Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հանցագործություններ կատարելու համար 15 քրեական գործ է հարուցված, բայց ոչ մի անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում

ԻՐԱՎՈՒՆՔ

2021-2022թթ․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար հարուցվել է շուրջ 15 գործ, որոնցից որևէ մեկով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե 2020թ․ Սյունիքի մարզում առանց սահմանազատման-սահմանագծման աշխատանքների իրականացման օրենքով սահմանված գործընթացի՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ որոշում է կայացվել, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի դեպքի առթիվ արդյոք առկա է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, եթե այո, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հիմքով, իսկ եթե առկա է քրեական գործ հարուցելու մասին որոշում, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հատկանիշներով, ինչ փուլում է գտնվում գործը և արդյո՞ք որևէ անձի մեղադրանք ներկայացվել է։

ՀՀ գլխավոր դատախազությունից, պատասխանելով առաջին հարցադրմանը, նշել են, որ 2022թ ապրիլի 25-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ (վարույթ), որը գտնվում է նախաքննության փուլում։

Դատախազությունից վստահեցրել են, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ չեն կայացվել, ապա հայտնել են, որ վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել (հարուցվել) են հետևյալ քրեական գործերը։

« 2021թ․ նոյեմբերի 16-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի (երկու և ավելի անձանց սպանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ շատերի կյանքին վտանգավոր եղանակով և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ( առանձնապես խոշոր չափերի գույքի վնասում), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ) և 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց սպանությունը և խոշտանգումը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 13-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) և 300,2-րդ (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ) հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ․ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի և 329-րդ հոդվածի 2-րդ մաով(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։
2021թ մայիսի 25-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 27-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը),131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հունիսի 8-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հուլիսի 5-ին նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը), 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հուլիսի 6-ին նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ նոյեմբերի 15-ին նույն օրենսգրքի 300,2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ նոյեմբերի 22-ին նույն օրենսգրքի 300,2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության փուլում։

2022թ սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2022թ դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում»,- հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կատարելու դեպքերով՝ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)
Ամենադիտված