Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անընդունելի պրոցես է՝ արցախահայերի նկատմամբ ճնշումները մեծանում են, ժամանակահատվածը պատահական չէ ընտրված. Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն երրորդ օրն է, ՀՀ իրավապահները խուզարկություններ են կատարում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված համայնքապետերի, քաղաքապետերի բնակարաններում։ Երկու օր առաջ Ադրբեջանի կողմից օկուպացված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի բնակարանում Հայաստանի իրավապահների կողմից խուզարկություն կատարվեց, այնուհետև նրան ձերբակալեցին, մեկ օր անց դատարանի որոշմամբ խափանման միջոցն ընտրվեց տնային կալանքը։ Երեկ իրավապահները ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, նրան էլ մեղադրանք է առաջադրվել։ Իսկ այսօր խուզարկություն էր կատարվել Ստեփանակերտի քաղաքապետի բնակարանում։

Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին մեղադրում են պետությանը խոշոր ֆինանսական վնաս հացնելու համար։ Խոսքը վերաբերում է քաղաքապետարանների հսկողության տակ գտնվող մեքենաներին, որոնք ավագանին օտարել է և թողել քաղաքապետերի տնօրինության տակ։

168.am-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն արցախահայերի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և դրանց իրական նպատակներին անդրադառնալով, նկատեց՝ ամեն ինչ շատ հասկանալի է, հստակ է՝ իրավապահները կատարում են քաղաքական պատվեր, ընթանում է քաղաքական գործընթաց։

«Արցախահայերի նկատմամբ բռնաճնշումները մեծանում են, այս ամենը խիստ անընդունելի պրոցես է։ Իհարկե, այդ իրավական գործընթացների մանրամասներից տեղյակ չեմ, բայց առնվազն այնքանը, որքանը հրապարակային հայտնի է, ինձ համար ամեն ինչ ակնհայտ է։ Նախ, ժամանակահատվածը պատահական չի ընտրված: Այստեղ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կուլմինացիայի շրջանն է՝ այսպես ասած, որտեղ արցախցիները և Արցախի տարբեր գործիչներ կարևոր մասնակցություն ունեն, այդ թվում՝ համայնքների ղեկավարները, որպես մոբիլիզացնող հիմնական գործիչներ ու դերակատարներ»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այս ամենի պատճառն ու առիթը, որն օգտագործում են ՀՀ իշխանությունները, բավականին անընդունելի ու անհասկանալի է, քանի որ իր տեղեկություններով՝ համայնքների ավագանիների կողմից որոշումներ են ընդունվել, որպեսզի համայնքի գույքը կարողանան ինչ-որ ձևով տնօրինել։

«Ինքնին տվյալ գույքը, մեքենան, այսպես ասած, օդում կախված էր և ուներ իրավական կարգավիճակի խնդիր։ Որքան տեղյակ եմ, նույնիսկ ՀՀ ոստիկաններն են խորհուրդ տվել քաղաքապետերին, որ եթե լինի ավագանու որոշում, ապա դա իրենց համար հիմք կլինի, որպեսզի կարողանան փոփոխություններ կատարեն։ Հետևաբար, իրենց խորհրդին հետևելով, ավագանին նմանատիպ ընթացակարգով է հարցը լուծել։ Եթե կար այլընտրանք, թող ՀՀ ոստիկանությունը կամ ՀՀ լիազոր մարմիններն այլընտրանքային լուծում առաջարկեին, թե ինչպես պետք էր այդ մեքենաների իրավական կարգավիճակի հարցը լուծվեր։ Այս ամենից հետո ինձ համար արդեն հստակ է, որ նրանց ուղղորդմամբ տեղի է ունեցել այդ գործընթացը, և իրենք որոշել են, որ ավագանու որոշումն ապօրինի է»,- հավելեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Եվ Արտակ Բեգլարյանը տրամաբանական հարց բարձրացրեց՝ ինչպես են ՀՀ իրավապահ մարմիններն այլ երկրի, տվյալ դեպքում՝ Արցախի Հանրապետության համայնքների կամ պետական մարմինների որոշումների վերաբերյալ քրեական վարույթներ սկսում, հատկապես, երբ նման հիմք ընդհանրապես առկա չէ, այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ խուսափում են պատասխանատվությունից, այնինչ հենց իրենք են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր բնակարանում էլ խուզարկություն տեղի կունենա, հատկապես, որ հայտարարել է մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին մասնակցելու իր պատրաստակամության մասին, Արտակ Բեգլարյանն ասաց՝ յուրաքանչյուր ոք, ով այս իշխանություններին քննադատում է, կարող է մտավախություններ ունենալ, կապ չունի՝ արցախցի՞ է, թե՞ ոչ։

«Ակնհայտ է, որ տարբեր դրվագներ, քրեական վարույթներ կան, որոնք քաղաքականապես մոտիվացիա ունեցող կամ հիմք ունեցող գործեր են, ցավոք, դրանք առնչություն չունեն որևէ իրավական գործընթացի հետ։
Ցավոք, այո, արցախցիներն այս պահին հիմնական թիրախներից մեկն են և քարոզչական, և իրավական, և քաղաքական դաշտում։ Այստեղ ինձ համար անընդունելի է, որ արցախցիների հավաքական թիրախավորման դեպքեր են լինում կամ փորձում են ներքաղաքական պայքարում արցախահայերի ներգրավվածությունը շահարկել, որտեղ շահարկման որևէ հիմք չկա։ Այդ շարժմանը մասնակցում են և՛ արցախցիները, և՛ ոչ արցախցիները, մենք այստեղ հավասարապես ունենք և՛ իրավունքներ և՛ պարտականություններ։ Իմ պարագայում, ես միշտ բաց եմ եղել ու հրապարակային արտահայտել եմ դիրքորոշումները, վախենալու որևէ բան չունեմ։ Նաև պատրաստ եմ ցանկացած պայքարի՝ արդար, ազնիվ ու իրավական պայքարի։ Մշտապես շարունակելու եմ պայքարը և՛ Հայաստանի ներսում, և՛ Հայաստանից դուրս՝ միջազգային հարթակներում, հնարավորինս արցախահայերի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ համայնքին պատկանող գույքի ճակատագիրը պետք է որոշի հենց համայնքը՝ ավագանին։

Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին
Ամենադիտված