Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1994թ. ԼՂ-ում զինադադարի մասին կնքված համաձայնագիրը Երևանում ստորագրել է Սերժ Սարգսյանը. պատմության այս օրը (10 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գերմանիա՝ Գրքի օր, Թայլանդ՝ Հերկողի օր, Ղրղզստան՝ Բանկային աշխատողի օր, Չինաստան՝ Ծովի աստված Մացուի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851–ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ Խենթը (Սամսոն Տեր-Պողոսյան), որը հանդիսանում է Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը:

1870–ծնվել է հայկական ազատագրական շարժման մասնակից Արմենակ Եկարյանը:

1924–ծնվել բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալտըզճեան):

1927–ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը:

1931–վախճանվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արման Մանուկյանը:

1994-Երևանում Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին կնքված համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

2004-Միացյալ Նահանգների ղեկավարությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Ջոն Օրդուեյին փոխարինելիք բարձրաստիճան դիվանագետի անունը: Դա եղել է երեսնամյա դիվանագիտական ծառայության փորձ ունեցող Ջոն Էվանսը:

2005-Ազգային ժողովը Սահմանադրական փոփոխությունների երեք փաթեթներից ընտրել է կոալիցիայի առաջարկածը՝ մերժելով Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խմբակցության և ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը:

2005-Թբիլիսիում Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը նռնակ է նետել տրիբունայի վրա, որտեղ եղել են Միխաիլ Սահակաշվիլին և Ջորջ Բուշը, սակայն նռնակը չի պայթել:

2008-Հայազգի օպերային մեներգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը նկարահանվել է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի սխրանքների մասին պատմող հերթական 22-րդ ֆիլմում:

2018-Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիում:

2019-Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներարկման հետևանքով 8 քաղաքացու տեսողություն խիստ վատթարացել է: Ըստ Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի նախնական գնահատականի խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները:

2021-Ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Փաստացի Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվել է:

2022-«Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում պահանջելով վարչապետի հրաժարականը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497-սկսվել է Ամերիգո Վեսպուչչի երկրորդ ճանապարհորդությունը Նոր աշխարհ՝ Ամերիկա:

1503-իսպանացի նավագնաց Քրիտոֆոր Կոլոմբոսը հայտնաբերել է Կայմանյան կղզիները:

153-նավագնաց Ժակ Կատիեն Նյուֆաուդլենդը հայտարարել է ֆրանսիայի մաս:

1566-վախճանվել է գերմանացի գիտնական և բժիշկ Լեոնարդ Ֆուքսը, որը համարվում է «բուսաբանության հայրեր»-ից մեկը:

1746-ծնվել է ֆրանսիացի գծագրող Գասպար Մոնժը, որը հանդիսանում է գծագրական երկրաչափության հիմնադիրը:

1796-տեղի է ունեցել Լոդիի ճակատամարտը ավստրիական բանակի և Նապոլեոնի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս հաղթանակով:

1811-Անգլիայում շրջանառության մեջ են դրվել թղթադրամները:

1844-Կանադայի մայրաքաղաքը Կինգստոնից տեղափոխվել է Մոնրեալ:

1850-ծնվել է անգլիացի լորդ, յախտսմեն, Liptonթեյի ընկերության հիմնադիր սէր Թոմաս Լիպտոնը:

1869-հանդիսավոր պայմաններում գործարկվել է առաջին տրանսկոնտինենտալ երկաթուղին ԱՄՆ-ում:

1871-կնքվել է ֆրանկֆուրտյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է դրել ֆրանս-պրուսական պատերազմներին:

1881-Ռումինիան հայտարարվել է թագավորություն:

1932-լենինգրադյան «Կոմինտերն» գործարանում արտադրվել են առաջին խորհրդային 20 հեռուստացույցերը: 1933-Բեռլինում նացիոնալ-սոցիալիստ ուսանողները հրապարակայնորեն այրել են գրքեր, որը սկիզբ է դրել գերմանական ոգուն չհամապատասխանող գրքերի այրման մասսայական գործողություններին:

1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատում գերմանական զորքերը անցել են հարձակման միացյալ զորքերի վրա (անգլիական, ֆրանսիական, հոլանդական և բելգիական), հարձակումը եղել է չափազանց հաջողակ այն աստիճանի, որ դարձել է հաջողված բլիցկրիգի օրինակ:

1950-Հաիթիում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում տապալվել է նախագահ Դյումարս Էստիմի կառավարությունը, իշխանությունը անցել է ռազմական խունտայի ձեռքը:

1956-ծնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Լիստևը («Հայացք», «Հրաշքների դաշտ», «Թեմա»հաղորդումներ):

1978-Օդեսայում սկսվել են «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները:

2008-ակտիվացել է Եվրոպայի ամենամեծ Էտնա հրաբուխը, որի վերջին նման ակտիվացում նկատվել էր 2001 թվականին:

2022-վախճանվել է Ուկրաինայի առաջին նախագահ, պետական և քաղաքական գործիչ Լեոնիդ Կրավչուկը:

Կ. Խաչիկյան

57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Ամենադիտված