Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ)
ՖՈՏՈ![Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/23-05-24/277c681789918da56c8b053f0892701d.jpg&w=780)
Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, հայտնում է BFMTV-ն:
Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։
Ինչպես հայտնի է, 2021 թվականին Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը, բացվել է նրա կիսանդրին։
![](https://lurer.com/disc/23-05-24/d647ff89c40c12d3ae0195ada8c3cdaf.jpg)
![](https://lurer.com/disc/23-05-24/57c48ad44434df16a3836c51c8dfd5fc.jpg)
![](https://lurer.com/disc/23-05-24/72aa0e763bac3a8564b43b07ddc2c71d.jpg)