Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ին 30 օր է անհրաժեշտ հունիսի 12-ին հատուկ միջոցների կիրառման հիմքեր հորինելու համար, իսկ այդ ընթացքում Արամ Հովհաննիսյանը կուսումնասիրի Լևոն Երանոսյանի գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը: Այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ չկաշկանդեց ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, ով նախ ընկավ հիստերիկ նոպաների մեջ, ապա արեց այնպիսի թափանցիկ ակնարկներ դրսում գտնվող ոստիկանական ուժերի համար, որ վերջիններս հասկացան՝ կանաչ լույսը վառված է, պետք է ջարդել:

«…Ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում, ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։

…Ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին»,- սրանք ԱԺ-ում հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:

Հաջորդ օրը՝ հունիսի 13-ին, նա ամրապնդեց իր համոզումն ու շատ թափանցիկ հասկացրեց՝ վայրագություններ գործած որևէ ոստիկան չի դատվելու, շարունակե՛ք ջարդել. իմ աթոռն անսասան պետք է մնա:

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- հունիսի 12-ին թափված արյունից հետո այսպես արձագանքեց Փաշինյանը ոստիկանական վայրագություններին, հատուկ միջոցների՝ լուսաձայնային 3 տասնյակից ավելի նետված նռնակներին, տարբեր գույների բերետավորների կողմից ցուցարարների ու հատկապես՝ ծագումով արցախցիների հասցեին շպրտված ամենաայլանդակ հայհոյանքներին ու բերման ենթարկվածների ծեծուջարդին:

Հայաստանի բոլոր հասարակական-քաղաքական շրջանակները, իրավապաշտպան կազմակերպություններն ու անհատ իրավապաշտպաններն արձագանքել ու ամենախիստ գնահատականն են տվել հունիսի 12-ին իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված անմարդկային գործողություններին: Լուռ էին ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցները, հատկապես՝ արևմտյան բլոկը ներկայացնող, գոհ՝ Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական թիմն ու նրանց հարող շրջանակները: Ի դեպ, ՌԴ դեսպանատունը ևս լուռ էր, սակայն հանրահավաքային պայքարի ընթացքում ոստիկանության կիրառած բռնությունների մասին շատ հպանցիկ խոսեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան՝ իր ամենշաբաթյա բրիֆինգներից մեկի ժամանակ:

«Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես: Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան: Արդյունքում (այս պահի հրապարակումներով)՝ ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ: Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել»,- Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի արձագանքն էր տեղի ունեցածին հունիսի 12-ի հենց երեկոյան:

Համատեղ մանրամասն զեկույց հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հրապարակեցին նաև «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»-ը (ՔԻՀԿ) և «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր էն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ, առավել սկզբունքայինները իրանց աշխատանքի դրական գնահատականը կստանան»,- լուսաձայնային նռնակները նետվեցին Նիկոլ Փաշինյանի հենց այս «հրահանգից» հետո:

Ի դեպ, այն Նիկոլ Փաշինյանը, ով 2018թ. ապրիլի 16-ին հայտարարում էր, որ 2008թ. մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մեծ հավանականությամբ զոհվել է լուսաձայնային նռնակից, 2024թ. հունիսի 13-ին հայտարարեց՝ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, և լուսաձայնային նռնակները կյանքի համար վտանգավոր չեն:

«Թեև մթնոլորտը լարված էր, այնուամենայնիվ պարզ էր, որ այգու տարածքից ոստիկանների վրա «գրոհելու» փորձ չի արվել և այդպիսի նպատակ հնարավոր չէր վերհանել։ Ոստիկանությունը, ինչպես մինչ այդ, արգելափակել էր Դեմիրճյան փողոցի մուտքը։ Լուսաձայնային նռնակների կիրառումից անմիջապես առաջ կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իրար հետ զրուցում։ Անմիջապես դրանից հետո Հ. Բաբայանը ձեռքի շարժումներով իր մոտ է կանչում այլ ոստիկանների և ցույց տալիս այգու դարպասի ուղղությունը։ Այնուհետև, ոստիկաններն իրար են փոխանցում նռնակը, դիրքավորվում և նետում այգում կանգնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Նռնակները նետվում են ոստիկանապետի և զորքերի հրամանատարի խոսակցությունից ուղիղ 20 վայրկյան անց՝ 20 վայրկյան անց՝ նրանց մոտ գտնվող ոստիկանների կողմից»,- ասվում է ՔԻՀԿ զեկույցում:

