Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այնքան բարի էր, կամեցող, իրեն նվիրել էր Արցախին». Մելիքսեթ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մելիքսեթը ծնունդով Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից է, Մանուշը՝ Գեղաշեն: Նրանք ընտանիք են կազմել 1986 թ.-ին, միասին պատերազմներ տեսել ու դժվարություններ հաղթահարել, բայց նաև երջանիկ ընտանիք ստեղծել, որտեղ երեք երեխա է ծնվել՝ երկու տղա և աղջիկ: Իսկ ինչպե՞ս է սկսվել նրանց ընտանիքի պատմությունը:

«Մելիքի մայրիկն այդ թվականներին աշխատում էր «Սիրիուս» գործարանում, նրա հետ՝ հորեղբորս հարսը: Այն ժամանակ դեռ ապագա սկեսուրս ասել է՝ Մելիքս հենց բանակից գա, պետք է ամուսնացնեմ: Ու այս զրույցի ժամանակ էլ հորեղբորս հարսն ասում է՝ տագրս շատ լավ աղջիկ ունի»: Եվ այդպես էլ տարիներ առաջ սկսվում է այս պատմությունը: 1985 թ.-ին խորհրդային բանակում ծառայությունը վերջացնելուց և տուն վերադառնալուց հետո՝ 1986 թ.-ին կայանում է Մելիքսեթի և Մանուշի ամուսնությունը: Սիրելի ամուսնու մասին խոսելիս տիկին Մանուշն ասում է՝ այնքան բարի, կամեցող անձնավորություն էր:

«Սկեսուրիս խոսքը հիշեցի, ասում էր՝ Մելի՛ք, մի օր հագուստդ կուզեն, կհանես կտաս ու դատարկ կգաս: Եթե անգամ այդ պահին գումար չունենար, բայց իմանար, որ ինչ-որ մեկն իր օգնության կարիքն ունի, պարտք կաներ, միայն թե կարողանար օգտակար լինել: Իրեն բոլորն են ճանաչում Հայաստանի ու Արցախի ցանկացած անկյունում, սրանք ուղղակի խոսքեր չեն: Նույնպիսի ամուսին էր՝ իմ ու ծնող՝ մեր երեխաների համար»: Նախքան ամուսնությունը Մանուշը կար ու ձև էր սովորում, իսկ Մելիքսեթը նախքան ծառայության մեկնելը սովորել է Երևանի հաշվապահական կոմբինատում, իսկ բանակից զորացրվելուց հետո մասնակցել է հաշվապահական կոմբինատի գլխավոր հաշվապահի կուրսերին: Աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն սկսվել է 1988 թ.-ի շարժումը: Մելիքսեթի ողջ կենսագրության մեջ կարմիր թելի պես անցնում է Արցախյան ազատամարտը: «Իմ ամուսինն իրեն «տվել» է Արցախին, նվիրված էր այդ հողին, անընդհատ այնտեղ էր, միջոցառումների էր մասնակցում, եթե ֆիզիկապես էլ այնտեղ չէր, միտքն ու հոգին այնտեղ էին ամեն րոպե»:

Մելիքսեթ Մանուկյանը 1988-1994 թթ. մասնակցել է Արցախյան շարժմանն ու պատերազմին։ Պատերազմի ժամանակ վիրավորվել է և ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Զինադադարի հաստատումից հետո ևս սերտորեն կապված է եղել Արցախի հետ: 1997 թ.-ի սեպտեմբերից մինչև 1998 թ.-ը ծառայել է Մարտակերտի շրջանի թիվ N զորամասում՝ որպես մարտական դիրքի պատասխանատու: 2016թ. մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Անմասն չէր կարող մնալ նաև 44-օրյա պատերազմից: Տիկին Մանուշն այդ օրերի իրադարձություններն է հիշում: «Արցախի հետ իր կապը շատ սերտ էր, հրամանատարների հետ մշտական կապի մեջ էր միշտ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան ասաց՝ Մանո՛ւշ, պատերազմ է սկսվելու: Նեղվեցի՝ Մելի՛ք, դա իմ թույլ կետն է, ինչ ապրումներ ենք ունեցել պատերազմի պատճառով: Բայց ինքը նորից նույնը կրկնեց, որ պատերազմ է լինելու, և խոսակցությունն ավարտվեց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան իրեն զանգ եկավ, դեռ քնած էինք: Այնքան լավ է տպավորվել այդ զրույցը՝ ո՞նց ես, մատա՛ղ, ի՞նչ է եղել, որ այս ժամին զանգել ես:

