Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը. պատմության այս օրը (03 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ալժիր՝ Անկախության օր, Բելառուս՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պետավտոտեսչության աշխատողների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1911– վախճանվել է հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:

1936 –ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից ստեղծվել է Պետավտոտեսչությունը:

1962– վախճանվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը, ով  Էնվեր փաշային և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 ամառ) ստացել էր Կարմիր դրոշի շքանշան:

1992– զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը (Վարդան Ստեփանյան):

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի անդամ:

2001- հայտնի հրապարակախոս և գրող  Զորի Բալայանի անունը  հանվել է Ինտերպոլի հետախուզման «սև ցուցակից», որտեղ նա հայտնվել էր Ադրբեջանի ջանքերով:

2003- Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին պետական հարկերը չվճարելու մեղադրանքով:

2010-Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել` աշխարհազորի ստեղծման և ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:

2012- հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:

2018- Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու կասկածով։

2019- Գիշերը Երևանում օրենքով գող է սպանվել՝  հանցավոր աշխարհում «Անդո Խրոմոյ» կամ «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը։

2020-ոստիկանական այցեր են եղել «Արմնյուզ» և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ և պահանջվել է հաղորդավարներին աշխատել դիմակներով:

2021- ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

324- տեղի է ունեցել Ադրիանապոլի ճակատամարտը հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիցիանիի զորքերի միջև:

987-Գուգո Կապետը Նուայոն քաղաքի եկեղեցում ձեռնադրվել է Ֆրանսիայի թագավոր, ավարտվել է Կարոլինգների դինաստիայի թագավորման ժամանակաշրջանը:

1423-ծնվել է Վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը:

1518-ծնվել է չին բժիշկ և դեղագետ Լի Շիչժունը:

1608-Ֆրանսիացի ճանապարհորդ Շամպլեյնոնը հիմնադրել է Քվեբեկ քաղաքը:

1642-վախճանվել է ֆրանսիայի  թագուհի Մարիա Մեդիչին:

1773 – ռուս –թուրքական պատերազմի ընթացքում Կայնարաջի գյուղի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ:

1849-ֆրանսիական զորքերը մտել են Հռոմ և վերջ են տվել Հռոմեական հանրապետությանը:

1883 – ծնվել է չեխ գրող Ֆրանց Կաֆկան:

1886-մանհեյմցի Կարլ Բենցը կատարել է իր ստեղծած ավտոմեքենայով առաջին երթը՝ զարգացնելով 16 կմ/ժամ արագություն:

1890 - Այդահոն դարձել է ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:

1915 –Թուրքիայում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել թղթադրամներ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  «Բագրատիոն» օպերացիայի ընթացքում խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրել են Մինսկը:

1948 - Ալբանիան սկսել է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:

1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրել է արտագաղթել Իսրայել:

1962-հանրաքվեի արդյունքների համաձայն Ֆրանսիան հայտարարել է Ալժիրի անկախությունը:

1971 – ծնվել է  ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը, որը  ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքս համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։

1988– ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Vincennes» ռազմական նավը հրթիռ է արձակել իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:

1994– Բաքվի մետրոպոլիտենում իրականացվել է ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 58-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

1996 - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ:

2006- «2004 XP 14» աստերոիդն անցել է Երկրի մակերևույթից 432 308  կմ հեռավորությամբ:

2018 –դանիացի գիտնականներն առաջին անգամ ստացել են արհեստական մարդկային ձվարան:

Կ. Խաչիկյան

Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբ
Ամենադիտված