Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից. պատմության այս օրը ( 23 մայիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Բնապահպանության և բնական պաշարների օր և Բաբի փառաբանման օր, Վրաստան՝ Սուրբ Սիմոն Կանանիտայի օր, Տաջիկստան՝ Երիտասարդության օր, Յամայկա՝ Աշխատանքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878-վախճանվել է հայ դրամատուրգ Կղեմես Սիպիլյանը:

1893-վախճանվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը։

1908-ծնվել է հայ նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։

1918- Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սկսվել է Ապարանի ճակատամարտը թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև:

1925-ծնվել է հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ Զախարի Նարիմանովը։

1932-ծնվել է հայ գրող, հարապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։

1945-ծնվել է Հայկական ԽՍՀ-ի և Ռուսաստանի ֆեդերացիայի վաստակավոր արտիստ, կրկեսի արտիստ, գիշատիչների վարժեցնող Միխաիլ Բաղդասարովը։

1947-ծնվել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։

1960-վախճանվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։

1992-Հայստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։

2001 - պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

2005- Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվորներ, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել էին իրենց զորամասը:

2006- Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:

2008- Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:

2011- Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից:

2013-խորհրդարանը 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը:

2018-Իսրայելի խորհրդարանը  հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

2019-Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է եղել «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե´ք»:

2022-Ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով պետությունների փոխվարչապետերի մակարդակով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1052-ծնվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 1-ինը։

1592-Վենետիկում ինկվիզիցիայի կողմից ձերբակալվել է իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն։

1618-պաշտոնապես սկսվել է Երեսունամյա պատերազմը։

1707-ծնվել է շվեդացի բնախույզ, կենդանական և բուսական աշխարհի առաջին դասակարգման համակարգի ստեղծող Կարլ Լիննեյը։

1790-ծնվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեբաստիան Սեզար Գյումոն-Դյուրվիլը։

1877-հայտարարվել է Ռումինական կոմսության անկախությունը Թուրքիայից։

1904-Վիենայում բացվել է հունա-հռեոմական ըմբշամարտի առաջին աշխարհի առաջնությունը։

1915-Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային և մտել  Առաջին Համաշխարհային պատերազմի մեջ։

1922-Պետրոգրադում ստեղծվել է պիոներական կազմակերպություն։

1949-գործողության մեջ է մտել ԳՖՀ-ի սահմանադրությունը, այդպիսով հայտարարվել է ԳՖՀ պետության ստեղծումը։

1951-ծնվել է խորհրդային և ռուսական գրոսմաստեր, շախմատի 12-րդ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը։

1971-Հարավսլավական Կրկ կղզու շրջանում վայրէջքի ծամանակ վթարվել է «Aviogenex» ընկերության Տու-134 ինքնաթիռը, զոհվել են 78 մարդ, դա Տու-134 ինքնաթիռի առաջին վթարն էր։

1974-Կիևի շրջակայքում վթարվել է «Աէրոֆլոտ» ընկերության Յակ-40 ինքնաթիռը, զոհվել է 29 մարդ։

1978-Մոսկվայի շրջանում վթարվել է  Տու-144 ինքնաթիռը՝ զոհվել են 2 մարդ, որի հետևանքով դադարեցվել է Տու-144-երի շահագործումը որպես ուղևորատար ինքնաթիռ։

1987-ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

1988-Միշել Պլատինին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին։

1991-Լենինգրադում վայրէջք կատարելիս վթարվել է Աէրոֆլոտ ընկերության Տու-154 ինքնաթիռը՝ զոհվել են 15 մարդ։

2004-փլվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի Ե2 միջազգային տերմինալի տանիքը՝ զոհվել է 15 մարդ։

2021- իտալական Մոտտերոնե լեռան ճոպանուղին կտրվել է, որի արդյունքում զոհվել է 14 մարդ:

Կ․ Խաչիկյան

Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք
Ամենադիտված