Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության նոր ռիսկեր են առաջ բերելու: Այս գործընթացի բացասական ազդեցության թիրախում է հայտնվելու տնտեսությունը: Արդյոք արտաքին և ներքին ներդրողների համար Հայաստանը կլինի՞ գրավիչ ու անվտանգ երկիր: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն առաջարկում է պոտենցիալ ներդրողներին բաժանել երեք խմբի՝ տեղական, օտարերկրյա, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած:

«Տեղական ներդրողները, տեղական բիզնեսին և որոշակի կապիտալին տիրապետողները, վստահեցնում եմ, որ կապիտալն արտահանում են Հայաստանի Հանրապետությունից: Իմ ճանաչած մարդկանց շրջանակում չեմ ճանաչում միջին բիզնեսից սկսած մինչև խոշոր, որ կապիտալը չարտահանի Հայաստանից՝ գոնե այս պահին դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Օտարերկրյա ներդրումները բացակայում են Հայաստանում, դա ցույց են տալիս 2020 թ.-ից մինչ այսօր բոլոր վիճակագրական հետազոտությունները, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական տվյալները: Բացակայում են ոլորտային ներդրումները, բացառությամբ մի քանի ոլորտի՝ գազային, էլեկտրաէներգիայի և հանքարդյունաբերության, վերջերս նաև կապի օպերատորներից «Վիվա ՄՏՍ-ի» բաժնետոմսերի մեջ տեղի ունեցավ փոփոխություն:

Դրանք այնպիսի ոլորտներ են, որոնք կարող են ցանկացած դեպքում, անկախ Հայաստանի Հանրապետության կարգավիճակից, տեղում օգտագործվել և տեղում շահույթներ է գեներացնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, այս «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ նրանք պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունն իրենց տարածք: Այս ամեն ինչի տակ դրված է տնտեսական սովորական հաշվարկ: Այսինքն, հաշվարկում են, թե որքան կլինեն պատերազմի ծախսերն ամբողջությամբ կամ իրենց հետաքրքրող հատվածը գրավելու համար, և «փափուկ ուժի» ծախսերն են հաշվում: Տեսնում են, որ «փափուկ ուժով» ձեռք բերելը տնտեսապես շատ ավելի ձեռնտու է և էֆեկտիվ, գնում են դրա հետևից:

Ի՞նչ են անում «փափուկ ուժով»: Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ երեք հարյուր հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցման, իսկ դա ահռելի, նույնիսկ կրիտիկական զանգվածը գերազանցող թիվ է: Այդ երեք հարյուր հազարի համար իրենք այստեղ սկսում են իրենց ներդրումները: Դրա վառ օրինակ-ապացույցն ու հիմնավորումն է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական գվարդիա ստեղծելը: Երբ ֆրասիական զրահատեխնիկա էին բերում Հայաստանի Հանրապետություն, գովազդում էին, թե իբր դա սահմանային անվտանգության կամ բանակին ծառայող զինտեխնիկա է, բայց դա ընդամենը ներքին խժդժությունները զսպող, ներքին ուժ ստեղծելու համար զինտեխնիկա է:

Դրան գումարած՝ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են այս վերաբնակեցման ժամանակահատվածում նաև միջազգային խաղաղարար առաքելություն, ինչը նշանակում է թուրքական զորքերի կամ թուրքական ոստիկանական ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում: Այս պարագայում և այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը: Սա ուղղակի անհնար է, ոչ թե կասկածի տակ է, այլ ուղղակի բացառում ենք: Զուգահեռաբար Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով քարտեզներ է հրապարակում, լրատվամիջոցներ ու ֆակուլտետներ ստեղծում: Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Իսկ ե՞րբ է Հայաստանի տնտեսությունը զգալու կապիտալի արտահոսքը: «Արդեն իսկ զգում ենք, դա պարզ կդառնա, երբ շփվեք որոշակի բիզնես շրջանակների հետ: Հունվարից այս կողմ պարտքերի հավաքագրումը դարձել է լուրջ խնդիր: Վերջերս նույնիսկ օրենսդրական փոփոխություն կատարեցին, իհարկե, դրանք դեռևս փուլային համակարգով են ներդրվում: Սա վերաբերում է «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն կատարելուն: Չորս մասնաճյուղ և միլիարդը գերազանցող շրջանառություն ունեցող սուպերմարկետները երեսնօրյա ժամկետում պետք է վճարեն իրենց մատակարարներին պարենային ապրանքների, վաթսունօրյա ժամկետում՝ ոչ պարենային ապրանքների համար: Խայտառակ վիճակ է:

