«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան
ՖՈՏՈ![«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան](/timthumb.php?src=disc/23-05-24/694f95498de4888dcbcc62fc72721963.jpg&w=780)
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը:
Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:
Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:
Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը:
Փոխելու համար այս ապագան կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին Հանրապետության հրապարակում:
Ես այնտեղ եմ լինելու»:
![](https://lurer.com/disc/23-05-24/a58e313af7ca8c42f4ef804c1354a334.jpg)
![](https://lurer.com/disc/23-05-24/c1ce12ae44c91f408b6d4d22335d7bda.jpg)