Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը․ պատմության այս օրը (08 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1588– վախճանվել է  ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ Միմար Սինանը:     

1908-ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:

1918- Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։

1941– ծնվել է  քանդակագործ Արա Շիրազը, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։

1954– վախճանվել է  նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:

1982-ծնվել է երգիչ Ռազմիկ Ամյանը:

1988- ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ էտապի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը: 

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ

2009-«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերվել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:

2011-ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի  կորիզը հիմնականում եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:

2013-Երևանի նորընտիր ավագանին անց է կացրել առաջին նիստը, որտեղ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:

2015-Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

2017-Կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

2019- Ձերբակալվել են Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը և «Ադեկվադ»-ի 7 անդամներ:

-Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից Հայաստանում պաշտոն զբաղեցնելու նպատակով:

2020-Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

218-տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14-ամյա Հելիոգաբալի կողմանկիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որն ավարտվել է Հելիոգաբալի կողմանկիցների լեգեոնների հաղթանակով:

632-վախճանվել է մահմեդականության ստեղծող առաքյալ Մուհամմեդը:

1509-Պիզան կապիտուլացիայի է ենթարկվել Ֆլորենցիական հանրապետության կողմից: Պիզայի հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:

1783– Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ: 

1786-Նյու-Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:

1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:

1824-Քվեբեկում Նոա Կաշինգն արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:

1869– Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:

1876– վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:

1912– Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:

1928-իրականացվել է առաջին ԱՄՆ-Ավստրալիա ավիաթռիչքը:

1946-հիմնադրվել է առաջին Լրագրողների համաշխարհային կազմակերպությունը:

1948-ԽՍՀՄ-ի Չելյաբինսկ-40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:

1963-ամերիկյան կարդիոլոգները սկսել են առաջին հակածխախոտային պայքարը:

1965-ամերիկյան «Ֆրիտո-Լեյ» և «Պեպսի-Կոլա» ընկերությունները միավորվել են ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:

2011-Բելոռուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ստացել են «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» անվանումը:

2015-վախճանվել է աստրոլոգ և բժշկող Ջունան՝ իսկական անունը Եվգենիա Դավիթաշվիլի:

2019- Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ ավելի քան 17 մ բարձրությամբ Ավազե ամրոցը:

2020 —ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որն իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:

Կ. Խաչիկյան

Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ
Ամենադիտված