Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև ամպեր Ռուսաստանի գլխավերևում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեդվեդևի նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել
Ռուսաստանցիների շուրջ կեսը չի վստահում վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, մոտ 45 տոկոսն էլ դեմ չէ Մեդվեդևի պաշտոնանկությանը։ Այս մասին են վկայում «Լևադա» կենտրոնի ապրիլին անցկացրած հարցման արդյունքները։ Դրանց համաձայն` ռուսաստանցիների միայն 30 տոկոսն է, ընդհանուր առմամբ, աջակցում Մեդվեդևին: Մինչդեռ՝ անցած տարի ՌԴ վարչապետի գործունությունը գոհացնում էր ռուսաստանցիների մոտ 39 տոկոսին, հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը:
Մեդվեդևի պաշտոնանկության օգտին միանշանակորեն կողմ են հանդես գալիս հարցված ռուսաստանցիների շուրջ 18 տոկոսը: Հարցումները վկայում են, որ ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի հեղինակած «Նա ձեզ համար Դիմոնը չէ» ֆիլմի շրջանառումից հետո Մեդվեդևի վարկանիշը շարունակաբար անկում է ապրում:
Ինքը՝ Ռուսաստանի վարչապետը չի մեկնաբանում այս տվյալները: Նրա մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան ասել է, որ Մեդվեդևն ուշադրություն չի դարձնում «քաղաքական պատվերով արված նման հարուցումների վրա»։
Թե հատկապես ինչ քաղաքական պատվերի մասին է խոսքը և որոնք են այն ուժերը, որոնք պայքարում են երկրի վարչապետի դեմ, Ռուսաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը չի մանրամասնել։
Նավալնիի՝ մոտ երկու ամիս առաջ հրապարակած հետաքննական տեսանյութը, որի գլխավոր հերոսը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, «Յութուբ»-ում արդեն շուրջ 20 միլիոն դիտում է ունեցել: «Նա Դիմոնը չէ, պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ․ Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը», այսպես էր ֆիլմի ընդլայնված անվանումը։
Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Նավալնիի հետաքննությունը «նախընտրական քարոզչական հարձակում է, ինչն անիմաստ է մեկնաբանել»։ Հետաքննության հեղինակները պնդում են՝ չնայած Մեդվեդևը հասարակության մեջ ոչ այնքան լուրջ ընկալում ունի, իրականում նա կոռուպցիայի վրա հիմնված հսկայական կայսրության հիմնադիր է։
Մասնավորապես՝ նշվում է, թե Մեդվեդևին է պատկանում 5 միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում: Նշվում է նաև, որ Մեդվեդևն այլ շքեղ առանձնատներ ունի Կուրսկի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, խաղողի այգիներ՝ Անապայի մոտակայքում և Իտալիայում։ «Եվ այս ամենը նրա հարստության միայն մի մասն է, պնդում են աղմկահարույց հետաքննության հեղինակները։
Ռուսական զենքի շուկան լուրջ անկում է ապրում
Մեկ այլ ուշագրավ տեղեկություններ էլ հայտնի դարձան` ռուսական զենքի շուկայի տվյալների վերաբերյալ: «Իհարկե, չպետք է բաց թողնել այս հնարավորությունը, որպեսզի ամրապնդենք մեր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում»,- ասել էր Պուտինը վերջերս ռուսական պաշտպանական ընկերությունների հետ հանդիպմանը
Թոբին Հարշոուն Bloomberg View պարբերականում գրում է. «Չնայած Պուտինը հպարտ ելույթներ է ունենում, դժվար չէ դրանցում նկատել հիասթափության նոտաներ: Ռուսական արտադրության զենքի վաճառքը, որը վերջին տարիներին զգալի աճել էր, այժմ ստագնացիա է ապրում: Եվ դա տեղի է ունեցել ոչ ճիշտ ժամանակին, երբ նավթի գները ամայացնում են երկրի տնտեսությունը՝ ռազմական ներուժի զանգվածային հզորացման ֆոնին»:
Փորձագետների գնահատմամբ՝ 2005-2013թթ. Ռուսաստանի զենքի համաշխարհային վաճառքը երեք անգամ աճել է, բայց այդ ժամանակահատվածից հետո կամ ամեն տարի նվազել է, կամ մնացել է նույն մակարդակի վրա:
Ռուսական զենքի վաճառքի նվազման պատճառները. առաջին հերթին՝ Չինաստանը և Հնդկաստանը, որոնք ավանդաբար գնում են արտահանվող ռուսական արտադրության զենքի շուրջ կեսը, սկսել են սեփական սպառազինությունն արտադրել: Երկրորդ խոշոր շուկան՝ Վիետնամը, անցած տարվանից բաց է ամերիկյան ընկերությունների համար: Եվ երրորդ՝ նավթի ցածր գները նվազեցրել են Ադրբեջանի, Ալժիրի, Նիգերիայի գնողունակությունը, որոնք ևս ռուսական արտադրության զենքի խոշոր գնորդներ են:
Մոսկվան կհրաժարվի Ասադից հանուն գազի՞
Ինչ վերաբերում է Պուտինի ազդեցությանը, ապա, այն իհարկե, մնում է աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներում էական: Սիրիական խնդրում, թերևս, բոլորն են հասկացել, որ նրա հետ հաշվի պետք է նստեն, ու հատկապես Ասադի ճակատագրի հարցում:
