Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց
ԻՐԱՎՈՒՆՔ![Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց](/timthumb.php?src=disc/23-05-24/6002d14886694d2de09e9619dcdcf693.jpg&w=780)
Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժեց Ղևոնդյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Հրաչյա Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոյի որդին, ձերբակալվել է երեկ։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իբրև իշխանությունը զավթելու նախապատրաստության համար, որը չի իրականացվել՝ իր կամքից անկախ հանգամանքներում։