Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարևոր՝ մինչև երկու տարեկան երեխաների ծնողների համար

Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝

  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (նախկին 57,200 դրամի փոխարեն):

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝ 

  • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ։

Ովքե՞ր կարող են դիմել

Մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, խնամքի նպաստի  իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում  գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Այս դեպքում ծնողն ունի խնամքի  նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

2023 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝

  • երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).
  • երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).
  • լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով»։

Դիմելու կարգ

Մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, եթե ծնողը հանդիսանում է վարձու աշխատող և գտնվում է խնամքի արձակուրդում, ապա նպաստի նշանակման համար կարող է դիմել խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում։ Այս դեպքում, խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են վերը նշված ժամկետներից լրանալուց հետո:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստի օրենքով սահմանված կարգավորումը կիրառվում են, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

2023 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում

դեպքում խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով (37500 դրամ), եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի  համար սահմանված չափով (31600 դրամ), եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

3) խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողի սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)»։

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել socservice.am կայքէջ,
  • ընտրել «Առցանց դիմումներ» պատուհանը և իրար հաջորդող հետևյալ ենթապատուհանները՝ «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ», «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» և վերջում՝ «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի նպաստի դիմում»,
  • բացվող պատուհանում լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Եթե քաղաքացին հարթակում գրանցված չէ, անհրաժեշտ է գրանցվել էջի վերևում՝ աջ անկյունում եղած «Գրանցում» կոճակի միջոցով։

Առձեռն դիմում ներկայացնելու համար այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Առցանց դիմում ներկայացնելու դեպքում փաստաթղթեր կցելու անհրաժեշոտւթյուն չկա։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին ներկայացնել՝

  • դիմում,
  • դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը,
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
  • երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը,
  • ծնողի կողմից ստորագրված հայտարարությունը՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին,
  • ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով),
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը:
«Փաշինյանը «մեջքից հարված» է պատրաստում. ռուսական զորքերը սպառնալիքի տակ են Հայաստանում»Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել «Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելը պատահական չէ. արդյո՞ք Թրամփը լքում է Հայաստանը միջանցքի համար»Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել. պատմության այս օրը (11 մարտ)Ռուսաստանից 1023 տոննա հացահատիկ կհասցվի Հայաստան՝ Ադրբեջանով Դեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Մահվան ելքով վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Դոլարն ու ռուբլին թանկացել ենԱնահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ» Կանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագրի հետքերով 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ» ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ» Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ» Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովԴատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի«Եթե ​​Իրանը որևէ բան անի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, նրանք հարված կստանան ԱՄՆ-ի կողմից ՔՍԱՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՃՏՊ Երևանում. 2 կմ-նոց խցանում է առաջացելՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցերԻնչպիսի եղանակ է սպասվում մարտի 10-15-ըԱրոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը կրճատել են նավթի արտադրությունը Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառով Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Նավթի գինը կտրուկ ընկել է Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Հրդեհ՝ Կարբիի ձորումՍպանության դեպք՝ մարտի 8-ին․ կա ձերբակալված Ի՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունըԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համարՓաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» Կյանքից անժամանակ հեռացել է Ակուլ Ավետիսյանը
Ամենադիտված