Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրենք, որ իրեն ապրեցնենք, քանի մենք կանք, Լյովան կա». կապիտան Լյովա Խաչատրյանն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լյովայի բնավորության առաջին գիծը ճշտապահությունն էր: Ոչինչ չէր անում ուղղակի անելու համար, ամեն ինչ պետք է արտակարգ, իդեալական աներ: Դրա հետ է կապված այն, որ երբ այսօր իր հիշատակին ինչ-որ միջոցառում ենք կազմակերպում, ամեն ինչ անում ենք այնպես, որ իր տեսակին համապատասխան լինի, յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լյովայի հայրիկը՝ պարոն Շիրազը:

Նա որդուն չափից դուրս համեստ է բնութագրում. «Լյովան երկվորյակ քույր և կրտսեր եղբայր ունի: Դասերը պատրաստած, քրոջ հետ միասին դպրոց էին գնում, նույն դասարանում էին սովորում, իրար կողքի նստում: Աղջիկս ձգտում էր դասը պատասխանել, իսկ Լյովս ասում էր՝ ուզում են, թող հարցնեն: Երբեք անպատրաստ չի մտել դպրոց, բայց նաև չուներ սովորություն ցույց տալու, որ սովորել է, կարող է պատասխանել: Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում ու սովորում էր: Բարձր առաջադիմությամբ է ավարտել դպրոցը: Ուսուցիչներն ասում են՝ դասարանում աչքի ընկնող աշակերտներից էր»: Որդու՝ զինվորական դառնալու մտադրությունը հայրիկն այսպես է նկարագրում. «Դպրոցում սովորելու երևի թե վերջին երկու տարին զինղեկի հետ սերտ շփման արդյունքում որոշում կայացրեց գնալ ռազմական ուղղությամբ»: 2008 թ.-ին ավարտելով դպրոցը՝ Լյովան ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Մեկ տարի անց, որպես գերազանց առաջադիմություն ունեցող կուրսանտ, մասնակցել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կազմակերպած մրցույթին: Ճանաչվել է լավագույնը և դեսպանի կողմից առաջարկություն ստացել ուսումը շարունակել Իտալիայում: 2009-2011 թթ. Լյովա Խաչատրյանը սովորել է Մոդենայի ռազմական ակադեմիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Թուրինի ռազմական համալսարանում, որն ավարտել է 2014 թ.-ին և վերադարձել հայրենիք: Օտար հողում ուսումնառության այդ հինգ տարվա ընթացքում ոչ միայն Լյովան է գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերում, այլ նաև օտարներին ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդն ու սպան, որպես հավաստում՝ նրա մասին պատմող գրքում զետեղված պատմություններն են: Հայրիկն իր հեղինակած «Ռոմանտիկ խաղաղապահը» գրքում մեկտեղել է որդու կյանքի պատմությունը, ընտանիքի անդամների, ուսուցիչների, հայ և օտարերկրացի ընկերների տպավորությունները Լյովա Խաչատրյան մարդու, սպայի ու ընկերոջ մասին: Վերադառնալով հայրենիք՝ լեյտենանտ Լյովա Խաչատրյանը 2014 թ.-ի սեպտեմբերից նշանակվում է ծառայության ՊՆ սահմանապահ զորքերում որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար։

Մոտ 1,5 տարի ծառայում է Վայքի զորամասում: 2016 թ.-ին գործուղվում է վերապատրաստման ԱՄՆ՝ Չիկագոյի ռազմական ակադեմիա: Հայրիկն ասում է՝ ԱՄՆ մեկնելը մի փոքրիկ նախապատմություն ունի: «Այդ օրերին ինչոր մարդիկ պատրաստվել էին մեկ ամիս, որ դեսպանատանը քննություն հանձնեն, բայց համապատասխան բալեր չէին հավաքել: Հիշել էին, որ պատրաստված կադր ունեն, կանչել էին Լյովիս, մոտ մեկ շաբաթվա ընթացքում բարձր առաջադիմությամբ հանձնել էր քննությունը: ԱՄՆ էր մեկնել՝ լինելով ավագ լեյտենանտ, մինչդեռ այնտեղ մայորի կոչում ունեցող զինվորական պետք է վերապատրաստման մեկներ»: ԱՄՆ-ում ինն ամիսների ընթացքում գերազանց ծառայության համար արժանանում է բազմաթիվ խրախուսանքների, հնարավորություն ստանում ելույթ ունենալ Պենտագոնում՝ ներկայացնելով Հայաստանը։ Վերադառնալով Հայաստան՝ Լյովան առաջարկություն է ստանում ծառայության անցնել Խաղաղապահ բրիգադում: Վերջին չորս տարվա ընթացքում ծառայում է այնտեղ՝ նախ որպես դասակի հրամանատար, իսկ հետո նշանակվում է վաշտի հրամանատար:

«Խաղաղապահ բրիգադում ծառայելու ընթացքում ցանկացած առաջադրանք, որ իրեն տալիս էին, այն կերպ էր կատարում, որ պարգևատրվում էր: Երբ տեսնում էր, որ գնահատվում է, ավելի էր ոգևորվում»,- ասում է հայրիկը: Խաղաղապահ բրիգադում ծառայության ժամանակ Լյովան իր վաշտով մասնակցել է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ զինավարժությունների և բարձր արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել պատվոգրերով ու դիպլոմներով, արժանացել շքանշանի։ Եվրոպայում մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ու ներկայացրել Հայաստանը։ 2018 թ.-ին, որպես համագործակցության սպա, մարդասիրական առաքելության է մեկնում Լիբանան: Այնտեղ Հայաստանի ներկայացուցիչները համագործակցում էին Իտալիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ, Լյովան հանդիպում է զինվորականների, որոնց հետ ուսանել էր Իտալիայում:

