Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել». կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկա-Շեյխեր հատվածում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց էր աշխույժ, մարդամոտ, ընկերասեր, շփվող, ուներ ընկերների մի քանի խումբ: Շրջապատում կարծես մի ուժ լիներ, իր ծնված օրվանից Արտաշեսից ուժ եմ ստացել: Գնահատում էր կյանքն ու լիարժեքորեն ապրում ամեն վայրկյանը: Ոչ մի օր անիմաստ չի օգտագործել, ինչ-որ մի լավ բան այդ օրերի մեջ անպայման արել է: Ինձ թվում է, որ իր ապրած 19 տարվա մեջ մի ամբողջ հավերժություն է ապրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արծվիկը՝ Արտաշեսի մայրիկը:

Նշում է՝ Արտաշեսը սեր ուներ դեպի կրթությունը: «Ուսուցիչների գերդաստան է մերը: Մեր ընտանիքում գիտելիքը շատ էր գնահատվում, Արտաշեսը չէր կարող այլ տեսակի մտածողություն ունենալ: Դրա հետ մեկտեղ նաև հայրենասիրություն է սերմանված բոլորիս մեջ: Երկրորդ ցեղասպանությունը տեսանք, մշեցիներ ենք: Արտաշեսը սիրում էր սովորել, բազմաթիվ պատվոգրեր ունի: Դպրոցից տանում էին տարբեր բուհեր՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացների: Մի դասախոսի հետ էր ծանոթացել, նրանից հանձնարարություններ էր ստանում, գալիս տուն ու սկսում պարապել: Երբ ասացի, որ մեր տղաները մանկավարժական ուղղությամբ կրթություն չեն ստացել, Արտաշեսն արձագանքեց՝ հիմա մանկավարժությունը կուսումնասիրեմ, իսկ հետո մագիստրատուրան այլ մասնագիտացմամբ կսովորեմ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արտաշեսն ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը: Մայրիկն ասում է՝ այս մասնագիտացման հետ ակնկալիքներ ուներ: «Առհասարակ, բնություն շատ էր սիրում: Ամռան ամիսները մշտապես գյուղում էր անցկացնում»: 2019 թ.-ի հունվարի 16-ին Արտաշեսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Երբ հարցնում եմ Արտաշեսի՝ բանակ մեկնելու պատրաստակամության մասին, տիկին Արծվիկը վերհիշում է. «Այնքան ծանր էինք տանում ցեղասպանությունը, մեր գենոֆոնդի մեջ դա կար: Ապաքինված վերք չէր դա: Մուշից գաղթելով՝ իմ նախնիները Արաքսն անցել են, եկել Արարատի մարզ և հիմնել Դիտակ գյուղը: Երբ դպրոցում պատմություն էին ուսումնասիրում, Արտաշեսն անընդհատ անդրադառնում էր հարցերին, թե ինչ եղավ, ինչպես եղավ, որ չկարողացան պայքարել:

Այդ «ինչու»-ն իրեն շատ էր տանջում: Իր համար անընդհատ կարդում էի «Ռանչպարների կանչը», «Խոդեդանը»: Շատ էինք քննարկում այդ գրքերը: Այդտեղ մեր նախնիների մասին գրված տողեր կային, ու դա կապել էր իրեն գրքին, պատմությանը: Նժդեհաոճ էր, հայրենասեր»: Մեկ տարի տասը ամիս Արտաշեսը ծառայել է Ջրականում: «Իր համար շատ կարևոր էր ծառայությունը: Նա ի սկզբանե գիտեր, որ Արցախ է գնալու: Ասում էի՝ շատ եմ անհանգստանում, որ կարող ես Արցախում ծառայել, Արտաշեսս արձագանքում էր՝ մա՛մ, վիճակահանությանը մասնակցելու եմ ու Արցախն ընտրեմ, տրամադրվի դրան: Վիճակահանության օրը, երբ «ընտրեց» Արցախը, ամբողջ մարմնով թուլացա: Մասնագիտությամբ հոգեբան եմ, ասացի՝ ինքն իրեն կոդավորեց ու գնաց: Միշտ ասում էր՝ ինչի՞ց ես վախենում, մա՛մ, հազարավոր տղաներ ծառայել են Արցախում ու վերադարձել, բա ո՞վ պետք է մեզ պաշտպանի:

Ծառայության ժամանակ, երբ զանգահարում էր, միշտ իրեն ասում էի՝ Արտա՛շ, զգույշ կլինես, տղաներին ուշադիր կլինես, ոչ մի հարցում իմ ու քո չանեք, սաղավարտը գլխներիցդ չհանեք: «Մա՛մ, ինչի՞ց ես վախենում, վախենալու բան չկա: Եթե պետք լինի, կպայքարենք»: Երբ դիրքերից զանգահարում էր, շակալների ձայներ էին լսվում, ասում էի՝ զգույշ մնացեք, հանկարծ չհարձակվեն ձեզ վրա, հանկարծ չքնեք դիրքերում: «Մա՛մ, դիրքերում չենք քնում, բայց դու երկոտանի շակալներից վախեցի, չորքոտանիներն անվնաս են»»: Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ: «Ծառայության ողջ ընթացքում ես էլ իր հետ ամեն օրը կարծես ծառայած լինեմ: Ամեն օր սպասել եմ իր զանգին: Մեծ սիրով ու տրամադրվածությամբ գնաց բանակ, «հանգստացանք», երբ արդեն երկու ամիս էր մնացել իր ծառայության ավարտին: Ցուցակ էր կազմել, թե ովքեր պետք է ներկա լինեն զորացրվելուց հետո կազմակերպվելիք խնջույքին:

