Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի». Արթուր Դավթյան

ՍՊՈՐՏ

Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:

-Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին: Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:

-Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:

-Չորրորդ անգամ եք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում Ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:

-Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:

-Հատկապես վերջին տարիներին Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:

-Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:

-Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Դե, միանշանակ, փորձն է ավելացել:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...

-/ժպտում է՝ խմբ./ Որքան էլ շատ մասնակցես Օլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:

-Ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ Ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:

-Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք Օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ:

-Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:

 

Բլից հարցեր

-           Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-           Ռոնալդինյոյի:

-           Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-           Նման խորհուրդներ շատ են եղել:

-           Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-           Մարդ լինելը:

-           Ձեր կյանքի կանոնները:

-           Լինել համեստ, օգնող և հավատքով:

-           Ինչի՞ց եք վախենում:

-           Հարազատներին կորցնելուց:

-           Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-           Աստծուն:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»
Ամենադիտված