Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։

«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», – ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանը գրում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կողմից կաթողիկոսի և Բագրաստ սրբազանի հասեցին հնչող այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։

Պետական պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արել է այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:

«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Քննչականը քրեական գործը հարուցել է զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։

Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել, թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»։

«Սա լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի, եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով։ Սա արդեն լուրջ մեղադրանք է, և ամբողջ հետևանքները պետք է կրեն էդ մարդիկ», – նշել է Գալստանյանը:

Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արեքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։

Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքովՓաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՌուսաստանն Իրանին տալիս է ԱԹՍ մարտավարության վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ․ CNN ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԱՄՆ-ն պատրաստ չէ Իրանի դեմ գործողության հետևանքով նավթի շուկաների վրա ազդեցությանը․ Politico ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում Սարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՆոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ Կոտայքի մարզի պարեկները հայտաբերել են գողության փորձ կատարած երիտասարդի Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆԻրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը Պարսից ծոցում հարձակվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, «ամերիկյան աhաբեկչական բանակի» տանկերի վրա «Ոսկե ծիրանը» FIAPF-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել է որպես «Ա» դասի փառատոն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 12 բուժհաստատություն է վնասվել Թեհրանում Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել
Ամենադիտված