Փաշինյանը լուրջ աշխատանք է արել. ԱՄՆ պետքարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Փաշինյանը լուրջ աշխատանք է արել. ԱՄՆ պետքարտուղար](/timthumb.php?src=disc/23-05-24/0a3979812c2e285a782a379e69c341b9.jpg&w=780)
Նիկոլ Փաշինյանը լուրջ աշխատանք է արել՝ ղեկավարելով իր երկիրը դժվարին ժամանակներում։ Այս մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է երաշխավորել, որ բոլորը, այդ թվում՝ Արցախը լքած մարդիկ աջակցություն ստանան։
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դիմել է Բլինքենին և ասել է, որ Վաշինգտոնը պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի ԼՂ-ում ցեղասպանության համար, նշել, որ Բաքվին չի կարելի վստահել, քանի որ բազմիցս խախտել է Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ամենալավ լուծումը դեպի խաղաղության պայմանագիր շարժվելն է։ Դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի շահերից»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը։