Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին վրացական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: Ճիշտ է, պաշտոնական հաստատում դեռևս չկա, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում իրենց երկրի շահերը, բացառում են իրենց երկրի՝ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի խամաճիկ դառնալը, առավել ևս՝ Վրաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու Արևմուտքի ջանքերը, նման հնարավորությունը չի կարելի բացառել:

Առավել ևս, որ դա բխում է Վրաստանի շահերից ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական տեսանկյունից: Վրաստանը մեծապես կախված է ներմուծումից, իսկ գլխավոր «մատակարարները» Թուրքիան ու ԱՄՆ-ն են: 2023 թվականին Թուրքիայից ներմուծումը կազմել է 2,57 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 2,04 մլրդ դոլար: Փոխարենը նույն ԱՄՆ-ին, Թուրքիային, առավել ևս՝ եվրոպական երկրներին Վրաստանի ապրանքները բացարձակ հետաքրքիր չեն: Իսկ ո՞ր երկրներ է հիմնականում արտահանում Վրաստանն իր արտադրանքը. ըստ ծավալի հերթականության՝ Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան: Այս ցանկում ԱՄՆ-ն 11-րդ տեղում է, ԵՄ անդամ որևէ երկիր նույնպես տասնյակի մեջ չկա:

Ինչպես նշում են շատ տնտեսագետներ, Արևմուտքի տնտեսական քաղաքականությունը շատ հստակ է. «ինքնիշխան» գործընկերներին «նստեցնել» ներմուծման վրա և մանրամասնորեն վերահսկել այդ երկրի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի արտահանման և ներմուծման տեսակարար կշիռը միշտ լինի ներմուծման օգտին: Դրա մասին են վկայում թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների օրինակները: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի առևտրաշրջանառության հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Ավելին, տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտոնական թվերի, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Մյուս կողմից՝ տարեցտարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը սկսում է դրական ցուցանիշներ արձանագրել հօգուտ արտահանման, այսինքն, ռուսական շուկան լիովին բաց է հայկական ապրանքների համար, այն դեպքում, որ ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների պարագայում բացարձակ հակառակ պատկերն է:

Ուստի, զարմանալի չէ, որ Վրաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Մնում է հասկանալ, թե այս ամենի ֆոնին ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները՝ գնալով ավելի բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում մեր երկրի տնտեսությունը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված