Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Ազգային Ժողովի նախագաhը հրաժարականի դիմում է ներկայացրել. պատմության այս օրը ( 22 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -Կենսաբանական բազմազանության միջազգային օր, Եմեն՝ Եմենյան միացյալ հանրապետության ստեղծման օր, Կիրգիզիա՝ Զինված ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1812-ծնվել է  հասարակական և կրոնական գործիչ Գաբրիել Այվազյանը։

1907-ծնվել է կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը։

1918- Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հայկական ուժերն ամբողջ ճակատով հարձակման են անցել Քյուրաքյանլու - Քյորփալու - Հայի Զեյվա -Ղուրդուղուլի գյուղերի բնագծերից։

1919-կապված հայկական բանակի մուտքի հետ սկսվել է անգլիական ուժերի էվակուացիան Նախիջևանից, որոշվել է թողնել միայն ռազմական ներկայացուցչություն լեյտենանտ Շվիդի ղեկավարությամբ։

1924-ծնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

1929-ծնվել է դերասան Արմեն Խոստիկյանը։

1939-ծնվել է ռազմական գործիչ, Հայաստանի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

1950-ծնվել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։

1957-Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի պրեմիերան։

1988-Երևանում սկսվել է նստացույց ԼՂՀ-ի շրջկոմի դիմումին ընթացք տալու պահանջով։

2002- Ընդդիմադիր համագործակցությունը (13 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ) առժամանակ դադարեցրել է «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու առիթով սկսված և աստիճանաբար իշխանափոխության պահանջների վերածված հրապարակային ակցիաները: 

2005- Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ 27-ամյա Տարոն Մարգարյանը ընտրվել է մայրաքաղաքի Ավանի թաղապետ:

2006-Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

2018-որոշվել է, որ պետական բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին:

2021-մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը պոկել է կտուրներ, տեղահան արել ծառեր, իսկ Էջմիածին-Զվարթնոց տարածքում նույնիսկ պտտահողմ է եղել: Փոթորիկն ու կարկուտը ոչ միայն հոսանքազրկել են մայրաքաղաքի մի մասը, այլ նաև լուրջ վնասներ հասցրել գյուղատնտեսությանը:

2022-տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

337-վախճանվել է Հռոմի կայսր Կոնստանտին 1-ին Մեծը։

853-Նորվեգիայի թագավորի որդի Օլաֆ Սպիտակն ընդունել է վիկինգների և դանիացիների հպատակությունը Իռլանդիայում և Դուբլինը հայտարարել է մայրաքաղաք։

1455-Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտով սկսվել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը։

1807-ադմիրալ Սենյավինի ղեկավարած Ռուսական կայսրության ռազմա-ծովային նավատորմը ջախջախել է թուրքկան նավատորմին Դարդանելյան ճակատամարտում։

1813-ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները։

1859-ծնվել է հայտնի անգլիացի գրող, Շերլոկ Հոլմսի կերպարի ստեղծող Արթուր Կոնան Դոյլը։

1868-Ինդիանա նահանգի Մարշվիլդա բնակավայրի մոտ տեղի է ունեցել «Գնացքի մեծ թալանը»։

1879-ծնվել է ուկրաինացի ռազմական և քաղաքական գործիչ Սեմյոն Պետլյուրան։

1885-վախճանվել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն։

1892-Նյու-Յորքում բժիշկ Վաշինգտոն Շեֆֆիլդն արտոնագրել է ատամի մածուկը։

1900-Նյու-Յորքում հիմնադրվել է «Associated Press» տեղեկատվական գործակալությունը։

1906-Ռայտ եղբայրներն  արտոնագրել են իրենց թռչող սարքը՝ ինքնթիռը։

1926-Իտալիայում Մուսոլլինին արգելել է գեղեցկության մրցույթները՝ անվանելով նման միջոցառումները անբարոյական։

1950-Չինաստանի կառավարությունը Տիբեթին առաջարկել է տարածքային ինքնավարություն՝ այդ տարածքում կոմունիստական իշխանություն հաստատելու պայմանով։

1960-Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել Մեծ չիլիական երկրաշարժը։

2004-մեծ բախում է տեղի ունեցել ոստիկանության և կոկա աճեցնող գյուղացիների միջև Պերուում։

2007-Թուրքիայի Անկարա քաղաքի պատմական կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, զոհվել են մի քանի մարդ։

2010-Հնդկաստանի Մանգալուրե տարածքում վթարվել է Բոինգ 737 ինքնաթիռը, զոհվել են 158 մարդ։

2020 — Լախոր-Կարաչի թռչող A320 աէրոբուսը  վթարվել է Կարաչիում (Պակիստան): Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկելի է քաղաքի բնակելի տարածքի վրա, արդյունքում ինքնաթիռում գտնվող 99 անձնացից 97-ը զոհվել են, եղել են նաև զոհեր և վիրավորներ գետնի վրա:

Կ․ Խաչիկյան

Ռուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել
Ամենադիտված