Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա, երբ ամբողջ լրահոսը Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին է, Սյունիքի մարզի՝ ադրբեջանցիների հետ «կիսված» Շուռնուխ գյուղում զարմանում են, որ իրենցով հետաքրքրվողներ կան։ 

Վարչական ղեկավարը MediaHub-ի հետ կիսվեց իր մտագոհություններով․ Շուռնուխում կյանքը կանգ է առել, մարդիկ ընդամենը գոյատևում են, լիարժեք ապրելու մասին, արդեն 4 տարի է, մոռացել են։ 

«Այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, գնացին ու հետ չեկան։ Նրանց մի մասը վարձակալական հիմունքներով ապրում է Կապանում, Գորիսում ու տարբեր բնակավայրերում։ Համայնքը 13 տուն է կառուցել, արդեն ամեն ինչ պատրաստ է, բայց վերադարձող դեռ չի եղել։ Նույնիսկ Արցախից տեղահանված ընտանիքներին ենք առաջարկել, եկել ու տեսել են, որ ադրբեջանցիները շատ մոտ են, չեն մնացել, որովհետև իրենց պատճառով են տուն-տեղ կորցրել։ Անվտանգության երաշխիք չկա, չգիտեմ, անորոշություն է»,- ասաց Գրիգոր Դարբինյանը։

Նախքան 2020 թվականի դեպքերը Շուռնուխի բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Դարբինյանն ասում է, որ բոլորը խոշոր ու մանր եղջերավոր անասուններ ունեին։ Ցավոք վաճառեցին, քանի որ արոտավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

«Հիմա ո՛չ անասնապահությամբ ենք զբաղվում, ո՛չ հողագործությամբ։ Մարդիկ բոլորն իրենց տներում են, անգործություն է»։

Շուռնուխում այժմ 28 ընտանիք է ապրում, մանկապարտեզ է հաճախում 7, իսկ դպրոց՝ 16 երեխա։ Մինչ ադրբեջանցիների հայտնվելը, այդ թիվը հասնում էր 40-ի։ Նրանք, ովքեր հարկադրաբար հեռացան գյուղից, կվերադառնան արդյո՞ք։

«Եթե անգամ չգան, ոչ ոք չի կարող մեղադրել նրանց, որովհետև ամենուր ադրբեջանցիների ներկայությունն է։ Իհարկե՛, չէինք ցանկանա, որ այստեղ լինեն, բայց ի՞նչ կարող ենք անել, գնալու այլ տեղ չունենք։ Մի քանի անգամ անասուններն անցել են մյուս կողմ, ռուսների միջոցով վերադարձրել ենք, հիմա նրանք էլ են հեռացել մեր տարածքից։ Մեր հույսը մենք ենք ու սահմանապահները։ Չգիտենք՝ վաղն ինչ կլինի»,- հավելեց Դարբինյանը։

Նա նաև անդրադարձավ ԱԺ նախագահի այսօրվա հայտարարությանը, թե «ՔՊ-ն Կիրանցում շռնդալից հաղթանակ է տանելու ընտրությունների ժամանակ»։ Շուռնուխի վարչական ղեկավարը չբացառեց, որ Սիմոնյանը հավանաբար նկատի է առել իրենց գյուղի օրինակը, որովհետև 2021 թվականի ընտրություններից առաջ եկել են խաղաղության կեղծ օրակարգով ու կեղծ խոստումներով։ Սակայն դրանից հետո՝ 2022-ին, Սյունիքում պատերազմ էր, որի արդյունքում ՀՀ սուվերեն տարածք մխրճված ադրբեջանցիներն առ այս պահը դուրս չեն եկել։ 

«Շուռնուխցիներն այլևս ոչ ոքի չեն հավատում։ Ժողովրդի մասին մտածող չկա։ 2020-ից հետո ամեն ինչ փոխվեց և իմաստազրկվեց: Ինչ վերաբերում է անվտանգությանը, խոսք չկա, քանի ադրբեջանական դրոշը և ադրբեջանցիները երևում են մեր տներից»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում
Ամենադիտված