Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Civilnet.am-ին հաջողվել է պարզել, թե ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ եւ անգամ բախումների առիթ դարձավ:

Կայքը գրում է. «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։

Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են:

Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ գեներացրեց, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։

Ուսումնասիրելով հղումները՝ պարզ դարձավ, որ տվյալ անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։

Վերջինս 2023-ի հուլիսին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։

Ուշագրավ է, որ Սերգեյ Պետրոսյանը միացել էր 2021-ի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով»:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»
Ամենադիտված