Լիբանանցի գրող և քաղաքական վերլուծաբան Ջերի Մահերի կարծիքով, Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել՝ ստանալու մեծ շահույթ Ասադի հեռացումից։ Նա հավելել է, որ Ասադից հրաժարվելը հնարավոր կլինի Քաթարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու երաշխիքների դիմաց։ Ըստ Մահերի` Ասադի ապագայի և Սիրիայում «Հըզբոլլահի» ներկայության օրինականության վերաբերյալ Կրեմլի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը պարզապես հանդիսանում է ժամանակ շահելու փորձ՝ կարկանդակից իրենց կտորը խլելու համար։ Մահերի խոսքով՝ Մոսկվան կարագացնի Ասադի հեռացումը, երբ երաշխիքներ ստանա Քաթարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարարն իր սաուդցի գործընկեր Ադել ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ «Հըզբոլլահն» ու Իրանը Սիրիայում են գտնվում սիրիական կառավարության հրավերով։ Մահերի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է առավելագույն շահույթ ստանալ Բաշար Ասադի հեռացման և նրա ռեժիմի տապալման շուրջ ցանկացած բանակցություններում։
Մահերի համոզմամբ` Ռուսաստանը հետաքրքրված չէ Սիրիայով։ Սիրիան պարզապես հանդիսանում է պատշաճ տարածք ռազմածովային և ռազմաօդային բազաների տեղակայման համար՝ կանխելու դեպի Եվրոպա գազի արտահանումը խողովակաշարով, որը կանցնի Քաթարից Սիրիա, իսկ Սիրիայից արդեն Եվրոպա։ Ռուսաստանն այդ խողովակաշարը համարում է ռազմավարական սպառնալիք իր ազգային անվտանգության համար։
Լիբանանցի քաղաքագետը կարծում է, որ Պուտինը չի հանդիսանում Ասադի պաշտպան, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նրան իշխանության ղեկին պահելով։ Սակայն Ռուսաստանն իր շահերն ունի Սիրիայում, որոնք նա համարում է կարմիր գիծ՝ Միջերկրական ծովում Ռուսաստանի ձեռքբերումների պահպանման արաբա-ամերիկյան երաշխիքների ստացման գործում։ Բացի այդ, Ռուսաստանը միջոցներ է փնտրում ազատվելու Ասադից արագ և անցավ՝ հանգիստ շունչ քաշելու համար։
Ռուսաստանը Սիրիայում պաշտպանում է իր շահերը, այլ ոչ թե Ասադին։ Ռուսաստանն աջակցել է ՄԱԿ-ի №2254 բանաձևին, որն իր մեջ ներառում է սիրիական կարգավորման սկզբունքներ, այդ թվում ինքնորոշման և անցումային կառավարության ստեղծման սիրիացի ժողովրդի բացառիկ իրավունք։ Ամփոփվելիս Մահերը նկատում է, որ վերջիվերջո հասկանալի է, որ երբ ԱՄՆ-ին և Իսրայելին սիրիական հարցով «կանաչ լույս» է տրվում, ապա ՄԱԿ ԱԽ-ում ռուսական որոշումների համար տեղ չի գտնվի, այդ իսկ պատճառով ամենը, ինչ այսօր կարող է անել Ռուսաստանը, ժամանակ ձգելն է՝ հասնելու առավելագույն շահի մինչ Ասադից և նրա ռեժիմի դաշնակիցներից՝ «Հըզբոլլահից» ու Իրանից ազատվելը։

Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի ԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Իրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Թրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial TimesԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիԻրանը կհամաձայնի պատերազմը դադարեցնել, երբ 10 կետանոց ծրագրում նշված սկզբունքներն ընդունվեն․ դեսպան ՄԻՊ հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Մերձավանի միջնակարգ դպրոցԹրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից«Օրիոնը» դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը կարող է հաստատվել այսօր․ ԿրեմլՇիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթԵվրոպա մուտք գործելու կարգը փոխվել է․ ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին Արտառոց վթար՝ Երևանում, 15-ամյա աղջիկը բախվել է ծառինՓաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Երեխաներից 2-ը չեն փրկվել․ գրանցվել է 6 մաhԻնչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Եփված մսի ոսկորների միջից «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ 5 զոհ 3 վիրավոր․ ողբերգություն ՇիրակումԹուրքիան նախատեսում է ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքը Հայկական պատվիրակությունը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ժամանել է Ադրբեջան Հնարավոր են հեղեղումներԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/4 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Զելենսկին ևս Զատկի տոնի առթիվ հրադադար է հայտարարելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Կոսկենկորվա օղի«Փաշինյանը մաքրել է դաշտը և զրոյացրել. Ինչպես է Հայաստանում խաղարկվում խաղ առանց հակառակորդների»«Փաշինյանի ներկայիս կուրսը տնտեսական խնդիրներ է բերում հայերին»«Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Երկար ժամանակ ջուր չի լինիԴադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ)Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Հայտնաբերվել է կնոջ դի․ ով է նաՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ» Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է. «Հրապարակ» 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ» Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ» Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ Կալլաս
Ամենադիտված