2024 թ. հինգերորդ ամիսն է սկսվել, բիզնեսում անպատկերացնելի իրավիճակ է, անընդհատ խնդիրներ ու խնդիրներ են: Սա իրեն արդեն զգալ է տալիս: Սա շուտով կազդի նաև աշխատող խավի վրա, այսինքն՝ աշխատավարձերի ուշացումներ և կրճատումներ կլինեն, այդ ժամանակ բոլորը համատարած կզգան բացասական հետևանքները: Բիզնեսն արդեն զգում է բացասական հետևանքները, աշխատող հատվածը կզգա մի քանի ամսից»,- նշում է մեր զրուցակիցը: Տնտեսության համար կարևոր ենթաճյուղերում տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում գրանցել: «Գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարի շարունակ անկում է գրանցում, սահմանային այսպիսի իրավիճակն էլ ավելի է խորացնելու այդ անկման արագացումը՝ կապված խոտհարքների, արոտավայրերի, մշակվող հողատարածքների և անասնապահության հետ: Աստված մի արասցե, եթե հասանք «անկլավների» հանձնմանը, գյուղատնտեսության վրա դա շատ վատ ազդեցություն կունենա:

Վերջին մի քանի ամսին անկում է գրանցում սննդի արդյունաբերությունը, որն ուղիղ կապված է գյուղատնտեսության հետ: Ծխախոտի արդյունաբերությունը նվազում է գրանցում, խմիչքների արդյունաբերության ոլորտում փետրվարին հրապարակված տվյալներով որոշակի դրական ցուցանիշ կար, աճել էր, բայց վերջին ամիսներին նույնիսկ խմիչքի արտադրությունն է անկում գրանցում: Դեղագործության ոլորտը, որը Հայաստանի Հանրապետության լրջագույն պոտենցիալներից է հանդիսանում իր թեթևությամբ, ծավալի առումով և այլն, երկնիշ թվերով անկում է գրանցում, մինչդեռ կարող ենք այստեղ աշխարհում առաջին արտահանողներից մեկը լինել: Քիմիական արդյունաբերությունը անկում է գրանցում: Այս պահին տնտեսական այս «աճը», որը նաև վտանգավոր աճ է, բացառապես ապահովում ենք արտաքին առևտրի շրջանակներում՝ դեռևս պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և որոշակի տուրիստական ներհոսքերի հաշվին ծառայությունների ոլորտում՝ հյուրանոցային, ռեստորանասրճարանային ծառայություններ և այլն:

Այնպես որ, կարողանում ենք դեռևս աճ գրանցել»: Պետական գերատեսչությունները, սակայն, թերևս կհակադարձեն, որ տնտեսության տարբեր ճյուղերում հաջողություններ գրանցելու, տեղական արտադրությունը շահագրգռելու համար նախագծեր ու պիլոտային ծրագրեր են իրականացնում: Կարելի՞ է խոսել դրանց արդյունավետության մասին: «Անկման ցուցանիշները ապացուցում են նրանց ծրագրերի անարդյունավետությունը: Իրականացվող ծրագրերը որևէ կերպ հաշվարկված չեն: Ասեք, թե ովքեր են հաշվարկողները՝ ասեմ, դրանք ճիշտ են, թե ոչ: Էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար ցույց է տալիս դրա հաշվարկները, բայց դեռևս չենք ունեցել նախարարության այնպիսի հաշվարկող, որ կարողանանք վստահ լինել՝ նրանք կարող են արդյունավետ ծրագիր ներդնել»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքը
Ամենադիտված