Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ-Ղալթախչի երկաթուղային ուղեմասում․ պատմության այս օրը (13 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1705-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին:

1816-ծնվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը:

1878– սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:

1886-ծնվել է հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ Հայկ Շեքերջյանը:

1899 – ծնվել է նշանավոր դասական գրող Ակսել Բակունցը:

1951 – ծնվել է ամերիկակահայ գրող Փիթեր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը»):

1956 – ծնվել է հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը:

1969-վախճանվել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:

1992- ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը, օդաչու Վագիֆ Կուրբանովը զոհվել է (Ադրբեջանի ազգային հերոս):

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քենիայի հետ։

2007-երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ-Ղալթախչի երկաթուղային ուղեմասում՝ շուռ է եկել ցորենով բեռնված 6 վագոն: 

-Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2012-Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում մոտ մեկուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

2015-Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը անժամկետ հացադուլ են հայտարարել, քանի որ իրենց  անվտանգության հետ կապված սպառնալիքներ են տեսել:

2016-վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը:

2018- Շիրակի մարզի մի քանի համայնքներում երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

922-Վոլժսկի Բուլղարիայում տեղի է ունեցել իսլամը պետական կրոն ընդունելու պաշտոնական արարողություն:

1373-Անգլիան և Պորտուգալիան ստորագրել են միության մասին պայմանագիր, որը գործում է նաև հիմա:

1525– Մարտին Լյութերն ամուսնացել է նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:

1773-Լոգստաունյան պայմանագրով Օհայո գետից հարավ ընկած իրոկեզ և դելավար հնդկական ցեղերի հողերը տրվել են անգլիական Վիրջինիա գաղութին:

1773-ծնվել է անգլիացի ֆիզիկոս, բժիշկ և աստղագետ, լույսի ալիքային տեսության հեղինակներից մեկը հանդիսացող գիտնական Թոմաս Յունգը:

1782-Շվեյցարիայում իրականացվել է աշխարհում վերջին կախարդության մեղադրանքով մահապատիժը, այրել են Աննա Գելդիին:

1831-ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, էլեկտրամագնիսական դաշտի տեսության հեղինակ Ջեյմս Կլերկ Մաքսվելլը:

1860- հիմնադրվել է Ռուսաստանի պետական բանկը:

1918-Պերմում սպանել են Միխաիլ Ալեքսանդրովիչին, դա գահընկեց արված Ռոմանովների դինաստիայի առաջին անդամի սպանությունն էր:

1920-ԱՄՆ-ի փոստային ծառայությունն օրենք է ընդունել՝ համաձայն որի արգելվել է երեխաներին ուղարկել փոստով:

-Ժնևում բացվել է ֆեմինիստուհիների առաջին համագումարը:

1934-Վենետիքում հանդիպել են Հիտլերը և Մուսոլինին:

1940-ծնվել է հարավսլավ դերասան, ռեժիսյոր և կասկադյոր Գոյկո Միտիչը:

1941-Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սկսվել է ընտանիքներով մասսայական դեպորտացիա դեպի Սիբիր:

1942-ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը Կենտրոնական Հետախուզական Վարչություն ստեղծելու հրաման է ստորագրել:

1944-առաջին անգամ իրականացվել է գերմանական ՖԱՈՒ-1 հրթիռների մարտական օգտագործում:

1958-գործարկվել է առաջին չինական փորձնական միջուկային ռեակտորը:

1997– Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 59 մարդ, 103-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

2005– Ըստ Եվրամիության որոշման՝ իռլանդերենը դասվել է Եվրամիության պաշտոնական լեզուների շարքում:

2009– Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվել են զանգվածային անկարգություններ:

Կ. Խաչիկյան

Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ»Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ»Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ»Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինԱռողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության համար կգործի 112 հեռախոսահամարը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իսրայելական գինի Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ՔՊ վարչությունում որոշել են Շիրակի մարզպետին «հեռացնել» պաշտոնից Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունըԱռաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ ԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» Կոբախիձեն անդրադարձել է դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման թեմային ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Մինչև -12 ցուրտ կլինիՌուսաստանի փոխվարչապետը ժամանել է Երևան Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված անասնագողությունը Ծափաթաղում 3-ամյա երեխա էր uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Վիտկոֆֆը չգիտեր Ռուսաստանի սահմանները կամ գետերը, բայց կատարյալ բանակցող դարձավ․ Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ ԵրևանումԲանակից հետո տղու հոգեկանը խախտվել էր․ մանրամասներ՝ Գյումրու դաժան սպանությունից FIFA The Best. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի քվեարկությունը «Բաքուն և Անկարան Փաշինյանին երաշխիքներ են խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դիմաց»Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները «Հայաստանը քարացել է քվեատուփի մոտ. 2026 թվականի ընտրությունները կարող են շատ բան փոխել երկրում»Երկար ժամանակ ջուր չի լինելուԱդրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ. պատմության այս օրը (17 դեկտեմբեր)Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է. ԿԿՀ վարույթի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Քննությունից» կտրվեցին․ «Հրապարակ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB
Ամենադիտված