Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմանի մասին մտքերով ենք շնչում, քնում ու արթնանում, նա է ապրելու ուժ տալիս». ավագ սերժանտ Արման Աղվանյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր տարիքից շատ աշխույժ երեխա էր: Իր քայլերը գիտակցված էին, գիտեր, թե ինչ էր անում: Ընկերասեր էր, հարգված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից: Անսահման հումորով էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մանուշը՝ Արմանի տատիկը:

Մինչև յոթերորդ դասարանն Արմանը հաճախել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 դպրոցը: Հիմա դպրոցում Արմանի անվան դասասենյակն է «պատմում» նրա մասին: Տատիկն ուսուցչուհի էր, և Արմանը դարձավ նրա դասարանի աշակերտներից մեկը: «Արմանը դեռևս մանկապարտեզում աչքի էր ընկնում, մասնակցում բոլոր միջոցառումներին, փայլում էր: Նույն կերպ՝ նաև դպրոցում: Սեպտեմբերի 1-ն էր, Արմանը բանաստեղծություններ էր արտասանում, դպրոցի բակում վալս պարում: Ճիշտ է, նախապես պատրաստել էինք պարի այդ համարը, բայց այնքան հասուն էր պարում: Ես իր ուսուցչուհին էի, բայց երբեք տարբերություն չեմ դրել իր ու իմ մյուս աշակերտների միջև, նա էլ երբեք չի օգտվել այն հանգամանքից, որ իր տատիկն եմ»:

Տիկին Մանուշի խոսքով, Արմանը հետաքրքրված էր մաթեմատիկայով, նկարչությամբ: «Շատ լավ հիշողություն ուներ և ընդունակ էր: Դասը մեկ կամ երկու անգամ կարդում էր և տիրապետում թեմային: Օտար լեզուները՝ անգլերենը և ռուսերենը, հավասարապես սովորում էր: 1988 թ.-ի երկրաշարժից հետո մեր դպրոցը կառուցել էին իրանցիները, և իրենց հովանավորությամբ մեր դպրոցում նաև պարսկերեն էին սովորում: Արմանս նաև այդ լեզվին էր տիրապետում»: Դպրոցում սովորելու տարիներին Արմանն ընտրվել է աշակերտական խորհրդի նախագահ: Տատիկը հիշում է՝ կարծես Ազգային ժողովի ընտրություններ լինեին: «Բուկլետներ էր տպել, իր կարգախոսը գրել, քարոզարշավ էր անցկացնում, արդյունքում ընտրվեց խորհրդի նախագահ: Այնքան էր ուրախացել»: Այնուհետև Արմանը տեղափոխվում է Վանաձորի՝ մաթեմատիկական թեքումով «Էվրիկա» դպրոց, այնտեղ ևս ընտրվում աշակերտական խորհրդի նախագահ:

«Մի շրջան կար, երբ ուզում էր զինվորական դառնալ, հետաքրքրված էր այդ մասնագիտությամբ, գրքեր էր աչքի անցկացնում, ասում էին, որ լավ սպա կլինի: Հիշում եմ՝ կավճանկարի մրցույթ էին հայտարարել: Արմանս տանկ էր նկարել, տանկի փողի վրա նստած աղավնի, բերանին՝ ծրար, ու գրել էր՝ խաղաղություն աշխարհի բոլոր մանուկներին: Երբ հիշում եմ այդ նկարը, կարծես կանխազգացման պես մի բան ունեցած լինի: Այդ մրցույթում նա հաղթող ճանաչվեց, մի թուր և նոթատետր նվիրեցին, թուրն այժմ նվիրել ենք Պատմության թանգարանին: Հետաքրքրված էր համակարգիչներով, շատ լավ տիրապետում էր: Փոքր տարիքից զբաղվել է սպորտով. կարատե, ըմբշամարտ, սամբո, ֆուտբոլ, լող, լողի ձեռքի գնդակ: Ջրագնդակի միջազգային մրցույթի ժամանակ մրցանակ ստացավ «Լավագույն ռմբարկու» անվանակարգում: Իրեն առաջարկեցին Ռուսաստանում թիմերից մեկի հետ խաղալ, բայց քանի որ ուներ սովորելու նպատակ, հրաժարվեց: Այնքան պատվոգրեր ու մեդալներ ունի, որոնք թվել ուղղակի անհնար է, պետք է տեսնել: Դաշնամուր, դուդուկ ու կիթառ էր նվագում, հրաշալի երգում էր»:

