Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե հայ աղջիկն ընտրել է սևամորթ ամուսին, դա իր անձնական գործն է. գլխի չափերը կարևոր չեն. «Առավոտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նորից Ֆեյսբուքում հայտնվեց հայ աղջկանից և սևամորթ ամուսնուց բաղկացած ընտանեկան մեկ այլ զույգի նկարը, և էլի սկսվեց «ուսյալ հայրենասերների» խրախճանքը «հայի գենի» վերաբերյալ: Մարդիկ ամենայն լրջությամբ պնդում են, որ կա, ասենք, հայկական գանգ և ոչ հայկական՝ չիմանալով, հավանաբար, որ այդ տեսությունն իրենցից մոտ 80 տարի առաջ պետական մակարդակով կյանքի էին կոչում Գերմանիայի իշխանությունները: Նրանք ունեին գանգերի հստակ մոդելներ, որոնց մի մասը համապատասխանում էր «արիական» չափանիշին, իսկ մյուսը՝ ոչ: Մեկը, հետևաբար, բարձր կարգի ազգ է, իսկ մյուսը՝ ցածր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: «Գենը» նույնն է՝ իբր ինչ-որ գենետիկ կոդեր կան, որոնցով ազգերը տարբերում են, և այդ կոդը, պարզվում է, պետք է պահել «անբասիր մաքրության» մեջ:

Ենթադրենք, իմ գենետիկ կոդն ուսումնասիրեցին և պարզեցին, որ այդ գենը համընկնում է թուրքի գենի հետ, դա որևէ ձևով ազդո՞ւմ է իմ գործունեության բնույթի վրա: Ես գրում և խոսում եմ հայերեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ծնվել եմ և մեռնելու եմ Հայաստանում: Դա՞ է կարևորը, թե՞ ինչ-որ գենետիկ կամ «գանգային» փորձագիտության արդյունքները: Եվ հակառակ դեպքն էլ վերցնենք. պատկերացրեք մի հայի, որի գեները «շատ մաքուր» են, գանգն էլ համապատասխանում է արիացու ամենաբարձր ստանդարտներին, բայց այդ հայը իր համաքաղաքացիների չքավորության հաշվին միլիարդատեր է դարձել: Նա ավելի՞ պիտանի է մեր հասարակության համար, քան «սխալ», թեկուզ թուրքական գենով օրինապաշտ քաղաքացին:

Մի խոսքով, միակ բանը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, մարդու վարքն է տվյալ հասարակության մեջ, իսկ սպիտակամորթ է նա, թե սևամորթ, սայլակով է տեղափոխվում, թե քայլելով, ակնոցավոր է, թե լավ տեսողություն ունի, նրա արյան բաղադրության մեջ ինչ «կոդեր» կան՝ այդ ամենը չափազանց երկրորդական է: Սովետի քանդվելը, բացի դրական արդյունքներից, ունեցավ նաև բացասական հետևանքներ՝ գործնականում ընդհատվել է շփումն այլ ազգերի հետ: Ոչ բոլորն են, որ հնարավորություն ունեն գոնե մեկ շաբաթով դուրս գալու մեր մոնոէթնիկ հանրապետության սահմաններից և տեսնելու այլ ազգի, այլ կրոնի, այլ մշակույթի, այլ գույնի մարդկանց: Այդ «ներփակվածությունն» է պատճառներից մեկը, որ մարդկանց մեջ ձևավորվում են անհեթեթ կարծրատիպեր ու բարդույթներ:

Եթե հայ աղջիկն ընտրել է սևամորթ ամուսին, դա իր անձնական գործն է: Միայն գավառական սահմանափակ մտահորիզոն ունեցողներն են, որ կարող են ընդհանրապես քննարկել այդ խնդիրը: Եվ ինչպես շատ-շատ այլ հարցերում, այստեղ նույնպես պետք է գնալ հոսանքին դեմ»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար
Ամենադիտված