Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում քաղաքացիների, լրագրողների հանդեպ կիրառված բռնարարքների փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Դատախազություն

ԻՐԱՎՈՒՆՔ

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհրդի անունից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում կիրառված ոստիկանական բռնարարքների մասին․

«ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին

ՀԱՂՈՐԴՈՒՄ

2024 թ․ հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ից, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան

 փողոցի խաչմերուկում, Սիրահարների այգու մուտքի մոտ և այգու ներսում,  ՀՀ ոստիկանության

և ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների, ինչպես նաև այդ տարածքում

տարբեր պատճառներով գտնվող ՀՀ քաղաքացիների, հավաքը լուսաբանող լրագրողների

հանդեպ խաղաղ հանրահավաքի ընթացքում

կիրառված բռնարարքների և հանցագործության մասին

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, ելնելով 2024թ․ հունիսի 12-ի ժամանակագրությունից և առկա փաստական նյութերից՝ տեսաձայնագրություններից, վկաների և ականատեսների խոսքերից, ինչպես նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներից, նաև իրավապաշտպան տեղական և միջազգային կառույցների տարածած նյութերի պնդումներից՝ արձանագրում է, որ հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կատարվել են ՀՀ օրենքների կոպտագույն խախտումներ, որոնց ընթացքը պատշաճ մակարդակով չի հետաքննվում, ուստի պահանջում ենք ընդունել մեր դիտարկմամբ առերևույթ կատարված հանցագործության մասին հաղորդումը և ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ նախաձեռնել քրեական վարույթ։ Ներկայացնում ենք դրա վերաբերյալ մեր հիմնավոր կասկածներն ու հիմնավորումները։

Ա․ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի հատման վայրում, Ազգային ժողովի և ՀՀ ակադեմիայի միջև ընկած հատվածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները նախաձեռնել էին քաղաքացիական անհնազանդության գործողություն և խաղաղ հանրահավաք։ Ինչու՞ ենք նշում «խաղաղ», որովհետև ո՛չ հունիսի 12-ին, ո՛չ դրանից հետո այլակարծության իրենց իրավունքն իրականացնող մարդկանցից որևէ մեկի մոտ պաշտոնապես որևէ զենք, զինամթերք չի հայտնաբերվել։ Չի հնչել որևէ կոչ բռնություն գործադրելու կամ ԱԺ-ի վրա հարձակվելու մասին։ Սակայն դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ոստիկանության դեռևս անհայտ բարձրաստիճան պաշտոնյաները հրաման են տվել՝ կիրառելու հատուկ նշանակության միջոցներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով 100-ից ավելի ՀՀ քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել՝ միջինից մինչև ծանր, պաշտոնապես դիմել է բուժհիմնարկներ, իսկ հարյուրից ավելի մարդ, տարբեր պատճառներով, ամենից առաջ վախենալով իշխանությունների հետագա հետապնդումներից և հաշվեհարդարից, իրենց վիրավորումները բուժել են անհատական կարգով։ Շուրջ երկու տասնյակ ոստիկան թեթև վիրավորում են ստացել իրենց իսկ կողմից ոչ մասնագիտորեն և անհամաչափ կիրառված հատուկ միջոցների՝ լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների պայթյունների հետևանքով։

Բ․ Ոստիկանության ծառայողների կողմից հարձակման և լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների կիրառման անխուսափելի անհրաժեշտության և համաչափության մասին որևէ ապացույց առ այսօր չի ներկայացվել։ Այն պնդումները, թե ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկե շշեր կամ այլ առարկաներ, հայհոյում էին, կոտրում էին Սիրահարների այգու պարիսպները՝ նպատակ ունենալով հարձակվել ՀՀ ԱԺ շենքի վրա, անհամոզիչ և անհիմն են, որովհետև ԱԺ մուտքերը Սիրահարների այգուց բավական հեռու են և այնտեղ կուտակված քաղաքացիները իրական սպառնալիք չէին կարող ներկայացնել պետական շենքների համար։

