Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Ամենադիտված