Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխայի վաճառք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ ինչ է պատմում մայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի շուրջ հերթական սկանդալն է զարգանում. MediaHub-ն ահազանգ է ստացել մի ծննդկանից, որին ասել են, թե պտուղը մահացած է, բայց դրան հաջորդած դեպքերն այլ բան են ցույց տալիս։

«2023-ի փետրվարի 16 կամ 17-ին եմ պառկել հիվանդանոց, արդեն փետրվարի 21-ին, 19:35-ին Armed համակարգում գրվել է, որ երեխան մահացած է, մինչդեռ ես երեխային ունեցել եմ մարտի 3 լույս 4-ի գիշերը՝ ժամը 01:00-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինե Հարությունյանը։

Արմինեն հղիության վեց ու կես ամսում է եղել, երբ Արարատ Դանիելյանը երեխայի ծնունդն ընդունել է։ 

«Ես սոնոգրաֆիա անցել եմ, միշտ ասել են՝ երեխան առողջ է, սիրտն առողջ է։ Հետո բացվածքն էին ստուգում, այդ նույն բժիշկն ինձ ասաց՝ մի գդալ պտղաջուր անգամ չկա, բայց ծնարանում պտղապարկը պայթեցրեց, լիքը պտղաջուր թափվեց։ Հարցրի՝ «էս ի՞նչ էր», ասում է՝ «պտղաջրերն են», ասացի՝ «բա ասում եք՝ չկա պտղաջուր», ինքն էլ ասաց՝ «դե ինչ անեմ, արդեն պայթեցրել եմ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Արմինեն նշեց, որ հիվանդանոց է տեղափոխվել քովիդի կասկածանքով, սակայն սկզբում թեստը բացասական է եղել, բժիշկը զանգել, ուրախ ասել է, որ քովիդ չի ախտորոշվել, սակայն շուտով եկել է քույրն ու ասել, որ պետք է մեկուսացնեն իրեն։

«Երբ ասացի, որ բացասական է թեստի պատասխանը, Armed-ում նայեցի՝ բացասական պատասխանը փոխվել էր, նշվել՝ դրական»,- նշեց Արմինեն։

Հղի կնոջը պառկեցրել են, ապա հետազոտություններ արել, որոշել, որ պետք է արագ ծնունդն ընդունեն, քանի որ պտուղը, ըստ էության, մահացած է։ Ասում է՝ շտապեցրել են այդ ծանր որոշումը կայացնել:

«Երբ երեխան ծնվեց, ծնունդ ընդունող բժիշկը երեխային գցեց այն երկաթյա հատուկ սեղանիկին, ասաց՝ «լավ է, երեխան մահացած է», բայց այդտեղ մի ռուս բժիշկ էլ կար, ինքն ասաց՝ «տուր, երեխան շնչում է»։ Ես էլ տեսա, որ երեխան շնչում է, տարան իրեն, մաքրեցին, կշռեցին, բոյը չափեցին։ Ես ցածր ձայն լսեցի երեխայի։ Հետո բարուրեցին երեխային ու դրեցին հատուկ ապարատի մեջ։ Հետո մի բուժքույր եկավ, երեխային գրկեց, տարավ։ Դրանից հետո երեխային չտեսա, ասացին՝ «մահացել ա»»,- նշեց Արմինեն։

Ծննդկանը պատմում է՝ այդ ամենից հետո բարձրացել է հիվանդանոցի փոխտնօրենի մոտ, պահանջել, որ մահվան վկայական տրամադրեն, նա էլ պատասխանել է՝ 10 րոպե ապրելն ապրել չի, որ հիմա էլ մահվան վկայական տրամադրեն։