«Էվրիկայում» սովորելու ժամանակ, երբ նաև հունահռոմեական ըմբշամարտի էր հաճախում, տարբեր մրցումների է մասնակցել, այդ թվում՝ նաև Ստեփանակերտում, և մրցանակ շահել: «Երևանում հունահռոմեական սպորտաձևի միջազգային մրցումներ էին: Արմանը մրցման ժամանակ անարդարության հանդիպեց: Տուն եկավ ու ասաց՝ պետք է հանրապետության դատախազը դառնամ, որ պայքարեմ անօրինականությունների դեմ: Եվ ընդունվեց Սլավոնական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետի ռուսական բաժինը, անվճար հիմունքներով: Վեց ամիս հասցրեց ուսանող լինել, այդ ընթացքում սիրվեց համալսարանում թե՛ իր ընկերների, թե՛ դասախոսական կազմի կողմից: Ծառայության ընթացքում ևս մշտական կապի մեջ էր նրանց հետ: Ես վստահ եմ, որ հրաշալի մասնագետ էր դառնալու»:

Քննությունները գերազանց հանձնելուց հետո Արմանը 2019 թ. հունվարի 13-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Ստեփանակերտի Ցորի տանկային վաշտ՝ որպես տանկի հրամանատար: Կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Ցոր, այնտեղ ստացել ավագ սերժանտի կոչում: Եղել է դասակի հրամանատարի տեղակալ: «Մեծ սիրով է մեկնել ծառայության, մեծ սիրով ծառայել: Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով: Ինձ ու մայրիկին կարծես սաստեր՝ որ բանակ գնացի ու դուք լաց եղաք, վերջ, էլ ձեզ չեմ զանգահարի: Երբևիցե անգամ միտք չի ունեցել, որ կարող է չծառայել»: Պատերազմին նախորդող օրերին Արմանը մշտապես զանգահարում է տուն, կապի մեջ լինում տատիկի ու մայրիկի հետ: Նույն կերպ՝ նաև պատերազմի ընթացքում: Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Արմանը տեղափոխվել է Ջրական: «Իրեն հարցնում էի՝ Արմա՛ն ջան, որտե՞ղ ես:

«Ցորի բունկերում ենք, սպասում ենք, տեսնենք, թե ինչ է լինելու»: Զրուցելու ժամանակ ո՛չ կրակոցի ձայն եմ լսել, ո՛չ շշուկ: Դեպքից երկու օր առաջ զանգահարեց՝ տա՛տ, լույս չկա, հեռախոսը լիցքավորելը դժվար է, երկու օր չեմ զանգի, չանհանգստանաս: Հեռախոսն անջատեցի ու ինքս ինձ ասացի՝ դու Արմանն ես, մի ճար կգտնես, կզանգես: Սպասում էինք իր զանգին»: Արմանն այդպես էլ չի զանգահարում: Օրեր անց ընտանիքը ստանում է բոթը: Արմանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում: «Տանկային ամբողջ շարասյունը մնացել էր Արմանի հույսին, Արմանն է ղեկավարել ու կռվել: Տանկերի շարասյունը պետք է տեղափոխվեր այլ վայր, Արմանն է այդ ամենը համակարգելիս եղել, նրա տանկի «լ յուկը» բաց է լինում, նա էլ՝ դուրս եկած, եթե ներսում լիներ, իրեն ոչինչ չէր լինի:

ԱԹՍ-ի հարվածից տանկը շրջվել է, իսկ երկաթը հարվածել է Արմանի գլխին»: Արմանի «վերադարձը» տուն չի ուշացել, իսկ հարազատները կարողացել են նրան հրաժեշտ տալ. «Իր սիրուն դեմքն անվնաս էր»: Իսկ հիմա մայրիկին ու տատիկին ապրելու ուժ կրկին Արմանն է տալիս: «Եթե ինչ-որ հարցի շուրջ պետք է որոշում կայացնեմ, ինչպես նախկինում, հիմա էլ Արմանի հետ եմ որոշում: Անգամ փոքր տարիքում իմ խորհրդատուն էր, ընկերը, իմ տղան ու թոռը: Մեր ամեն ինչն է: Իր մասին մտքերով ենք շնչում, քնում ու արթնանում: Գնում եմ, Արմանի հուշաղբյուրի մոտ նստում: Մարդիկ գալիս են, ջուր խմում, հետո Աստծո անունն են տալիս, կարծես դրանով գոհանում եմ: Ինձ նաև իր մայրիկի՝ Գայանեի ներկայությունն է ուժ տալիս»: Հ. Գ. - Ավագ սերժանտ Արման Աղվանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Օձունի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի Ռուսաստան
Ամենադիտված