Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու չեն հղիանում տարիքով կանայք

ՖՈՏՈ

Տարիքով կանայք հղիանալու հետ կապված խնդիրներ հաճախ են ունենում այն պատճառով, որ նրանց ձվաբջիջներն աստիճանաբար կորցնում են կիսվելիս քրոմոսմները «ձգելու» ընդունակությունից դեռեւս ձվարաններում կենսունակ լինելու ժամանակ, նշված է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք պարզել ենք, որ միկրոխողովակները, որոնք կիսվելիս քրոմոսոմների բաժանման «դիրիժորներն» են, ծեր ձվաբջիջներում իրենց նորմալ ձեւով են պահում: Նրանք ներդաշնակ չեն շարժվում կիսվելու վերետենը հավաքելիս, այլ անկանոն աճում են բոլոր ուղղություններով: Ամենայն հավանականությամբ այս շարժումները քրոմոսոմների բաժանման ժամանակ սխալներ են առաջացնում, ինչով եւ բացատրվում է այն, թե ինչու են տարիքով կանայք զրկվում պտղաբերությունից»,- հայտարարել է Մոնրեալի (Կանադա) համալսարանից Գրեգ Ֆից-Հարիսը:

Ընթացիկ գնահատականներով՝ արեւմտյան երկրներում ընտանեկան զույգերի մոտ 10-15 տոկոսը անկարող է սերունդը շարունակել երկու «կեսերից» մեկի անպտղության պատճառով: Չնայած համընդհանուր պատկերացումներին, տղամարդկանց եւ կանանց անպտղության բաժինը հավասար է, ըստ որում՝ անպտուղ տղամարդկանց եւ կանանց մեծ մասը պտղաբերությունը կորցնում է 40-55 տարեկանում: Անպտղության կենսաբանական պատճառները մեծ մասամբ անհայտ են բարդության եւ այն գենետիկ մեխանիզմների քիչ հետազոտված լինելու պատճառով, որոնք կառավարում են ձվաբջիջների եւ սերմնաբջիջների արտադրումը: Ֆից-Հարիսը եւ նրա գործընկեր Շոմա Նակագավան մկների օրգանիզմում ձվաբջիջների աճին հետեւելիս, որոնց մի մասը համեմատաբար երիտասարդ է եղել, իսկ մյուս մասը՝ բավականին տարիքով, պատահաբար հայտնաբերել են, թե ինչը կարող է կանանց անպտղություն առաջացնել:

Հարիսը եւ Նակագավան պարզաբանել են, որ կենսաբանների մեծ մասն այսօր կարծում է, թե բալզակյան տարիքի կանանց շրջանում անպտղությունն առաջանում է այն պատճառով, որ նրանց ձվաբջիջները ոչ միշտ են քրոմոսոմների «ճիշտ» քանակ ունենում՝ սեռական բջիջների «պատրաստուքի» կիսվելու ժամանակ դրանք բաշխելիս տեղի ունեցող սխալների հետեւանքով: Սրա օգտին է վկայում այն, որ ուշ ծնված երեխաները հաճախ են տառապում Դաունի համախտանիշով եւ գենետիկ այլ խանգարումներով, որոնք կապված են նրանց բջիջներում ավելորդ քրոմոսոմների առկայության հետ:

Գիտնականները սրա պատճառն էին համարում այն, որ տարեց սեռական բջիջներում քրոմոսմները միմյանց բավական վատ են «կպչում», որի հետեւանքով ապագա ձվաբջիջների «պատրաստուքների» կիսվելու ժամանակ դեպի բջիջների կեսը տեղափոխվելիս պարբերաբար «կորում» են:

Ֆից-Հարիսի եւ Նակագավայի փորձերով պարզվել է, որ այդպես չէ: Վերլուծելով ձվաբջիջների աճի եւ կիսվելու պրոցեսի բազմաժամյա տեսանյութերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ խանգարումներն առաջանում են միանգամայն այլ տեղում՝ այն պատճառով, թե ինչպես են աճում հատուկ թելերը, որոնք քրոմոսոմները քաշում են բջջի կեսերով:

Այս թելերը՝ այսպես կոչված միկրոխողովակները, «կիսվելու վերետենի» մաս են համարվում, բարդ կառույց, որը կազմված է երկու «բեւեռներից», այսպես կոչված ցենտրիոլներից, քրոմոսոմներից եւ մեծ քանակով թելերից, որոնք քրոմոսոմները միացնում են բեւեռներին:

Որպես կանոն՝ երիտասարդ բջիջի կիսվելու ժամանակ «վերետենային կիսումը» լիովին համաչափ եւ ճիշտ ձեւ ունի, որ հիշեցնում է, թե ինչպես են ֆիզիկայի դպրոցական դասագրքերում պատկերում մագնիսները եւ մագնիսական դաշտի գծերը: Ֆից-Հարիսը եւ Նակագավան հայտնաբերել են, որ տարեց բջիջներում այս կառույցի ձեւը հաճախ խախտվում է այն պատճառով, որ միկոխողովակների թելերը սկսում են աճել պատահական ուղղություններով՝ ձեւավորելով ոչ թե 2, այլ 3 եւ ավելի շատ «բեւեռներ», որոնց մի մասը չի անհետանում նույնիսկ բջիջների կիսվելու վերջին փուլերում:

Սրա հետեւանքով քրոմոսոմները ապագա ձվաբջիջի եւ նրա «քույրերի» կեսերում այս ու այն կողմ են քաշքշվում միանգամայն պատահական ու անկանոն կերպով, որը եւ մեծ թվով խանգարումներ է առաջացնում, որոնք հատուկ են տարեց կանանց եւ էգերի բջիջներին:

Նակագավան եւ Ֆից-Հարիսը կարծում են, որ խնդրի արմատը կարող է թաքնված լինել ոչ թե բջջի ԴՆԹ-ում, այլ դրա պարունակության մեջ. երբ գիտնականները տարեց սեռական բջջակորիզը փոխպատվաստել են ավելի երիտասարդ ձվաբջիջի մեջ, այն կիսվելու փուլը նորմալ է ավարտել: Իր հերթին, երիտասարդ բջջակորիզը ավելի ծեր բջջի մեջ հայտնվելով՝ չի կարողացել իր քրոմոսոմները նորմալ «կիսել»:

Գիտնականները դեռեւս չգիտեն, թե ինչպես է հնարավոր այս խնդրի դեմ պայքարել, սակայն ենթադրում են, որ ուշ անպտղության առաջացման պատճառ կարող են լինել նաեւ ձվաբջիջների նորմալ կիսվելուն խանգարող այլ գործոններ: Կենսաբանները հույս ունեն, որ այս խանգարումների պատճառների հայտնաբերումը թույլ կտա գտնել անպտղության առաջացումից կանանց պաշտպանելու միջոցը:

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում
Ամենադիտված