Ֆոտոնախագիծ, որ ցույց է տալիս, թե ինչ տեսք ենք մենք ունենում 1, 2 և 3 գավաթ գինի ըմպելուց հետո
ՖՈՏՈBlogNews
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ լինում ենք տարբեր երեկույթների, որտեղ առկա է մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տեսք եք ունենում մի քանի բաժակ գինուց հետո: Բրազիլացի լուսանկարիչ Մարկոս Ալբերտին մտածել է և մի հետաքրքիր հետազոտություն է անցկացրել:
Հետազոտությունն իրականացնելու համար նա իր լուսանկարչական ստուդիա սկսեց հրավիրել իր ընկերներին: Սկզբում նա նրանց նկարում էր սթափ վիճակում, ապա 1 գավաթ գինուց հետո, այնուհետև 2 և 3 գավաթներից հետո: Նա իր ֆոտոշարքն անվանել է ‹‹3 գավաթ անց››:




















