Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ խորանում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, լարվածության աճ է նկատվում նաև Հարավային Կովկասում։ Վրաստանը փորձում է ամեն կերպ խուսափել երկու խոշոր գլոբալ ուժերի բախման գոտում հայտնվելուց, չնայած որոշ ուժերի ջանքերին՝ երկրի ներքաղաքական կյանքում խժդժություններ ստեղծել։ Եթե Վրաստանը նախկինում իրեն ամբողջովին տեսնում էր պրոարևմտյան բլոկում, ապա հիմա իրավիճակ է փոխվել, և Թբիլիսին, երկրի շահերից ելնելով, սերտորեն համագործակցում է նաև Մոսկվայի հետ՝ հատկապես տնտեսական ոլորտում, ու մեծ օգուտներ ունենում։ Իսկ Ադրբեջանը մի կողմից՝ մեծացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ ավելացնում Ռուսաստանից ներկրվող գազի քանակությունը այն մոտեցման շրջանակներում, թե ռուսական գազը ներքին պահանջարկի համար է։

Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը տարածաշրջան է հրավիրում մեկ այլ աշխարհաքաղաքական խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Եվ եթե Անկարան ձգտում է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, իսկ Մոսկվան իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի խնդիրն է սողոսկել ու ամրանալ Հարավային Կովկասում։ Բայց մի պարզ իրողություն արդեն իսկ նկատելի է. Հարավայի Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանում են, բայց դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Այս ամենի ֆոնին խնդրահարույց են դառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները մեղադրում են ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին և տարածաշրջան են հրավիրում այլ ուժերի, առաջին հերթին՝ Արևմուտքին։ Արևմուտքը գործնական տեսանկյունից ներկայություն չունի Հարավային Կովկասում, սակայն իր շահերը կարող է առաջ մղել Թուրքիայի միջոցով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը մեկնաբանվում է այն շրջանակում, թե կանխում են Հայաստանի «ֆորպոստացումը»։ Իհարկե, Ռուսաստանը մեղավորություն ունի այն հարցում, որ իր դաշնակից Հայաստանին միայնակ է թողել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիային դեմ հանդիման, այնուամենայնիվ, մի կողմից՝ որևէ երկիր չի կարող ավելի շատ մտահոգվել տվյալ երկրի ճակատագրով, քան այդ երկրի իշխանությունները, մյուս կողմից՝ հարաբերությունների վատթարացումը կարող է էլ ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծել Հայաստանի համար։

Ու չնայած ռուսական կողմի նկատմամբ հրապարակային դժգոհություններին, Հայաստանը շարունակում է օգտվել այն տնտեսական հնարավորություններից, որ ընձեռում են Ռուսաստանի գլխավորած տնտեսական կառույցները, մասնավորապես ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ մեխանիզմների կիրառության արդյունքում Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ շեշտում են ԵԱՏՄ-ի առանձնակի տնտեսական կարևորությունը՝ նկատելով, թե չպետք է այն քաղաքականացնել։ Օրերս էլ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Նա իր ելույթում նշեց, թե Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների միասնական շուկաների ստեղծումը չափազանց ձգձգվել է։ Պարզ է, որ էներգակիրների միասնական շուկայի ստեղծումից Հայաստանը մեծ օգուտներ կարող է ունենալ։

Բացի այդ, Փաշինյանը փորձեց իրենց կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» բերել ԵԱՏՄ-ի դաշտ՝ նկատելով, որ այն կխթանի առևտրի աճը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ինտեգրացիոն միավորման՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը, ապա ՀՀ իշխանությունները անընդհատ ձգտում են ցույց տալ, որ այն անարդյունավետ է։ Նախ՝ Փաշինյանը հայտարարում է, թե սառեցնում են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց միաժամանակ հայկական կողմը դուրս չի գալիս կազմակերպությունից ու չի արգելափակում ընդունված որոշումները։ Ապա նաև պարզ է դառնում, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ընդհանրապես խնդիր չէ Ռուսաստանի պես մեծ երկրի համար։ Մյուս կողմից՝ այս ֆոնին Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:

Պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց ընդհանրապես չի էլ քննարկվում, ու որոշ կետերից ռուս զինվորականների դուրս գալը, մեծ հաշվով, խնդիր չէ ռուսական կողմի համար։ Սակայն ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցման ու նշված մարզերում ռուսական զինվորականների դուրս գալու թեմաների շուրջ լրատվական դաշտում քարոզչական ցունամիի էֆեկտ է ստեղծվում, և թվում է, թե Հայաստանը «պոկվում է» Ռուսաստանից։ Բայց այդ քարոզչությունն ունի հատուկ ուղղվածություն՝ առաջին հերթին միտված է ներքին լսարանին, թե իբր ՀՀ իշխանությունները ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը միտված քայլեր են ձեռնարկում։ Մյուս կողմից էլ՝ նրանք Արևմուտքին են որոշակի կեղծ ուղերձներ հղում... Սակայն այս իշխանությունները այս պարագայում էլ են խաբում՝ թե՛ Հայաստանի հանրությանը, թե՛ Արևմուտքին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչ
Ամենադիտված