Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին․ Պեսկով](/timthumb.php?src=disc/23-05-24/00e6b8b8dc15d4d2bd47208078ab8203.jpg&w=780)
Ռուսաստանը Իրանի ժողովրդի հետ միասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից հետո ծանր ժամանակաշրջան է ապրում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․
«Իրանը մեր գործընկերն է, երկիր, որի հետ մենք ամեն կերպ զարգացնում ենք երկկողմ հարաբերությունների ամենալայն շրջանակը։ Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին», - ասել է նա՝ լրագրողներին։