Իմ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են պայքարին։
Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա նշեց, որ երեկ հանդիպում են ունեցել Սուրեն Սուրենյանցի կուսակցության հետ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Հայաքվեի», նաև եզդիների կազմակերպության հետ։
«Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Սրբազանն ինչ ասաց, որ չպետք է լինի կուսակցական, նախկիններից, այդպիսի մարդ ես ընկալում եմ Սրբազան հորը»,-ասաց նա՝ նշելով, որ սահմանադրական արգելքն էլ կարելի է փոխել։