2019 թ.-ի ամռանը վերադառնում է առաքելությունից՝ գերազանց ծառայության համար արժանանալով պատվոգրի և շքանշանի, իսկ աշնանը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու հերթական զինավարժությունների։ 2020 թ.-ի փետրվարի 4-ին կապիտանը մեկնում է Սիրիա՝ որպես թիկունքի պետ, համագործակցելով ՌԴ խաղաղապահ զորքերի հետ: «Տարբեր երկրների զինվորականների հետ էր համագործակցում, համապատասխանեցնում հերթապահությունները, ամեն տեղից պատվոգրերով ու մեդալներով է վերադարձել: Սիրիայում իր ժամանակը լրանալուց հետո չէին ուզում, որ նա Հայաստան վերադառնար, ասել էին՝ կարող ենք պայմանավորվել, քեզ փոխարինող չեն ուղարկի, դու մնա: Բայց չափից դուրս հայրենասեր էր, կարոտել էր Հայաստանը»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Լյովային կանչեցին, համար մեկ տագնապ էր հայտարարված: Միանգամից գնաց զորամաս: Սկզբից տեղափոխվել էին Քաղցրաշենի զորամաս, այնտեղից էլ՝ Հադրութ: Սարսափելի մարտերի մեջ են եղել, շրջափակման մեջ ընկել, մեծաթիվ կորուստներ ունեցել, իրենց տղաներից շատերը դիվերսանտների դեմ հանդիման էին դուրս եկել: Ծանր էր տանում իր ընկերներից յուրաքանչյուրի կորուստը: Իրենք վերադարձան համալրման, երկու օր հանգստացան ու հոկտեմբերի 31- ին վաշտով ճանապարհ ընկան «Մարտունի 2»: Հադրութն արդեն հանձնել էին»: Լյովան անմահանում է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում:

«Տղաները բարձրանում են դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով, օդային հարձակում է սկսվում, կասետային արկից Լյովայի ոտքը վիրավորվում է: Տղաները օգնության են հասնում, Լյովան հրահանգում է չհավաքվել իր շուրջը, թողնում է միայն մեկ զինվորի, որ ոտքը վիրակապի, սակայն հաջորդում է երկրորդ հարվածը: Անտեսելով վտանգը՝ տղաներն իրենց հրամանատարին իջեցրել են դիրքերից»: Նոյեմբերի 5-ին Լյովան «տանն» էր: Կապիտան Խաչատրյանը դեռ շատ անելիք ուներ, բայց, ավաղ… «Լյովային նվիրված միջոցառման ժամանակ տղաներից մեկն ասաց՝ տարիքով մեզանից փոքր էր, բայց իրենից շատ բան ունեինք սովորելու: Եվրոպական և ամերիկյան համալսարաններում ուսումնառություն անցած ու վերապատրաստված սպա էր, նման զինվորական պատրաստելը հեշտ չէ, տարիներ են պետք: Իր ներուժն այլ կերպ պետք է օգտագործվեր»: Հիմա Լյովան հայրենի Լեռնավանում է: «Առաջարկներ եղան Եռաբլուրից և Վանաձորի պանթեոնից, բայց որոշեցինք, որ նա պետք է հայրենի Լեռնավանում մնա:

Մարդիկ ասացին՝ Լյովը մեր բոլորինն է, պետք է իրեն գյուղի հուշահամալիրում հուղարկավորենք: Կրասնոյարսկ քաղաքում բնակվող լեռնավանցիների ֆինանսական և Լեռնավանի բնակիչների ֆիզիկական աջակցությամբ կառուցվեց հիշատակի պանթեոն: 100-ից ավելի պատվոգիր ունի, 80 տոկոսն օտար լեզուներով է, ոչ Հայաստանում ստացված: Եվ դրանց վրա շեշտվում է Լեռնավանի անունը, չի շեշտվում Լոռու մարզ, Սպիտակի շրջան: Իսկ ցանկացած լեռնավանցու համար դա հպարտություն է»: Ապրելու ուժի մասին: «Ապրենք, որ իրեն ապրեցնենք: Քանի մենք կանք, Լյովան կա: Յուրաքանչյուրի համար կյանքը շարունակվում է, այո, ցավում են, բայց ամեն դեպքում իրենց համար կյանքն իր գույներն ունի: Մեզ համար սև է, ավելի սև ու այդպես շարունակ: Ուղղակի գոյատևում ենք»:

Հ. Գ. Բազմաթիվ են կապիտան Լյովա Խաչատրյանի մեդալները, պատվոգրերը ու տարաբնույթ դասընթացների մասնակցության սերտիֆիկատները, որոնք նա ստացել է նախքան անմահանալը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, հումանիտար առաքելության ընթացքում բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի պատվոգիր, խաղաղապահ առաքելության համար՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շքանշան, ՌԴ զինված ուժերի պատվոգիր և «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար» ՌԴ շքանշան, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեդալ՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 5-ից մինչև 2019 թ.-ի մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում իրականացրած ծառայության համար։ Կապիտան Լյովա Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պարգևատրումներ ունի նաև ՀԿների կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ
Ամենադիտված