Դա էինք քննարկում: Արտաշեսն արդեն սկսել էր 100-օրյա հետհաշվարկը, ուրախանում էինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Այդ օրը դեռ պատերազմի սկսվելու մասին չգիտեի: Զանգեցին՝ այսօր Արտաշի հետ խոսե՞լ ես, ասացի՝ չէ, այսօր չի զանգել: Զգում էի, որ բոլորի հայացքներն ուղղված էին ինձ: Ընկերոջ մայրիկը զանգահարեց, նրա տղան էլ Ասկերանում էր ծառայում. «Տեղյա՞կ ես, որ Ջրականը ռմբակոծել են»: Ջրականում այդ օրն Արտաշեսը երեք անգամ մահից փրկվել է: Առաջին անգամ, երբ տղաները վազել են դեպի մեքենաները, որ բարձրանան դիրքեր, հարվածել են մեքենային, այն պայթել է: Երկրորդ անգամ, երբ վազել է, որ նստի, ինչ-որ բան է մոռացած եղել, հետ են կանչել, որ վերցնի: Մեքենան նույն բախտին է արժանացել: Երրորդ անգամ պայուսակն է մոռացած եղել: Հետո նոր կարողացել են դիրքեր բարձրանալ: Տասնյակ անգամ մահից փրկվել է, շրջափակումներից դուրս եկել»: Ջրական, Լելե Թեփե, Հադրութ, Սարուշեն, Ննգի, Քերթ, Ավետարանոց, Չռիկներ:

«Հասել են Շուշի ու հետ եկել Կարմիր շուկա-Շեյխեր հատվածը պաշտպանելու: Յոթ օր շարունակ թեժ մարտեր են եղել այդտեղ: Մշտապես, հարմար պահ գտնելով, զանգահարում էր տուն ու փորձում ինձ հետ երկար խոսել. «Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել»: Հոկտեմբերի 28-ին առավոտյան ժամը տասին զրուցել ենք: «Մա՛մ ջան, լավ ենք, ոչ մի բանի մասին չմտածեք, այստեղ ենք ձեզ համար»: Այդ նույն օրը Արտաշեսս՝ լույսս մարեց: Հոկտեմբերի 18-ին Լելե Թեփեում զոհվել էր իր հրամանատարը՝ Դավիթ Նազարյանը: Շատ ծանր էին տանում նրա մահը, ասաց՝ մա՛մ ջան, մի վայրկյանում կյանքներս փոխվեց: Հետո իրենք մարտական առաջադրանք են ստանում, նշում են, որ դրան մասնակցությունը պարտադիր չէ: Արտաշեսն ասում է, որ մենակ չի թողնի իր հրամանատարին: Իրենց հետ էլի տղաներ են գնում:

Մարտական առաջադրանքը կատարում են, վերադառնալիս ընկնում կրակահերթի տակ: Արտաշեսը վիրավորվում է, բայց այդ վիճակում փորձում է վիրավորված ընկերոջն ու հրամանատարին դուրս բերել իր հետ: Երեքն էլ անմահանում են նույն տեղում: Երեք օր անց իմ տղան տանն էր»: Արտաշեսը չորս զինատեսակի է տիրապետել: Եղել է դիպուկահար, բայց իրավիճակից ելնելով՝ տարբեր մարտական հաշվարկների է տիրապետել: «Նրանց գումարտակը՝ 9-րդ պաշտպանականը, այնքան ուժեղ է կռվել, իրենց ասում են՝ 300 սպարտացիներ: Ահավոր մարտերում մեկ վիրավորով դիրք են վերցրել: Մարտական ուղին ունենք: Այլ պարգևի, քան «Մարտական ծառայություն» մեդալն է, չի արժանացել: Երբ հարց եմ բարձրացնում, ասում են, որ հերթականություն գոյություն ունի»: Տիկին Արծվիկը պատմում է՝ Արտաշեսից հետո առողջական խնդիրներ ուներ, անգամ բժշկի չէր դիմում:

«Բայց հասկացա, որ անկողնուն գամվելով՝ չեմ կարողանա իմ տղային այցելել: Դա ինձ ուժ տվեց ոտքի կանգնել: Ամեն օր պետք է այցելեմ իրեն, անընդհատ զրուցում եմ իր հետ: Իհարկե, նաև աղջկաս՝ Մարիամի մասին եմ մտածում: Մարիամը մեր շարժիչ ուժն է: Արտաշեսի կյանքը մեզ համար ուղեցույց է եղել, ամեն առավոտ իր նկարի առջև կարծես հաշվետվություն տանք, թե ինչն ենք ճիշտ կամ սխալ արել: Հաստատ չենք անի այնպիսի բան, ինչի համար նա կամաչեր»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ-ի կողմից՝ «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Ամենադիտված