Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա…Այ դա է գերխնդիրը…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ մեկը հյուր գնա Թբիլիսցուն, ապա նա գիտե ինչ կարող է ցույց տալ, ուր տանել, որ թաղամասը, ինչպես ավելի լավ ու հասկանալի ցուցադրել թբիլիսյան կոլորիտը, ըստ թաղամասերի և շինությունների ներկայացնել այդ քաղաքի պատմությունը:

Ցուցադրելու շատ բան կա՝ պահպանված ու պահպանվող, հոգատարություն և ուշադրություն քաղաքի պատմության գնահատման ու կերտման ուղղությամբ…
Իսկ մեզ մո՞տ…Մեր սիրելի Երևանու՞մ…

Ու՞ր տանես, ո՞ր թաղամասը…Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն…

Չկա…Կո՞նդ տանես, Սարի թա՞ղ, Չարբա՞խ, Արե՞շ, «Հաղթանակ» զբոսայգու ջարդուփշուր, ճռնչացող, վտանգավոր կարուսելնե՞րը, Հրազդանի կիրճի «վետերոկնե՞րը», մոթելնե՞րը, աղտոտված, աղբով լեցուն Զանգու՞ն, կիրճից երևացող անսիստեմ ու տձև կառույցնե՞րը…

Էրեբունի ամրո՞ց՝ անխնամ, անշուք, կեղտով ու անհամ գրություններով պատված, Արին Բե՞րդ, ժանգոտած գնացքներով, «կուստարնի» սարքած կամրջով մանկական երկաթուղի՞...

Չկա՛, տարբերակ չունենք…Տանենք Ծիծեռնակաբերդ, Եղեռնի զոհերի հուշարձանը ցույց տանք, «հպարտանանք» ինչպես են մեզ կոտորել ու ջարդել…

Լավ, դա էլ արեցինք, էլ ինչ կա՞… Երևանի կուբիկ-ռուբիկ, նոր անճաշակ ու քաղաքաշինական նորմերից հեռու շինություններն ու «կոթողնե՞րը»…

Երևանից դուրս էլ մի բան չի…Ոչ ճանապարհներ կա, ոչ մաքրություն, ոչ ենթակառուցվածքներ, ոչ էլ զբոսաշրջիկներին գրավող որևէ բան…

Չնայած էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների համար նայելու շատ բան կա՝ քարուքանդ, խորհրդային տարիների ասֆալտի հետքերով ճանապարհներ, նախնադարյան զուգարաններ, փնթի ճաշարաններ, պլաստիկե շշերի, ցելոֆանների, աղբի կույտեր, վայրենաբար «քրքրած, բռնաբարված, լլկած, տանջահար» արձաններ, աջ ու ձախ պահանջատեր մուրացիկներ…

Գրեցի, բայց ու՞մ համար…

Ով պետք է միջոցներ ձեռնարկի, նա չի էլ կարդում, թքած ունի նման գրառումների վրա, իսկ ով էլ կարդում է, նա ինքն էլ գիտե և անզոր է որևէ բան փոխել…

Հա՛, կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա…

Այ դա է գերխնդիրը…

Զբոսաշրջիկների հերն էլ անիծած ու թքած նրանց կարծիքների վրա…

Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված