես հարմարեցնել, որ լինի ավելի երկարաժամկետ, մնայուն և ապագայում համալրվի էներգետիկ այլ աղբյուրներով։ Հայաստանն այս ոլորտում նույնպես փորձում է բազմազանեցնել իր մոտեցումները, ինչպես արտաքին առևտրի շրջանառության մեջ»,- ասաց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Փաուերի խոսքով՝ ՀՀ վարչապետն իրականում կարևորում է այն, որ կառավարությունն արդյունքներ ապահովի իր քաղաքացիների համար, որպեսզի նրանք վստահություն տածեն գործադիր մարմնի նկատմամբ, որպեսզի այդ վստահությունը լինի տևական և մնայուն, որպեսզի կրճատվի խոցելիությունը ցնցումներից, կախվածությունը մեկ գործընկերոջից, մատակարարման մեկ շղթայից։  

«Նմանատիպ քննարկումներ ծավալվում են նաև ԱՄՆ-ում։ Համաշխարհային տնտեսության վրա կողմնակի բացասական ազդեցությունների թիվն ավելացել է, ինչը զգում են նաև ընտանիքները, հետևաբար Փաշինյանը կարևորում է մարդկային անվտանգությունը և ձգտում իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի զարգացնի ցնցումները կլանելու կարողությունները»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։

ANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին
Ամենադիտված