«Հետո ասացին՝ երեխային ուղարկել են փորձաքննության, ես ասել էի՝ «հետո ինձ կհանձնեք մարմինը»։ Դրանից հետո քառասուն օր սպասել ենք, որ պատասխան ներկայացնեն, բժիշկները խուսափում էին, երբ գնում էինք։ Ասում էին՝ «գնա, մենք թուղթը կսարքենք, կգաս, կտանես»։ Ինչևէ, քառասուն օր անց փորձաքննության վերաբերյալ թուղթ տրամադրողն ասաց, որ երեխան լրիվ առողջ է եղել, ամեն ինչ զարգացած է եղել։ Հետո, երբ մարմինն ուզեցի, ինձ ասացին, որ հիվանդանոցից ասել են, թե իբր մենք հրաժարվել ենք մարմնից, էդ դեպքում էլ մարմինը վառում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ինքը ո՛չ մահվան մասին վկայական է կարողացել ստանալ, ո՛չ էլ հավատում է, որ մարմինը վառել են։

Արմինեն նշում է՝ ընդունած կլինեին դառը ճշմարտությունը, եթե ինչ-ինչ կասկածելի հանգամանքներ եղած չլինեին։

«Երեխայի ծնվելուց հետո, երբ տեսա, որ շնչում է, իմ բուժող բժշկին ասացի՝ «խնդրում եմ, երեխային ակվարիումի մեջ պահեք, փողը խնդիր չի», բայց բժիշկս՝ Թերեզա Գրիգորյանն իր ամուսնու հետ համոզում էր, որ պետք չի, քանի որ եթե ապրի էլ, դաուն է լինելու երեխան։ Ասում էին՝ «բա քեզ պե՞տք ա դաուն երեխա»։ Այս ամենն անցավ, մի երկու ամիս անց ինձ պոլիկլինիկայից զանգեցին, ասացին, որ երեխային տանեմ պատվաստման, այնքան վատ էի, որ չընկալեցի՝ ինչ են ասում, որևէ հարց չտվեցի, որևէ բան չփորձեցի ճշտել։ Հիմա նորից՝ մեկ տարի անց, օրեր առաջ նամակ եմ ստացել, որ երեխային պիտի տանեմ պատվաստման։ Կասկած մտավ մեջս, մտա Armed համակարգ, տեսնեմ՝ երեխայի մահվան մասին նշումը հեռացվել է, և թողնվել է միայն իմ բուժում ստանալու մասը։ Այստեղ կասկածս ավելի խորացավ»,- պատմեց մեր զրուցակիցը։

 

Նա վստահ է՝ աղջիկը ողջ է, նրան վաճառել են։

«Ես հենց սկզբից էլ չեմ հավատացել, որ երեխան մահացել ա։ Հիմա ավելի վստահ եմ, որ երեխայիս վաճառել են։ Ամեն գիշեր երազ եմ տեսնում, աղջիկս ասում ա՝ «մամ, ես ողջ եմ, արի, ինձ տար»»,- ամփոփեց խոսքը Արմինե Հարությունյանը։ 

MediaHub-ն Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ ո՞ր դեպքում է Armed համակարգից ջնջվում պացիենտի մասին ինֆորմացիան։

«Համակարգից որևէ ինֆորմացիա չի ջնջվում, եթե բժիշկը սխալ նշում է կատարել, ապա կարող է իր մոտից փակել այն, բայց ինֆորմացիան համակարգում մնում է։ Պարզապես պացիենտն այլևս չի տեսնում այդ սխալ ինֆորմացիան»,- մեզ հետ զրույցում ասաց Armed համակարգի գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։ Այս դեպքում, սակայն, տեղեկատվությունը ոչ թե փակվել է, այլ փոխվել, ինչի մասին կան բոլոր սքրինշոթերը, որոնք մեզ է ներկայացրել երիտասարդ կինը:

Եթե բժիշկը սխալվել է և փակել երեխայի մահվան մասին ինֆորմացիան, ապա ո՞ւր է Արմինե Հարությունյանի դուստրը։ 

Նշենք, որ այս պահին մենք նաև Արդարադատության նախարարության պատասխանին ենք սպասում, թե ինչ ձևով է ՔԿԱԳ-ում արձանագրվել նորածնի մահը։ Պատասխանը կներկայացնենք ստանալուց անմիջապես հետո։

Հարցերը շատ են, որոնց պատասխանները MediaHub-ը փորձելու է հերթով ստանալ բոլոր գերատեսչություններից։  

Նարե Գնունի

Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ
Ամենադիտված