«Մելո, մեծամասշտաբ պատերազմ է»: Այնպես բղավեց, որ անգամ հիմա հիշելով՝ փշաքաղվում եմ: Հագնվեց ու դուրս եկավ, գնաց Երկրապահ կամավորական միություն, ԵԿՄ փոխնախագահ էր: Երեկոյան ուշ ժամի տուն եկավ, արագ մի բան կերավ ու նորից դուրս եկավ: Հարցին՝ գալո՞ւ ես տուն, արձագանքեց՝ շատ խառն է, կարող է այնպես ստացվի, որ միանգամից նստենք ավտոբուսներն ու ճանապարհ ընկնենք Ղարաբաղ»: 2020 թ.-ի հոկտեմբերի 1-ին Մելիքսեթը ԵԿՄ-ի հետ մեկնել է Արցախ, հոկտեմբերի 10-ին զոհվել Ջրականում: «Այդ ընթացքում երեք օրը մեկ էր զանգում. «Մանո՛ւշ, լավ եմ, դու չզանգես, երբ հարմար լինի, կզանգեմ»: Հոկտեմբերի 9-ին աշխատանքի էի, զանգահարեց այլ համարով, քանի որ իր հեռախոսը լիցքավորում չուներ: Երբ ասաց՝ Մանո՛ւշ, ես էլ իր անունը տվեցի, այդ պահին հուզվեց, իսկ հետո ասաց, որ գալիս են: Ու սպասում էի, որ ճանապարհին են, գալիս են: Զանգահարում էի, հեռախոսներն անհասանելի էին: Լույսը բացվեց, բոլորը սկսեցին ինձ զանգահարել՝ բարեկամ, ծանոթ ու անծանոթ: Իրենք լսել էին տղաների զոհվելու լուրը, բայց ամեն մեկն իր հերթին ուզում էր հասկանալ, թե ես ինչ նորություն ունեմ: Դուրս եկա տանից, գնացի դեղատուն, վերադարձա, բոլորը նորից ինձ էին զանգահարում, իսկ հետո մեր տուն ամուսնուս քույրը եկավ: Երբ նրան տեսա, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո արդեն մյուսները եկան: Ունեի այն գիտակցումը, որ եթե Մելիքը ողջ լիներ, հաստատ կզանգեր ինձ»:

Մելիքսեթը զոհվելուց հետո շուտ է տուն «վերադարձել», մի քանի օրվա ընթացքում: Երբ զրուցում ենք պարգևատրումներից, տիկին Մանուշն ասում է՝ այնքան մեդալներ է ստացել Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է ԵԿՄ-ի կողմից, «Վազգեն Սարգսյան», Շուշիի ազատագրման 15-րդ և 17-րդ տարեդարձների և բազմաթիվ այլ մեդալներով: Կինը հիշում է. «Ասում էր, որ մահանամ, այս մեդալները բարձիկի վրա կհավաքես: Բարկանում էի՝ նման թեմաներից մի խոսիր: Իսկ պատերազմից էլ երեք տարի առաջ Արցախյան առաջին պատերազմում անմահացած տղաների նկարները մեծացրել էին ու ԵԿՄ շենքում պատերին փակցրել: Ինքն էլ զինվորական հագուստով նկար ունի, մեդալներն՝ ամրացված համազգեստին: Իր այդ նկարն էլ էր մեծացրել: Կարծես կանխազգացում ունենար, որ պատերազմն է լինելու իր մահվան պատճառը, այդպես էլ եղավ»:

Ընտանիքը որոշել է, որ նա պետք է զինակից ընկերների հետ լինի պանթեոնում: «Ինձ համար ծանր էր այդ որոշումը կայացնելը, քանի որ հետագայում մենակ եմ մնալու, կարծում եմ, որ պարզ է, թե ինչ նկատի ունեմ, բայց հաշվի առա այն, որ Մելիքը ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքին, ու որոշեցի, որ պետք է ընկերների հետ լինի»: Մելիքն ու Մանուշը չորս թոռնիկ ունեն:

«Օրերս թոռնիկներիս հետ մեր որդու ու դստեր ամուսնության արարողություններն էինք դիտում, Մելիքն այնպես էր պարում, ուրախանում: Առհասարակ, ցանկացած միջոցառման ժամանակ, երբ հնչում էր երաժշտությունը, առաջինը ես ու ամուսինս էինք սկսում պարել: Հիմա մեր կյանքի ընթացքը փոխվել է, բայց, միևնույնն է, նա ամեն րոպե մեզ հետ է: Իհարկե, ֆիզիկական ներկայությանը ոչինչ չի փոխարինի: Ինքն իր հերոսությունն արել էր, պարգևատրվել: Երբ առաջին պատերազմի ժամանակ Թալիշում վիրավորվելուց հետո իրեն ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան, այդ պահին զինակից ընկերները գլխարկները հանում են՝ որպես հարգանքի տուրք, կարծելով, որ Մելոն չի ապրի, քանի որ վիրավորումը շատ ծանր էր: Բայց Մելոն հանուն իր երեխաների պայքարեց ու ապրեց: Հաճախ եմ մտածում, որ եթե տեսներ, թե հիմա ինչ է կատարվում, սիրտն ուղղակի չէր դիմանա»:

Հ. Գ. - Մելիքսեթ Մանուկյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Աբովյան քաղաքի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ
Ամենադիտված