Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ. նախընտրությունները՝ ըստ կենդանակերպի նշանների

ՖՈՏՈ

168.am-ը գրում է.

Աստղագետները պնդում են, որ Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրն ունի իդեալական կնոջ սեփական կերպարը։ Esotericblog.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տղամարդ ներկայացուցիչները։

Խոյերին դուր են գալիս ակտիվ և նպատակասլաց կանայք։ Նրանք հազիվ թե ուշադրություն դաձնեն «անգույն» կանանց վրա։ Նրանց երազանքների կինը միշտ պետք է լավ տեսք ունենա, գնա իր նպատակների ետևից։ Նա պետք է շողա ինքնավստահությամբ, դրական էմոցիաներով ու էներգիայով։

Ցուլերը գերադասում են խելացի և ռացիոնալ կանանց։ Չեն գնահատում թեթևամտությունն ու հիմարությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին ակտիվ կնոջ տեսնել, ով իրեն դրսևորի և՛ որպես լավ տնտեսուհի, և՛ որպես գաղափարակից։ Ցուլերը կանանց մեջ սիրում են հուսալիությունը, խելամտությունն ու համարձակությունը։

Երկվորյակները սիրում են նվաճել և բացահայտել կնոջը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ կարևորում են առեղծվածային լինելն ու մինչև վերջ ասված չլինելը։ Նրանց գրավում է այն հանգամանքը, որ մինչև վերջ վստահ չեն՝ կինը սիրո՞ւմ է իրենց, թե՞ ոչ։ Սիրում են այն կանանց, ովքեր մտածելու և երևակայելու հնարավորություն են տալիս։

Խեցգետինները սիրում են կամային կանանց, ովքեր իրենց կօգնեն խնդիրներ լուծելու ճանապարհին։ Գնահատում են կնոջ գեղեցկությունը, հոգեկան աշխարհը։ Նրանք կհիանան այն կնոջով, ով կդառնա իրենց կյանքի առաջնորդը, խորհուրդներ կտա։

Առյուծները սիրում են կանանց, ովքեր ինչ-որ բանով առանձնանում են ամբոխից։ Որպես կանոն՝ շատ մեծ նշանակություն չեն տալիս զուգընկերոջ արտաքին տեսքին։ Նրանց համար առավել կարևոր է կնոջ անձը և այն, թե ինչպես է նա մատուցում իրեն։ Կենդանակերպի այս նշաններին կարող է գրավել այն, ինչ մյուսների դեպքում հիմնական գործոն չի լինի կյանքի ուղեկից ընտրելու ընթացքում։

Կույսերին դուր են գալիս կարիերիստ կանայք։ Չեն սիրում ռոմանտիկ և զգացմունքային կանանց։ Կանանց մեջ նրանք գնահատում են գործնականությունը, ամբիցիոզ լինելն ու կամքի ուժը։ Իրենց կողքին ցանկանում են տեսնել պրակտիկ կնոջ, ով կարևոր պաշտոն կզբաղեցնի և հասարակության շրջանում հեղինակություն կունենա։

Կշեռքները սիրում են շփվող կանանց։ Նրանց համար շատ կարևոր է մտերիմների, հատկապես՝ ընկերների կարծիքը։ Կշեռք տղամարդու ընտրյալը պետք է հրաշալի արտաքին տեսք ունենա, խելացի, կրթված լինի և բազմաթիվ հետաքրքրություններ ունենա։

Կարիճներն ընտրում են ուժեղ, խելացի, ոճային կանանց։ Նրանք սիրում են լիդեր կանանց, սակայն հարաբերություններում փորձում են ճնշել նրանց լիդերի հատկությունները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են անկեղծություն ու բազմազանություն։ Կարիճների համար իդեալական կինը պետք է երբեք թույլ չտա նրան ձանձրանալ։ Նա պետք է երկար ժամանակ իրեն որոշակի հեռավորության վրա պահի, որպեսզի Կարիճը սիրահարվի նրան։

Աղեղնավորները սիրում են գեղեցիկ, խնամված կանանց։ Նրանց իդեալը կոկիկ, գրավիչ և հեշտ առաջ շարժվող կինն է։ Աղեղնավորի սիրելի կինը պարտավոր չէ խելացի լինել,

Աղեղնավորները տանել չեն կարողանում, երբ իրենց ասում են, թե ինչ է հարկավոր անել։ Այդ պատճառով էլ ընտրում են պարզ կանանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են կնոջ նվիրվածությունը, մանկական անմիջականությունը։

Այծեղջյուրները սիրում են իրենց կողքին ուժեղ բնավորություն ունեցող կնոջ տեսնել։ Սիրում են, երբ կինը բարձր սոցիալական դիրք է զբաղեցնում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է կնոջ պահվածքը հասարակության մեջ, նրա խելամտությունը, պրակտիկությունը, ռացիոնալությունը, ինքնավստահությունը, աներեր լինելը։

Ջրհոսները երազում են կնոջ մասին, ով կկիսի իրենց հետաքրքրություններն ու հայացքները կանքի նկատմամբ։ Սակայն բավական դժվար է այդպիսի կնոջ գտնելը։ Ջրհոսները գնահատում են իրենց հանդեպ նվիրված վերաբերմունքը, կանացիությունն ու ակտիվությունը։

Ձկներն ընտրում են հանգիստ, ռոմանտիկ կանանց։ Նրանց երազանքների կինը գեղեցիկ է, զգացմունքային, վստահելի։ Նա պարտադիր պետք է լսի իր կարծիքը և ամեն ինչում վստահի իրեն։ Ձկներին գրավում են այն կանայք, ովքեր հիանում են իրենցով և մշտապես հաճոյախոսություններ անում։

Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի
Ամենադիտված