Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին է վկայում Փաշինյանի երկակի դիրքավորումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ վերջերս արտաբերել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այո, նա խայտառակ վատ հայտարարություններ էր արել: Հարցն այստեղ, սակայն, այլ է. Լուկաշենկոյի տխրահռչակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց միջպետական դիվանագիտական սկանդալ: Երդվել էր, որ երբեք այլևս ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը ներկայացնող որևէ պաշտոնյա ոտք չի դնի Բելառուս: Հիմա, փաստորեն, Շուշի են մեկնել ու նույն արտահայտություններն են արել թյուրքական կամ թյուրքախոս երկրների ղեկավարները, որոնց թրքամետ, ադրբեջանամետ դիրքորոշումները հայտնի են, բայց որոնք նաև Հայաստանի գործընկեր-պետությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ ՀԱՊԿ ու հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Ու այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ղեկավարների հայտարարություններին, ծպտուն անգամ չի հանում, չի ասում կեսի կեսը այն ամենի, ինչ ասաց Լուկաշենկոյի դեպքում: Ո՞նց է լինում այդպես:Իսկ հնարավո՞ր է, որ ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը, ի լրումն ամենի, Ռուսաստանի հետ «միութենական երկրի» անդամ-պետություն է և դրա համար Լուկաշենկոյի արտահայտությունները դիվանագիտական սկանդալի պատրվակ դարձան: Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյանի այս ակնհայտ «երկակի ստանդարտով» դիրքավորումը: Իսկ սա, ինքնին, հերթական անգամ թույլ է տալիս նկատել, որ Փաշինյանի մտահոգությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ, առավել ևս, Արցախը, ո՛չ էլ որևէ մեկի՝ արտահայտած թշնամանպաստ կարծիքը կամ հայտարարությունը: Ստացվում է՝ Փաշինյանի հիմնական խնդիրը Արևմուտքի թելադրանքով տվյալ դեպքում՝ Բելառուսի՝ որպես «միութենական պետության» անդամի միջոցով Ռուսաստանին հարվածելու, Ռուսաստանին վնասելու հերթական հնարավորությունն էր:

Ինչն էլ նա արեց կամ դրսևորեց: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ Փաշինյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նույնքան կոշտ արձագանքեին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, էլ չենք ասում՝ իրենց պաշտելի Եվրամիության անդամ-երկրի ղեկավարի՝ Շուշիում ալիևյան միջոցառման մասնակցելուն, էլ չենք ասում՝ նրանց հնչեցրած հայտարարությունների մասին: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Թայվանի համար նոր ամերիկյան զենքը կարող է հաստատվել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից հետո․ Reuters Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային գիտնականների uպանության մասին Հայտնի է՝ ինչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է Մենք հաջորդ շաբաթ շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ադրբեջան մեկնելուց Տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 60 երկրների հանդեպ ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը Արտակարգ իրավիճակ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ վիրավորներ կան«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Ամերիկյան տանկերի կորուստ է հաստատվել «FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքովՓաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Ամենադիտված