Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց և մի քանի տարի շարունակվեց Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի բնաջնջման քաղաքականությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Մեկ դար անց Հայաստանը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։ Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարեցրել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու իրենց ցանկությունները, վկան Արցախի 120 հազար բնակիչների տեղահանությունն է: Ընդ որում, Հայաստանի գործող իշխանությունների թուլության ու վախկոտության հետևանքով էլ մեր ժողովուրդը կրկին կանգնած է պետականությունը կորցնելու և սպանդի վտանգի առաջ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպառնալիքներ տեղալ։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ կենտրոնանալ առկա իրողությունների վրա և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել։ «Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակների իրողություններից», գրեթե սպառնացել է Թուրքիայի նախագահը և հավելել, թե Նիկոլ Փաշինյանը դա էլ հասկանում է և այժմ իրատեսական հիմքի վրա նոր ճանապարհային քարտեզներ մշակելու ժամանակն է։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, և կընտրի նոր սկիզբը, ուղին պայծառ ապագայի համար. այս կերպ Թուրքիայի նախագահն ապացուցում է, որ ավելի շատ վախենում է հենց հայկական կազմակերպված Սփյուռքից, որը տասնամյակներ շարունակ առաջ է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

Զարմանալի չէ, որ թուրքական իշխանությունները կրկին առաջ են բերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իրենց մտասևեռումները. պատմաբանները վերլուծում են պատմական գործընթացների ընթացքում տեղի ունեցածը: «Մենք ի սկզբանե շատ բաց ենք եղել այս հարցում և հայտարարել ենք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք դա արեցինք»,- ստել է Թուրքիայի նախագահը։

Լկտի և լպիրշ հայտարարություններ արել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, թե Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, նաև զինանշանից հեռացնել ազգային խորհրդանիշ Արարատ լեռը. «Այն պետք է փոխվի, նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ի դեպ, նման հայտարարություններ նախկինում երբեք ո՛չ Թուրքիան, ո՚չ Ադրբեջանը չեն արել, ինչը վկայում է, որ այս ամենը հետևանք է Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականության։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ ռազմական և դիվանագիտական դաշտում Նիկոլ Փաշինյանի խոշոր և ճակատագրական սխալներն են պատճառ դարձել թշնամու այսչափ լկտիացման, ուստի բնավ պետք չէ զարմանալ, որ նրանք շարունակում են նույն կերպ, միակ տարբերակն այսպիսի ճնշումներից ազատվելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու, Փաշինյանի ռեժիմից ազատվելն է։ «Այսօր՝ ցեղասպանության զոհերի հիշատակի 109-րդ տարելիցի օրը, «Համահայկական ճակատ» շարժումը անհնազանդության ակցիաներ է սկսում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված