Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը մոտենում է Կենտրոնական Ասիային. ինչո՞ւ է արտերկրից «միջանցքային» գնացել Բաքու»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հերթական այցով այցելել է Բաքու և բանակցություններ վարել հանրապետության ղեկավարության հետ։ Նախկինում նա նմանատիպ այցով եղել էր նաև Հայաստանում ու հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, գրում է svpressa.ru-ն։

Ամերիկացիների մաքոքային դիվանագիտության պաշտոնական պատճառն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Միացյալ Նահանգների միակողմանիորեն հայտարարված միջնորդական առաքելությունն է։ Իսկ իրականում Օ’Բրայենը ներկայացրել է Վաշինգտոնի նոր նախաձեռնությունը, որն է վերակազմավորել աշխարհաքաղաքական տարածքը ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում: Բաքվում մամուլի ասուլիսում նա կրկնել է այն, ինչ նախկինում քննարկվել էր ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ:

«Մենք շատ պարզ ենք նախագահ Ալիևի հետ, եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի խնդիրն է։

Այդ բոլոր երկրները ներկայումս արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, և որպեսզի նրանք այլ  ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը՝ պոտենցիալ առումով շատ ավելի մեծ երթևեկությամբ երթուղին, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով»,- հայտարարել է Օ’Բրայենը:

Այստեղ խոսքը, ավելի կոնկրետ ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այն Հայաստանի տարածքով անցնում է դեպի Նախիջևան և Թուրքիա, այսինքն՝ տեղավորվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մեջ, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անունով, և որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և նրա սահմաններից դուրս, և ունի վերջնակետ եվրոպական երկրներում։

Բայց այստեղ անմիջապես առաջանում է աշխարհաքաղաքական սուր ինտրիգ։

Փաստն այն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն լոբբինգ է իրականացնում «Զանգեզուրի միջանցքի» համար և նույնիսկ սկսել է տրանսպորտային հաղորդակցությունները հասցնել Հայաստանի հետ սահմանին։ Բայց Երևանը չի ընդունում Բաքվի առաջարկը, առաջ դրան դեմ էր նաև Վաշինգտոնը։ Նախկինում ԱՄՆ-ը նաև չի աջակցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմանը։ Եվ հանկարծ նման շրջադարձ: Ինչպես գրում են փորձագետները, «ԱՄՆ-ը սկսել է շտապեցնել Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցը լուծելու համար» դա կապելով կողմերի միջև արագացված խաղաղության հասնելու հնարավորության հետ։

Միևնույն ժամանակ, Բաքուն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հունիսի 12-ին Եվրահանձնաժողովը և Ղազախստանը համատեղ Աստանայում բացել են Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի համակարգող պլատֆորմը, որը նպատակ ունի Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքը» «արդյունավետ, մրցակցային և կայուն առևտրային երթուղի» դարձնել:

Արևմտյան փորձագետները Ղազախստանն են նշում որպես Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակ՝ կապելով այն Ադրբեջանի տարանցիկ գործառույթի հետ։ Հենց Ղազախստան-Ադրբեջան կապն է հանդիսանում «Միջին միջանցքի» մերձկասպյան հատվածի իրագործելիության բանալին (տարեկան ավելի քան 1 միլիոն կոնտեյներ է Ադրբեջանի տարածքով տեղափոխվում  Վրաստան):

Հիմա ԱՄՆ-ն է փորձում խաղի մեջ մտնել։ Նրանք փորձում են ապահովել այն, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ոչ թե Ռուսաստանով ու Չինաստանով լինի, այլ այլընտրանքային ուղիներով։ Եվ դա այն դեպքում, երբ Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներն իրենց ապրանքներն արտահանում են հիմնականում Չինաստան և Ռուսաստան, այլ ոչ թե այլ երկրներ։ Իսկ «Միջին միջանցքն» ինքնին մեծապես նախատեսված է Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունների համար։

Այս ամենն ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ի հետ։ Առաջին հերթին նրանք մտադիր են խախտել ուժերի հավասարակշռությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև Կենտրոնական Ասիայում։ Երկրորդ հերթին արգելափակել չինական նախագիծը և «Միջին միջանցքով» արտահանել միայն բնական պաշարներ Կենտրոնական Ասիայից։ Կենտրոնական Ասիայի հետ Վաշինգտոնի առևտրի ծավալը ներկայումս փոքր է, բայց, եթե այս նախագիծն աշխատի, ապա ԱՄՆ-ի և այդ տարածաշրջանի միջև առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև կաճի Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև երթուղային ինտեգրման կարևորությունը:

Հետևաբար, Օ’Բրայենի առաքելությունն Անդրկովկասում կարող է դառնալ միջազգային առևտրային միջանցքների համար կոշտ աշխարհաքաղաքական պայքարի ազդարար արտատարածաշրջանային լուրջ խաղացողների ներգրավմամբ։ Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Չինաստանի համար արդեն գնալով դժվարանում է Ռուսաստանով ապրանքներ տեղափոխել դեպի Եվրոպա, և նա ստիպված է դիվերսիֆիկացնել ռիսկերը։ Բայց կարելի է կանխատեսել, որ դա անելն Անդրկովկասով ևս հեռու է անվտանգ լինելուց: Ուստի Չինաստանի համար խնդրահարույց է մնում Կասպից ծովով ուղիղ ճանապարհը դեպի Վրաստան կամ Թուրքիա, ապա և Եվրոպա։

Այսինքն մրցակցությունը նույնիսկ Ռուսաստանին շրջանցող առևտրային միջանցքների միջև անխուսափելիորեն կմեծանա։ Իհարկե, «Միջին միջանցքի» ներուժի գիտակցումը կարող է փոխակերպել առևտուրն ամբողջ Եվրասիայում, բայց նաև խթանել մեծ ցնցումներ հղի ռազմական սրացման բռնկումներով։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, «Միջին միջանցքն» առայժմ կմնա ընդամենը տարածաշրջանային թղթային պլան, չնայած այն փոխկապակցված է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ենթակառուցվածքային նախագծի տրանսպորտային ցանցի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ
Ամենադիտված