Հավելել էին նաև, որ հաշվի առնելով, թե որտեղից և որ ուղղությամբ էին ոստիկանները նետում նռնակները, ակնհայտ է, որ որևէ կերպ չէին կարող հաշվարկել և պահպանել դրանց՝ մարդուց առնվազն 2․5 մետր հեռավորության վրա կիրառելու չափանիշները։

Ըստ զեկույցի՝ մի դեպքերում լուսաձայնային նռնակները նետվել էին ուղիղ ցուցարարների բազմության վրա։ Տեսագրություններից մեկում երևում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, որից հետո վերջինս կռացել, վերցրել է այն, և նռնակը պայթել էր ձեռքի մեջ։ Վիրավորման պատճառով ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել էր, կորցրել էր երեք մատ։ Հաջորդ օրը բժշկական հաստատությունից ցուցարարը հայտնել էր, որ նռնակը վերցնելիս մտածել է, թե արդեն պայթած մնացորդ է, քանի որ չի իմացել՝ նռնակն ինչ տեսք ունի։

«Հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառեց առնվազն 20 լուսաձայնային «Զարյա» տեսակի նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում և մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Ոստիկանությունն իր սպառազինության մեջ ուներ նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, օրինակ՝ փշալարային պատնեշ կամ ջրանետ մեքենա, որը կայանած է եղել հավաքի վայրից ոչ հեռու»,- գրված է ՔԻՀԿ զեկույցում, որի բոլոր տեղեկություններն ամրագրված են տեսանյութերով ու այլ փաստական տվյալներով:

Ի դեպ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ հավաքի վայրից բուժօգնության է դիմել 101 քաղաքացի և ոստիկան: Լուսաձայնային նռնակներից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարների քանակն աննախադեպ էր երկար ժամանակահատվածի համար՝ գերազանցելով 2016թ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացածների քանակը (73 հոգի)։

Հատկանշական է, որ հունիսի 12-ին հատկապես թիրախավորվել էին օպերատորները, լրագրողներն ու նրանց աշխատանքային տեխնիկան, որը միտումնավոր ջարդվում էր, գողացվում, վնասվում: Ակնհայտ էր՝ հրահանգավորված գործողությունները միտված էին ապացույցների ոչնչացմանը: Այս մասին դատապարտող հայտարարություն էր տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ):

«Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են այդ թվում այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը»,- ասված էր ՀԺՄ հայտարարության մեջ:

Նկատենք՝ 2018թ․ ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում, և 22-ին՝ Արցախի փողոցում ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետելու հրաման տալու համար վերջերս դատապարտվել էր նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Մինչդեռ 2024թ. հունիսի 12-ին, անմիջապես միջադեպից հետո գործող ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։

 -ը Արամ Հովհաննիսյանի հայտարարած օրինականության օրինական ամրագրումը փորձեց ստանալ Ներքին գործերի նախարարությանն ուղարկված գրավոր հարցմամբ:

«Խնդրում ենք տեղեկացնել, թե ո՞ւմ հրամանով և ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով են հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության զորքերը հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, որո՞նք են հատուկ միջոցների կիրառման իրավական հիմքերը»,- այս հարցն էինք ուղղել ՆԳՆ նախարարությանը:

Մեր հարցմանը պատասխանելու համար ՆԳՆ-ին սակայն, պարզվեց, պետք է 30 աշխատանքային օր:

«Ձեր 14.06.2024թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- ասված էր ՆԳՆ պատասխանի մեջ: Ակնհայտ է, որ ՆԳՆ-ին 30 օր պետք չի՝ պատասխանելու համար՝ ով է տվել հատուկ միջոցներ կիրառելու հրամանը:

Առավել ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածը նրանց պետք է հատուկ միջոցները կիրառելու ենթադրյալ հիմքերը հորինելու համար: Իսկ Արամ Հովհաննիսյանն ամեն դեպքում լավ կանի՝ հիմիկվանից ուսումնասիրի Լևոն Երանոսյանի գործը:

Եվ, ամենակարևորը. իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանը չի էլ սպասե՞լ ՆԳՆ-ից եկած հրամանին և իր հրահանգն իջեցրել է իրեն անմիջականորեն ենթակա բոլորովին այլ կառույցի:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում
Ամենադիտված