Գ․ Ոստիկանները համապատասխան գործողությունների միջոցով շշեր նետող և պարիսպները կոտրող մի խումբ քաղաքացիներին մեկուսացնելու փոխարեն առանց պատշաճ նախազգուշացման անակնկալ կիրառեցին հատուկ միջոցներ՝ տվյալ իրավիճակին անհարիր  լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակներ, ընդ որում դրանք կիրառվեցին ՀՀ օրենսդրության սահմանած կարգերի կոպիտ խախտումներով հանրահավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ՀՀ քաղաքացիների ու տվյալ հավաքը լուսաբանող, իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ։ Տվյալ նռնակների կիրառման անհրաժեշտությունը և համաչափությունը ՀՀ ոստիկանությունը չի հիմնավորում, ինչպես նաև չի բացատրում, թե առաջին նռնակներից հետո, երբ մարդիկ հեռանում և փախչում էին, ինչո՞ւ էին շարունակում նետել նոր նռնակներ, թվով շուրջ 30, նրանց վրա կամ ինչո՞ւ էին մարդկանց անթուլատրելի  լուտանքներով և հայհոյանքներով քաշում ոստիկանական վահաններից ներս և դաժան ծեծի ենթարկում արդեն գետնատարած, դիմադրություն ցույց չտվող, անզեն և անվնաս քաղաքացիների։

Դ․ Լուսաձայնային նռնակների կիրառումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ 90-Ն հրամանի պահանջներին հակառակ։ Նշյալ հրամանը սահմանում է, որ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա պետք է կիրառել, որովհետև հակառակ դեպքում այդ միջոցներն առաջացնելու են մասնակիցների անխուսափելի վնասում և առողջության անհամարժեք կորուստ։ Մոտ տարածության վրա կիրառվելու դեպքում դրանք կարող են անգամ առանց պայթելու առաջացնել լսողության և տեսողության մասնակի կամ լիակատար կորուստ։

Ե․ ՀՀ ոստիկանության տարբեր տարիների ղեկավար ներկայացուցիչներ պնդում են, որ «Զարյա-3» լուսաձայնային նռնակի կիրառությունը մինչև 2018 թ․ արգելված է եղել խաղաղ հավաքների դեպքում, քանի որ այս նռնակները պայթելիս բեկորային ծանր վնասվածքներ կարող են առաջացնել, ուստի դրանց կիրառումը թույլատրելի է միայն առանձնակի դեպքերում՝ զինված, ակնհայտ հանցավոր նպատակներ ունեցող անձանց վնասազերծելու բացառիկ պարագաներում։

Անգամ 2016 թ․ հուլիսին ՊՊԾ գնդի զինված գրավման փորձի ժամանակ «Զարյա-3» նռնակներ չեն կիրառվել՝ ելնելով դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանից։ Ընդ որում կան կասկածներ, որ կիրառված նռնակները ժամկետանց են եղել, ուստի դրանց ազդեցության վտանգավորության աստիճանը եղել է շատ ավելի բարձր և անթույլատրելի։ Պահանջում ենք հետաքննել և պարզել, թե ինչու են «Զարյա-3» տիպի նռնակները կիրառվել և արդյոք դրանք պահպանման ժամկետներում են եղել։

Զ․ Ելնելով վերոնշյալ հանգամանքներից և հունիսի 12-ի տուժածների հետ զրույցներից՝ արձանագրում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում քննիչներին հետաքրքրում է ոչ թե տուժածների վնասվածքներ ստանալու մանրամասները, այլ նրանց հարցաքննում են՝ պարզելու, թե ով ե՞րբ և ինչպե՞ս է նրանց տեղեկացրել կամ համոզել գալու հանրահավաքի, որը մարդու ազատ կամարտահայտության ակնհայտ ճնշում է։ Փորձ է կատարվում մեղադրել զուտ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ մասնագիտական ցածր պատրաստականություն և իրավիճակը համարժեք գնահատելու կարողություն չունեցող ոստիկանների գործողությունները չեն հետաքննվում։

Է․ Անհրաժեշտ ենք համարում քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ։ Ոստիկանական վրեժը քաղաքացիների հանդեպ կամ մասնագիտական անհամապատասխանությունը պետք է բացահայտվեն և համարժեք պատժի արժանանան։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական

շարժման համակարգող խորհրդի անունից՝

Արամ Սարգսյան

Հրանտ Բագրատյան

Նարինե Դիլբարյան

Արթուր Մուսայելյան

Մեսրոպ Եղիազարյան

Զոյա Ջուլհակյան

24․06․2024թ․»։

Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենադիտված